| | | |
| Հոդված 4, 10 | Կազմակերպությունը «Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի պետական աջակցության մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով հավաստագրի ժամկետում գործունեություն է իրականացնում: Ինչպես հաշվարկել աշխատողների տվյալ ամսվա աշխատավարձից և դրան հավասարեցված եկամուտներից եկամտային հարկը, եթե կազմակերպությունը հավաստագիրը ստացել է տվյալ ամսվա 15-ին: |
«Եկամտային հարկի մասին» ՀՀ օրենքի 4-րդ հոդվածի և 10-րդ հոդվածի 1.1-րդ մասին համապատասխան հարկվող օբյեկտը, դա ստացման ենթակա` հաշվեգրված հարկվող եկամուտն է (այդ թվում աշխատավարձը և դրան հավասարեցված եկամուտները), որոնցից «Եկամտային հարկի մասին» ՀՀ օրենքի 10-րդ հոդվածի 1-ին մասի 1.1-րդ կետի համաձայն «Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի պետական աջակցության մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով հավաստագրված հարկային գործակալը հավաստագրի գործողության ժամկետում յուրաքանչյուր ամսվա համար եկամտային հարկը հաշվարկում է 10% դրույքաչափով: «Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի պետական աջակցության մասին» ՀՀ օրենքով սահմանված հավաստագրի` ստացման հաշվետու ամիսը` եկամտային հարկը հաշվարկելու նպատակով ներառվում է հավաստագրի գործողության ժամկետում, հետևաբար հարկային գործակալի կողմից տվյալ ամսվա համար հաշվարկված աշխատավարձից և դրան հավասարեցված եկամուտներից եկամտային հարկը հաշվարկվում է 10% դրույքաչափով:
|
| Հոդված 10 | Կազմակերպությունը «Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի պետական աջակցության մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով հավաստագրի ժամկետում գործունեություն է իրականացնում: Ինչպես հաշվարկել գործողության ժամկետի ավարտը ներառող հաշվետու ամսվա աշխատավարձից և դրան հավասարեցված եկամուտներից վճարման ենթակա եկամտային հարկը: |
«Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի պետական աջակցության մասին» ՀՀ օրենքով սահմանված հավաստագրի` գործողության ժամկետի ավարտը ներառող հաշվետու ամիսը` եկամտային հարկը հաշվարկելու նպատակով չի ներառվում հավաստագրի գործողության ժամկետում, հետևաբար հարկային գործակալի կողմից տվյալ ամսվա համար հաշվարկված աշխատավարձից և դրան հավասարեցված եկամուտներից եկամտային հարկը հաշվարկվում է ընդհանուր կարգով` համաձայն «Եկամտային հարկի մասին» ՀՀ օրենքի 10-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին ենթակետի:
|
| Հոդված 25 | Չգրանցված աշխատողի համար սահմանված պատասխանատվությունը ինչ ժամկետներում է ենթակա վճարման: |
«Եկամտային հարկի մասին» ՀՀ օրենքի 25-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն` աշխատողի աշխատանքի ընդունումը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով գրավոր չձևակերպելու (այսինքն` աշխատանքի ընդունման մասին անհատական իրավական ակտի և (կամ) գրավոր պայմանագրի բացակայության) փաստը լիազոր մարմնի կողմից Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով արձանագրվելու դեպքում գործատուն (այդ թվում` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով չգրանցված և արտոնագրային վճար վճարող չհանդիսացող) տվյալ (արձանագրման) ամսում յուրաքանչյուր չձևակերպված վարձու աշխատողի համար հաշվարկում և վճարում է եկամտային հարկ:
|
| Հոդված 6 | Ֆիզիկական անձը մեկ մարդատար-տաքսի ավտոմոբիլով ուղևորափոխադրում է կատարում, արդյոք եկամտային հարկի պարտավորություն է առաջանում: |
«Եկամտային հարկի մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի 34-րդ ենթակետի համաձայն` նվազեցվող եկամուտներ են համարվում` «Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» ՀՀ օրենքի 17-րդ հոդվածի 1-ին մասի երկրորդ պարբերությամբ սահմանված ֆիզիկական անձանց կողմից մեկ մարդատար-տաքսի ավտոմոբիլով փոխադրումներ իրականացնելու գործունեությունից ստացվող եկամուտները:
|
| Հոդված 8.2 | Ֆիզիկական անձը, ով հանդիսանում է վարձու աշխատող, Հայաստանի Հանրապետության տարածքում կառուցված բազմաբնակարան բնակելի շենքում անմիջապես կառուցապատողից հիպոթեքային վարկով բնակարան է ձեռք բերել 2014 թվականի մարտ ամսին: Հնարավոր է արդյոք համապատասխան եռամսյակի ընթացքում տվյալ վարձու աշխատողին վճարվող աշխատավարձից և դրան հավասարեցված վճարումներից հաշվարկված եկամտային հարկի գումարը ուղղել հիպոթեքային վարկի սպասարկման համար վճարվող տոկոսների գումարների մարմանը: |
«Եկամտային հարկի մասին» ՀՀ օրենքի 8.2-րդ հոդվածի համաձայն՝ օրենքով սահմանված կարգով վճարված (այդ թվում` հարկային գործակալի միջոցով վճարված) եկամտային հարկը վերադարձվում է Հայաստանի Հանրապետության տարածքում կառուցված կամ կառուցվող բազմաբնակարան բնակելի շենքում անմիջապես կառուցապատողից, ինչպես նաև պետության և (կամ) համայնքի կողմից իրականացվող բնակարանային ապահովության ծրագրի շրջանակներում պետությունից կամ համայնքից բնակարան ձեռք բերելու կամ Հայաստանի Հանրապետության տարածքում անհատական բնակելի տուն կառուցելու նպատակով վարձու աշխատողի, անհատ ձեռնարկատիրոջ և նոտարի կողմից Հայաստանի Հանրապետության ռեզիդենտ ֆինանսական կազմակերպությունից 2014 թվականի նոյեմբերի 1-ից հետո ստացված և փաստացի բնակարանի ձեռք բերմանը կամ անհատական բնակելի տան կառուցմանն ուղղված հիպոթեքային վարկի սպասարկման համար վճարվող տոկոսների գումարների չափով:
|
| Հոդված 5 | 2015 թ-ի մարտ ամսին գործատուի ընդունած հրամանով հաշվարկվում է տարեկան արդյունքներով աշխատանքային պարտականությունները գերազանց կատարած աշխատողներին պարգևատրման գումարներ, որոնք վճարվում են աշխատողներին ապրիլ ամսին: Հարկվող եկամտի որոշման ժամանակ ինչ մեթոդով պետք է առաջնորդվել և որ ամսվա հաշվարկում պետք է արտացոլել առաջացած եկամտային հարկի պարտավորությունւը: |
Համաձայն ՀՀ ֆինանսների նախարարի 15.06.2015թ-ի «Աշխատողներին հաշվարկվող պարգևատրման գումարների հարկման վերաբերյալ» N 9 պաշտոնական պարզաբանման, եթե ընթացիկ ամսում գործատուի կողմից ընդունած իրավական ակտով հաշվարկվում է այդ ամսվան նախորդող ժամանակահատվածներում աշխատանքային պարտականությունները պատշաճ կատարելու, երկարամյա աշխատանքի և ծառայության համար պարգևատրման գումարներ, ապա այդ գումարներից եկամտային հարկը հաշվարկվում է հաշվի առնելով ընթացիկ ամսվա աշխատավարձի գումարը՝ միասնականացված կարգով, և արտացոլվում է այդ (ընթացիկ) ամսվա եկամտային հարկի և սոցիալական վճարի ամսական ամփոփ հաշվարկում:
|
| Հոդված 12 | Կոմիսիոն պայմանագրի շրջանակներում այլ անձանցից ստացված գումարները կոմիտենտին վճարելիս կոմիսոները հանդիսանում է արդյոք հարկային գործակալ: |
ՀՀ ԿԱ ՊԵԿ 7 հունիսի 2012 թ. N 175-Ն հրամանի 5-րդ բաժնի 33-րդ կետի համաձայն` կազմակերպություններն, անհատ ձեռնարկատերերը և նոտարները ֆիզիկական անձանց եկամուտներ հաշվարկելիս հարկի պահում չեն իրականացնում, եթե նրանք հանդիսանում են կոմիսիոներ և կոմիսիոն պայմանագրի շրջանակներում այլ անձանցից ստացված գումարները վճարում են կոմիտենտին:
|
| Հոդված 6 | Մրցույթ է կազմակերպվել, որի հաղթողներին տրամադրվել են դրամական պարգևներ, արդյոք հարկային գործակալը պետք է այդ գումարներից հաշվարկի և բյուջե փոխանցի եկամտային հարկ: |
«Եկամտային հարկի մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ ենթակետի համաձայն` մրցույթներում և մրցություններում ստացված դրամական մրցանակների արժեքը` յուրաքանչյուր մրցանակի դեպքում տասը հազար դրամը չգերազանցող չափով, համարվում է նվազեցվող եկամուտ: Գերազանցող մասը ենթակա է հարկման օրենքով սահմանված կարգով:
|
| Հոդված 10 | Անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձի վարձակալությունից ստացված եկամուտները ընթացիկ տարում գերազանցում են 58.35 մլն դրամը, գերազանցող մասի համար արդյոք սահմանվում է լրացուցիչ եկամտային հարկի պարտավորություն, եթե հարկային գործակալը հաշվարկում և պահում է եկամտային հարկի գումարները: |
«Եկամտային հարկի մասին» ՀՀ օրենքի 10-րդ հոդվածի 4-րդ մասի երկրորդ պարբերության համաձայն՝ անհատ ձեռնարկատեր և (կամ) նոտար չհանդիսացող ֆիզիկական անձի անշարժ գույքի վարձակալությունից ստացված եկամուտների հանրագումարն ընթացիկ տարում 58.35 մլն դրամը գերազանցելու դեպքում գերազանցող մասից հարկ վճարողի կողմից տարեկան եկամուտների մասին պարզեցված հաշվարկով հաշվարկվում է լրացուցիչ եկամտային հարկ 10 տոկոս դրույքաչափով` հաշվի չառնելով օրենքով սահմանված նվազեցումները և հարկային գործակալի միջոցով հաշվարկված ու պահված հարկի գումարները:
|
| Հոդված 10 | «ՏՏ ոլորտի պետական աջակցության մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով հավաստագրի գործողության ժամկետում կազմակերպությունը վարձու աշխատողին վճարել է ժամանակավոր անաշխատունակության նպաստ: Նպաստից եկամտային հարկը ինչ դրույքաչափով պետք է հաշվարկել: |
«Եկամտային հարկի մասին» ՀՀ օրենքի 10-րդ հոդվածի 1.1 «Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի պետական աջակցության մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով հավաստագրված հարկային գործակալը հավաստագրի գործողության ժամկետում աշխատողներին վճարվող աշխատավարձից և դրան հավասարեցված եկամուտներից եկամտային հարկը հաշվարկում է 10 տոկոս դրույքաչափով:Տվյալ դեպքում նպաստից եկամտային հարկը կհաշվարկիվի օրենքի 10-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին ենթակետով սահմանված դրույքաչափերով:
|