Հաճախ տրվող հարցերի և պարզաբանումների շտեմարան
v
# 
Հոդված 
Հարց 
Պատասխան 
 
Open filter row popup menu
Open filter row popup menu
Open filter row popup menu
 Հոդված 47Մինչև 2011թ-ի շահութահարկի հաշվարկի ներկայացումը 2012թ-ի առաջին եռամսյակի կանխավճարային մուծումը ինչ կարգով է իրականացվում:  «Շահութահարկի մասին»  ՀՀ օրենքի 47-րդ հոդվածի 5-րդ մասին և «Ռեզիդենտների կողմից  շահութահարկի հաշվարկման և վճարման կարգի մասին»  հրահանգի 9.7-րդ կետին համապատասխան մինչև նախորդ տարվա շահութահարկի գումարի հաշվարկումը, ռեզիդենտը շահութահարկի եռամսյակային վճարման գումարները հաշվարկում է նախորդ տարվա վերջին շահութահարկի կանխավճարի եռամսյակային գումարից ոչ պակաս չափով: Նախորդ տարվա շահութահարկի գումարը հայտնի դառնալուց հետո շահութահարկի հաշվարկի ներկայացմանը հաջորդող` շահութահարկի եռամսյակային վճարման գումարի առաջին մուծման ժամանակ կատարվում է մինչև հաշվարկի ներկայացումը տվյալ տարվա ընթացքում հաշվարկված շահութահարկի կանխավճարների եռամսյակային գումարների ճշտում: Շահութահարկի կանխավճարի եռամսյակային գումարները ճշտվում են տարվա սկզբից աճող հանրագումարով:
 Հոդված 12Հիմնական միջոցների կադաստրային արժեքը կարելի է արդյոք հիմք ընդունել ամորտիզացիոն մասհանումների գումարները հաշվարկելու համար: Անհրաժեշտ է ղեկավարվել «Շահութահարկի մասին» ՀՀ օրենքի 12-րդ հոդվածի 5-րդ կետով, ըստ որի` ամորտիզացիոն մասհանումների տարեկան մեծությունը հաշվարկվում է որպես հիմնական միջոցի սկզբնական արժեքի, իսկ օրենքով սահմանված կարգով վերագնահատման իրականացման դեպքում` վերագնահատված արժեքի և սույն հոդվածի 2-րդ, 3-րդ կամ 4-րդ կետերում հիմնական միջոցի տվյալ խմբի կամ ոչ նյութական ակտիվի համար սահմանված ամորտիզացիոն ժամկետի հարաբերություն:
 Հոդված 47, Հոդված 47.1Նվազագույն շահութահարկի չորրորդ եռամսյակի գումարները կազմակերպությունը երբ պետք է վճարի բյուջե:  2011թ. 4-րդ եռամսյակի համար անհրաժեշտ է ղեկավարվել «Շահութահարկի  մասին»    ՀՀ  օրենքի   47    հոդվածի  2-րդ  կետի  և 47.1 հոդվածի 1-ին մասի  դրույթներով,  համաձայն  որոնց   կանխավճարների մուծումները կատարվում են յուրաքանչյուր եռամսյակ, նախորդ տարվա շահութահարկի փաստացի գումարի և (կամ) շահութահարկի հաշվարկային մեծության մեկ վեցերորդի չափով` յուրաքանչյուր եռամսյակի վերջին ամսվա 15-ից ոչ ուշ (մասնավորապես 4-րդ եռամսյակի համար` դեկտեմբերի 15-ից ոչ ուշ ):  Եթե  կանխավճարի գումարը  փոքր  է  նվազագույն  շահութահարկի   գումարից  ապա  կատարվում  է   նվազագույն  շահութահարկի  վճարումներ:
 Հոդված 47 Կազմակերպությունը ԱԱՀ վճարող չի, նախորդ հաշվետու տարում զրոյական հաշվարկ է ներկայացրել, այս հաշվետու տարում կանխավճար կատարելու է, թե ոչ,
Անհրաժեշտ է ղեկավարվել «Շահութահարկի մասին» ՀՀ օրենքի 8-րդ գլխի 47-րդ հոդվածով, մասնավորապես հաշվի առնելով, որ այն հարկատուն, որը նախորդ տարում հարկվող շահույթ չի ունեցել, կամ որի նախորդ տարվա շահութահարկի գումարը չի գերազանցել 500 հազար դրամը, կամ որը նախորդ տարում օրենքով սահմանված կարգով չի համարվել ԱԱՀ վճարող, կարող է շահութահարկի հաշվարկը ներկայացնելուց հետո շահութահարկի կանխավճարներ չկատարել: Միաժամանակ հայտնվեց, որ նույն օրենքի 47.1-րդ հոդվածով սահմանված դրույթներով կազմակերպությունները պարտավոր են կատարել  նվազագույն շահութահարկի վճարումներ:
 Հոդված 10 Կազմակերպությունը ձեռք է բերել ծառայողական ավտոմեքենա, արդյոք անհրաժեշտ է ուղեգրի առկայությունը, եթե չկա համապատասխան ավտոկայանատեղ (գառաժ) և բենզինի ծախսերը այս դեպքում քանի % -ով կարող է համարվել ծախս, ամբողջությամբ, թե մասնակի:
«Շահութահարկի մասին» ՀՀ օրենքի 10-րդ հոդվածին և «Ռեզիդենտների կողմից շահութահարկի հաշվարկման և վճարման կարգի մասին» հրահանգի 5.2-րդ կետին հաապատասխան հարկվող շահույթը որոշելիս համախառն եկամուտը նվազեցվում է դրա ստացման հետ կապված անհրաժեշտ և փաստաթղթերով հիմնավորված ծախսերի (այդ թվում` նյութական ռեսուրսների) չափով:
 Հոդված 47, Հոդված 47.1 Կազմակերպությունը դադարեցրել է իր գործունեությունը տարվա փետրվար ամսին:Շահութահարկի կանխավճարները կամ նվազագույն շահութահարկը մինչև երբ պետք է վճարվի:
Հարցը կարգավորվում է ՀՀ ԿԱ ՊԵԿ նախագահի 13.06.2011թ. «Գործունեության դադարեցման դեպքում ռեզիդենտների կողմից շահութահարկի եռամսյակային գումարների վճարման վերաբերյալ» N 30 պարզաբանմամբ:
 Հոդված 19 Եթե տարեկան ունենք շրջանառություն 80 մլն դրամի, ապա դա նշանակում է որ 8 մլն դրամից ավելի չհիմավորված ծախս չենք կարող ունենալ:
Հարկվող շահույթը որոշելիս առանց հիմնավորող փաստաթղթերի համախառն եկամուտը կարող է նվազեցվել միայն  «Շահութահարկի մասին»  ՀՀ օրենքի 19-րդ հոդվածով սահմանված դեպքերում:
 Հոդված 47.1 Նախորդ տարվա նվազագույն շահութահարկը հաշվարկվում էր ամսով, որի մեջ մտնում էին նոյեմբերից-նոյեմբեր ժամանակահատվածը: Այս տարի եռամսյակներով:Անցյալ տարվա 12-րդ ամիսը որտեղ է մտնում:
Բարձրացված հարցի հետ կապված հարկ վճարողին առաջարկվում է ղեկավարվել ՀՀ ԿԱ ՊԵԿ նախագահի 14.01.2011թ. «2011 թվականի 1-ին եռամսյակի համար ռեզիդենտների կողմից շահութահարկի կանխավճարի և նվազագույն շահութահարկի գումարների վճարման վերաբերյալ»  N 3 պաշտոնական պարզաբանմամբ:
 Հոդված 53 Միջազգային օդային բեռնափոխադրման ժամանակ ՀՀ սահմանը որն է:Որ գումարից է հարկվում ոչ ռեզիդենտի շահությահարկը:Արդյոք կարգո տերմինալը ՀՀ սահման է:  «Շահութահարկի մասին»  ՀՀ օրենքի 53-րդ հոդվածի 4-րդ մասին «է»  ենթակետին և «Ոչ ռեզիդենտների շահութահարկի հաշվարկման և վճարման կարգի մասին»  հրահանգի 2.4.2-րդ կետին համապատասխան ռեզիդենտի կողմից բեռների փոխադրման (ֆրախտի) դիմաց ստացված եկամուտները համարվելու են ստացված հայաստանյան աղբյուրներից, եթե բեռները փոխադրվում են ՀՀ տարածքում գտնվող հասցեից և (կամ) հասցեով:
 Հոդված 47.1 Կազմակերպությունը միաժամանակ զբաղվում է շահութահարկով գործունեությամբ և 2012թ ապրիլի 1-ից արտոնագրակին վճարով իրականացվող գործունեությամբ: Շահութահարկի նվազագույն մեկ տոկոս վճարի հաշվարկման բազայում ներառում է արդյոք արտոնագրային վճարով իրականացվող գործունեության շրջանառությունը:
Նվազագույն շահութահարկի եռամսյակային գումարի հաշվարկման բազայի որոշման հետ կապված հարցերը կարգավորվում են «Շահութահարկի մասին»  ՀՀ օրենքի 47.1-րդ հոդվածով, ինչպես նաև «Ռեզիդենտների կողմից շահութահարկի հաշվարկման և վճարման կարգի մասին»  հրահանգի 9.5 և 9.8 կետերի դրույթներով:
Prev1236789111213Next