| | | |
| Հոդված 47.1 | Կատարել եմ շահութահարկի նվազագույն գումարի վճարումներ, սակայն հաշվետու տարում եկամուտ չեմ ստացել: Շահութահարկի վճարված նվազագույն գումարները կարող եմ հաշվանցել հետագա տարիների նվազագույն շահութահարկի գումարներին: |
«Շահութահարկի մասին» ՀՀ օրենքի 47.1-րդ հոդվածի 6-րդ մասին համապատասխան նվազագույն շահութահարկի տարեկան հանրագումարի և հաշվետու տարվա փաստացի շահութահարկի դրական տարբերությունը նվազեցվում է հետագա տարիների շահութահարկից:
|
| Հոդված 12 | Կազմակերպության կողմից հաշվապահական հաշվառման էլեկտրոնային ծրագրի ձեռքբերումը համախառն եկամտից նվազեցվում է որպես ծախս: |
Առաջարկվում է ղեկավարվել «Շահութահարկի մասին» ՀՀ օրենքի 10-րդ հոդվածով և 12-րդ հոդվածի 3-րդ մասով, համաձայն որի ոչ նյութական ակտիվների ամորտիզացիոն ժամկետը որոշում է հարկատուն` ելնելով դրանց հնարավոր օգտագործման ժամկետներից: Վերջինների որոշման անհնարինության դեպքում ոչ նյութական ակտիվների ամորտիզացիոն նվազագույն ժամկետը սահմանվում է տասը տարի, սակայն ոչ ավելի հարկատուի գործունեության ժամկետից:
|
| Հոդված 52 | Կազմակերպությունը օտարերկրյա պետությունում ստանում է եկամուտներ, որ համաձայն տվյալ երկրի օրենսդրության հարկվել է: ՀՀ-ում տարեկան շահութահարկը հաշվարկելիս ինչպես է հաշվարկվում և հաշվանցվում այլ երկրում վճարած հարկի գումարը: |
Առաջարկվել է առաջնորդվել Շահութահարկի մասին ՀՀ օրենքի 52-րդ հոդվածով, ինչպես նաև «Ռեզիդենտների կողմից շահութահարկի հաշվարկման և վճարման կարգի մասին» հրահանգի 9.15-րդ կետով: Մասնավորապես, անհրաժեշտ է հաշվի առնել, որ ՀՀ-ում հարկատուի եկամտի գումարից գանձվող շահութահարկը նվազեցվում է շահութահարկի այն գումարի չափով, որը գանձվել է ռեզիդենտներից օտարերկրյա պետություններում` նրանց օրենսդրությանը համապատասխան: Ընդ որում, նվազեցվող շահութահարկի գումարը չի կարող գերազանցել օտարերկրյա պետություններում ստացված եկամտից` օրենքին համապատասխան ՀՀ-ում վճարման ենթակա շահութահարկի գումարը:Նման նվազեցումների իրականացման համար հիմք են հանդիսանում ռեզիդենտի կողմից օտարերկրյա պետություններում վճարված հարկի գումարների վերաբերյալ համապատասխան տեղեկանքները, որոնք պետք է վավերացված լինեն այդ պետությունների հարկ գանձող համապատասխան մարմինների կողմից:
|
| Հոդված 10 | Պարտադիր է արդյոք տարածքի վարձակալության պայմանագրի նոտարական վավերացումը հետագայում համախառն եկամուտից նվազեցումներ կատարելու նպատակով: |
Տեղեկացվում է, որ ծախսերը հիմնավորող փաստաթղթերի նկատմամբ ներկայացվող պահանջները սահմանվում են ՀՀ կառավարության 25.08.1998թ. «Ծախսերը հիմնավորող փաստաթղթերի նկատմամբ ներկայացվող պահանջները սահմանելու մասին և այդ փաստաթղթերի կազմման կարգւ հաստատելու մասին» N 525 որոշմամբ
|
| Հոդված 12 | Նախորդ տարի կազմակերպության կարիքների համար գնել են հիմնական միջոց` համակարգիչ: Ինչպես կատարել ամորտիզացիան: |
Գործունեության մեջ օգտագործվող և մաշվածքի ենթակա հիմնական միջոցների ամորտիզացիոն մասհանումների վերաբերյալ հարցերը կարգավորվում են «Շահութահարկի մասին» ՀՀ օրենքի 12-րդ հոդվածով և «Ռեզիդենտների կողմից շահութահարկի հաշվարկման և վճարման կարգի մասին» հրահանգի 5.1-րդ կետի «ե» ենթակետով:
|
| Հոդված 42, Հոդված 43 | Կազմակերպությունը վաճառել է հիմնական միջոց հանդիսացող շինությունը: Որն է հանդրսանում հարկվող շահույթը : |
Առաջարկվում է ղեկավարվել «Շահութահարկի մասին» ՀՀ օրենքի 42-րդ և 43-րդ հոդվածներով, հաշվի առնելով, որ բացառությամբ բռնագրավման, նվիրատվության կամ այլ ձևով պետությանը օտարման դեպքերի, հարկվող շահույթը որոշելիս շենքերի, շինությունների (այդ թվում` անավարտ, կիսակառույց), բնակելի կամ այլ տարածքների օտարումից եկամուտը հաշվարկվում է գույքահարկով հարկման նպատակով` դրանց համար օրենքով սահմանված կարգով որոշվող արժեքից ոչ պակաս չափով:
|
| Հոդված 4 | ՀԿ իրականացնում է շահույթ հետապնդող գործունեություն: Արդյոք առաջանում են Շահութահարկի պարտավորություններ: |
«Շահութահարկի մասին» ՀՀ օրենքի 4-րդ հոդվածի և «Ռեզիդենտների կողմից շահութահարկի հաշվարկման և վճարման կարգի մասին» հրահանգի 2.1 կետի «բ» ենթակետին համապատասխան շահութահարկ վճարող են համարվում նաև իրավաբանական անձ հանդիսացող, շահույթ ստանալու նպատակ չհետապնդող և ստացված շահույթը մասնակիցների միջև չբաշխող (ոչ առևտրային) կազմակերպությունները: Միաժամանակ տեղեկացվում է, որ ոչ առևտրային կազմակերպությունների նկատմամբ սահմանված են հարկման առանձնահատկություններ նույն օրենքի 8-րդ և 13-րդ հոդվածներով:
|
| Հոդված 10 | Տնօրենի ուսուցման վարձը կարող է ծախս ճանաչվել: |
«Շահութահարկի մասին» ՀՀ օրենքի 10-րդ հոդվածին համապատասխան ծախսերի թվին են դասվում նաև կադրերի (վերա)պատրաստման համար հարկատուի կատարած ծախսերը: Միաժամանակ, նշվածի հետ կապված, առաջարկվում է հաշվի առնել նաև նույն օրենքի 16-րդ հոդվածի «բ» ենթակետով և ՀՀ Կառավարության 27.11.1998թ. N 753 որոշմամբ սահմանված դրույթները:
|
| Հոդված 18 | Դեբիտորական պարտքերը համախառն եկամտից ինչպես են նվազեցվում: |
Անհրաժեշտ է ղեկավարվել «Շահութահարկի մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասով, ինչպես նաև ՀՀ կառավարության 19.12.2002թ. N 2052-Ն որոշմամբ հաստատված «Կազմակերպությունների (բացառությամբ բանկերի և ապահովագրական ընկերությունների) դեբիտորական պարտքերի հնարավոր կորուստների պահուստի (պահուստաֆոնդի) ձևավորման, դեբիտորական ու կրեդիտորական պարտքերի անհուսալի ճանաչման և դուրսգրման» կարգով:
|
| Հոդված 37 | Հիմնադիրներին վճարված շահաբաժինները պետք է ներառվեն Կազմակերպության (անհատ ձեռնարկատիրոջ, նոտարի) կողմից ֆիզիկական անձանց վճարված եկամուտների մասին տեղեկությունների մեջ: |
«Եկամտահարկի մասին» ՀՀ օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված դրույթի կիրառման հետ կապված առաջարկվում է հարկ վճարողի ղեկավարվել նաև «Եկամտահարկի հաշվարկման և բյուջե վճարման կարգի մասին» հրահանգի 29-րդ և 13-րդ կետերով, համաձայն որոնց կազմակերպությունների կողմից ֆիզիկական անձանց վճարված շահաբաժինները չեն ներառվում հարկային տեսչության մարմին ներկայացվող անվանական տեղեկություններում:
|