Հաճախ տրվող հարցերի և պարզաբանումների շտեմարան
v
# 
Հոդված 
Հարց 
Պատասխան 
 
Open filter row popup menu
Open filter row popup menu
Open filter row popup menu
 Հոդված 16 «Շահութահարկի մասին» ՀՀ օրենքի 16-րդ հոդվածի ժդ) կետով սահմանված չնվազեցվող ծախսերը վերաբերվում են` ներգրավված փոխառությունների դիմաց 2011թ-ին վճարվան ենթակա տոկոսների գումարներին, թե վերաբերվում է 2012-ից սկսված հաշվարկված տոկոսների գումարին: Նշված դրույթը վերաբերվում է 2012 թվականի հունվարի 1-ից սկսած ժամանակահատվածներին վերաբերվող տոկոսներին: Անհրաժեշտ է ղեկավարվել 2 ապրիլի 2004 թ. N 1-05/7-Ն հրամանի 5.6 կետի ը) ենթակետով:
 Հոդված 10 Եթե աշխատակիցը գործուղվել է արտասահման, սակայն գիշերավարձը փաստաթղթերով հիմնավորված չէ, ապա գիշերավարձի ծախսերը ինչ չափով պետք է նվազեցվի եկամուտից: «Շահութահարկի մասին» ՀՀ օրենքի 10-րդ հոդվածին համապատասխան հարկ վճարողի հարկվող հարկվող շահույթը որոշելիս համախառն եկամուտը նվազեցվում է դրա ստացման հետ կապված անհրաժեշտ և փաստաթղթերով հիմնավորված ծախսերի չափով (բացառությամբ` օրենքի 19-րդ հոդվածում սահմանված դեպքերի):
 Հոդված 42, Հոդված 43Իրավաբանական անձը մեկ այլ իրավաբանական անձի տարածք է տվել վարձակալության անշարժ գույքի կադաստրային արժեքի 5%-ից պակաս գումարով: Ինչ կարգով պետք է հաշվարկվի երկու կողմի եկամուտները: Առաջարկվում է ղեկավարվել «Շահութահարկի մասին» ՀՀ օրենքի» 42-րդ և 43-րդ հոդվածի «դ» կետով,  ինչպես նաև «Ռեզիդենտների կողմից շահութահարկի հաշվարկման և վճարման կարգի մասին» հրահանգի 8.5-րդ կետով` մասնավորապես հաշվի առնլով, որ հարկվող շահույթը որոշելիս շենքերի, շինությունների, բնակելի կամ այլ տարածքների վարձակալության կամ անհատույց օգտագործման հանձնելու գործարքների մասով (բացառությամբ` պետությանը վարձակալության կամ անհատույց օգտագործման հանձնման դեպքերի) եկամուտը որոշվում է գույքահարկով հարկման նպատակով դրանց համար օրենքով սահմանված կարգով որոշվող արժեքի 5%-ից ոչ պակաս չափով` հաշվարկված տարեկան կտրվածքով: Այդ չափով պակաս հատուցման դեպքում տարբերությունը դիտվում է որպես վարձակալին (փոխառուին) ներված պարտավորություն:
 Հոդված 46 Շահութահարկի պարզեցված հաշվարկի առաջին աղյուսակում լրացվում է եռամսակային կանխավճարային մուծումները: Շահութահարկի պարզեցված հաշվարկի աղյուսակ 1-ի լրացման կարգը սահմանված է «Ռեզիդենտների կողմից  շահութահարկի հաշվարկման և բյուջե վճարման կարգի մասին» հրահանգով:
 Հոդված 47Եթե կազմակերպությունը 2012թ-ի հունվարի 15-ին դադարեցնում է իր գործունեությունը, ապա 2012թ-ի առաջին եռամսյակի համար նվազագույն շահութահարկ պետք է հաշվարկի և վճարի: Առաջարկվում է հարկ վճարողիբն ղեկավարվել ՀՀ ԿԱ ՊԵԿ-ի 13.06.2011թ. «Գործունեության դադարեցման դեպքում ռեզիդենտների կողմից շահութահարկի եռամսյակային գումարների վճարման վերաբերյալ» N 30 պաշտոնական պարզաբանմամբ:
 Հոդված 7 Անհուսալի ճանաչված, սակայն դուրս չգրված կրեդիտորական պարտքերը ներառվում են կազմակերպության համախառն եկամտում: «Շահութահարկի մասին» ՀՀ օրենքի 7-րդ հոդվածի 2-րդ մասի «ժե» ենթակետին համապատասխան հարկ վճարողի եկամուտների թվին են դասվում նաև ՀՀ կառավարության սահմանված կարգով դուրս գրված անհուսալի կրեդիտորական պարտքերի գումարները: Կրեդիտորական պարտքի անհուսալի ճանաչման հետ կապված հարցերը կարգավորվում են ՀՀ կառավարության 19.12.2002թ. N 2052-Ն որոշմամբ: Տվյալ դեպքում անհրաժեշտ է հաշվի առնել, որ որոշմամբ հաստատված կարգի 6-րդ կետին համապատասխան կրեդիտորական պարտքի անհուսալի ճանաչումը և դուրսգրումը չի վերաբերում հաշվապահական հաշվեկշռում ճանաչման նպատակով կրեդիտորական պարտքերի չափմանը, հաշվապահական հաշվեկշռից դուրսգրմանը (ապաճանաչմանը) և ֆինանսական արդյունքների մասին հաշվետվություններում համապատասխան եկամուտ կամ ծախս ներառելուն (ճանաչելուն):
 Հոդված 47Ինչպես է կազմակերպությունը ինքնուրույն որոշում շահաութահարկի կանխավճարների եռամսյակային մեծությունը:  Անհրաժեշտ է ղեկավարվել «Շահութահարկի մասին»  ՀՀ օրենքի 47-րդ հոդվածի 6-րդ մասով և ՀՀ ԿԱ ՊԵԿ 26.01.2011թ. «Ռեզիդենտի կողմից շահութահարկի կանխավճարի եռամսյակային մեծությունը ինքնուրույն որոշելու մասին»  և «Անհատ ձեռնարկատիրոջկողմից եկամտահարկի կանխավճարի եռամսյակային մեծությունը ինքնուրույն որոշելու մասին» հայտարարությունների ձևերը հաստատելու մասին»  N 20-Ն հրամանով:
 Հոդված 46Կազմակերպությունը հարկային տեսչություն ներկայացնելու է արդյոք հաշվապահական հաշվեկշիռը, ֆինանսական արդյունքների վերաբերյալ հաշվետվություն և շահութահարկի հաշվետվությունները:  «Շահութահարկի մասին»  ՀՀ օրենքի 46-րդ հոդվածին համապատասխան (հաշվի առնելով օրենսդրական փոփոխությունները` 2010թ.-ի հաշվետու տարվանից սկսած) շահութահարկ վճարողներն իրենց հաշվառման վայրի հարկային տեսչության մարմնին յուրաքանչյուր տարվա արդյունքներով` մինչև հաշվետու տարվան հաջորդող տարվա ապրիլի 15-ը (ներառյալ), ներկայացնում են սահմանված կարգով հարկային մարմնի կողմից հաստատված շահութահարկի հաշվարկներ, իսկ հաշվետու տարվա ընթացքում օրենքով սահմանված կարգով ավելացված արժեքի հարկ վճարող չհամարված կազմակերպությունները` շահութահարկի պարզեցված հաշվարկներ: 
 Հոդված 10Տարածքը վարձակալությամբ է տվել ԱՁ-ի, սակայն նոտարական վավերացմամբ չէ, էլեկտրաէնէգիայի պայմանագիրը մնում է հին ձևով` Էլեկտրոցանցի և Վարձատուի միջև: ԷԷ գումարը հարկերի հաշվառման տեսանկյւնից ԱՁ-ի համար ծախս է, թե ոչ  Բարձրացված հարցի հետ կապված  առաջարկվում է ղեկավարվել «Շահութահարկի մասին»  ՀՀ օրենքի 10-րդ հոդվածով, ինչպես նաև ՀՀ կառավարության 25.08.1998թ. «Ծախսերը հիմնավորող փաստաթղթերի նկատմամբ ներկայացվող պահանջները սահմանելու և այդ փաստաթղթերի կազմման կարգը հաստատելու մասին»  կարգի N 525 որոշմամբ:
 Հոդված 10Համախառն եկամուտը որոշելիս ինչպիսի նվազեցումներ են իրականցվում:  «Շահութահարկի մասին»  ՀՀ օրենքի 10-րդ հոդվածի 1-ին մասին համապատասխան հարկվող շահույթը որոշելիս համախառն եկամուտը նվազեցվում է դրա ստացման հետ կապված անհրաժեշտ և փաստաթղթերով հիմնավորված ծախսերի չափով: