Հաճախ տրվող հարցերի և պարզաբանումների շտեմարան
v
# 
Հոդված 
Հարց 
Պատասխան 
 
Open filter row popup menu
Open filter row popup menu
Open filter row popup menu
 Հոդված 47.1 Ոսկերչական իրերի արտադրությամբ և իրացմամբ զբաղվելու դեպքում, նվազագաույն շահութահարկի գումարները վճարվում է արդյոք: «Շահութահարկի մասին» ՀՀ օրենքի 47.1-րդ հոդվածի 4-րդ մասին համապատասխան թանկարժեք քարերի մշակման և (կամ) իրացման, ոսկերչական իրերի արտադրության և իրացման, թանկարժեք մետաղների արտադրության և (կամ) իրացման ոլորտում գործունեություն իրականացնող կազմակերպությունների համար ՀՀ կառավարությունը կարող է սահմանել նվազագույն շահութահարկի հաշվարկման բազայի այլ նվազեցումներ: Տվայլ դեպքում անհրաժեշտ է ղեկավարվել ՀՀ կառավարության 14.04.2004թ. «Նվազագուն շահութահարկի հաշվարկման բազայի այլ նվազեցումներ սահմանելու մասին» N 549-Ն որոշման «ե» կետով:
 Հոդված 16 Կառավարության որ որոշումով է կարգավորվում գործուղման ծախսերի առավելագույն չափը: Անհրաժեշտ է ղեկավարվել ՀՀ կառավարության 27.11.1998թ. N 753 և 29.12.2005թ. N 2335-Ն որոշումներով:
 Հոդված 46ԱԱՀ-ը վճարող կազմակերպությունները շահութահարկի պարզեցված հաշվարկ ներկայացնում են թե ոչ: «Շահութահարկի մասին» ՀՀ օրենքի 46-րդ հոդվածի համաձայն` շահութահարկ վճարողը իր հաշվառման վայրի հարկային տեսչության մարմնին յուրաքանչյուր տարվա արդյունքներով` մինչև հաշվետու տարվան հաջորդող տարվա ապրիլի 15-ը, ներկայացնում է շահութահարկի հաշվարկ:
 Հոդված 19Անփաստաթուղթ ապրանք ձեռք բերելիս դրա դիմաց վճարված 11 տոկոս եկամտահարկը արդյոք շահութահարկով կարելի է նվազեցնել: Հարցը կարգավորվում է «Շահութահարկի մասին» ՀՀ օրենքի 19-րդ հոդվածի «գ» կետով: Միաժամանակ տեղեկացվում է, որ նշված կետում կատարվել է փոփոխություն, որն անհրաժեշտ է հաշվի առնել 2012թ.-ի հարկվող շահույթը որոշելիս:
 Հոդված 23Հասարակական կազմակերպությունը համերգների կազմակերպումից ստացած հասույթը փոխանցում է ծերանոցներին. Համախառն եկամուտը որոշելիս փոխանցած հասույթը նվազեցվում է համախառն եկամուտից: «Շահութահարկի մասին» ՀՀ օրենքի 23-րդ հոդվածին համապատասխան հարկվող շահույթը որոշելիս համախառն եկամուտը նվազեցվում է ոչ առևտրային կազմակերպություններին, գրադարաններին, թանգարաններին, հանրակրթական դպրոցներին, տուն-գիշերօթիկներին, ծերանոցներին և մանկատներին, ինչպես նաև հոգեբուժական և հակաթոքախտային դիսպանսերներին և հիվանդանոցներին փոխանցված (տրամադրված) միջոցների (ապրանք և (կամ) դրամական միջոցներ), նրանց մատուցված ծառայությունների արժեքի չափով, բայց ոչ ավելի, քան համախառն եկամտի 0,25 տոկոսի չափով: Միաժամանակ տեղեկացվում է, որ ոչ առևտրային կազմակերպությունների (տվյալ դեպքում նաև հասարակական  կազմակերպությունների) համար հարկման առանձնահատկություններ (շահութահարկով) սահմանված են նույն օրենքի 8-րդ և 11-րդ հոդվածներով:
 Հոդված 16 Բանկ չհամարվող սուբյեկտներից ներգրավված փոխառությունների դիմաց հաշվետու տարում վճարման ենթակա տոկոսների ինչ չափով է նվազեցվում կազմակերպության համախառն եկամուտը: «Շահութահարկի մասին» ՀՀ օրենքի 16-րդ հոդվածի 1-ին մասի «ժդ» ենթակետին համապատասխան հարկվող շահույթը որոշելիս համախառն եկամտից չեն նվազեցվում բանկ և (կամ) վարկային կազմակերպություն չհամարվող սուբյեկտներից ներգրավված փոխառությունների դիմաց հաշվետու տարում վճարման ենթակա տոկոսների` հաշվետու տարվա արդյունքներով հարկատուի զուտ ակտիվների (հարկատուի ակտիվների և պարտավորությունների դրական տարբերության) կրկնապատիկը գերազանցող գումարը:
 Հոդված 32 Կազմակերպությունը կնքել է ԱՊՊԱ պայմանագիր, որը սակայն ուժի մեջ է մտնում 2012թ.-ից: Որ թվականի համար դա պետք է ծախս դիտարկել: «Շահութահարկի մասին» ՀՀ օրենքի 32-րդ հոդվածի 4-րդ մասին և «Ռեզիդենտների կողմից շահութահարկի հաշվարկման և վճարման կարգի մասին» հրահանգի 5.12-րդ կետի «դ» ենթակետին համապատասխան ռեզիդենտի գործունեության հետ կապված վարչական ծախսերի (ժամանակաշրջանի ծախսեր) չափով համախառն եկամտից նվազեցումները կատարվում են այն տարվա ընթացքում, որին դրանք վերաբերում են (որի ընթացքում դրանք կատարվել են):
 Հոդված 19 Աշխատակցին գործուղել է Ծաղկաձոր գործուղման, չունի հյուրանոցային և այլ ծախսերը հավաստող փաստաթղթեր, կարող է արդյոք Շահութահարկից կատարել նվազեցումներ: Հարկվող շահույթը որոշելիս առանց հիմնավորող փաստաթղթերի համախառն եկամուտից նվազեցումներ կարող են կատարվել միան «Շահութահարկի մասին» ՀՀ օրենքի 19-րդ հոդվածով սահմանված դեպքերում:
 Հոդված 42, Հոդված 43Կազմակերպությունը վաճառել է հիմնական միջոց հանդիսացող շինությունը:Որն է հանդրսանում հարկվող շահույթը: Առաջարկվում է ղեկավարվել «Շահութահարկի մասին» ՀՀ օրենքի 42-րդ և 43-րդ հոդվածներով, հաշվի առնելով, որ բացառությամբ բռնագրավման, նվիրատվության կամ այլ ձևով պետությանը օտարման դեպքերի, հարկվող շահույթը որոշելիս շենքերի, շինությունների (այդ թվում` անավարտ, կիսակառույց), բնակելի կամ այլ տարածքների օտարումից եկամուտը հաշվարկվում է գույքահարկով հարկման նպատակով` դրանց համար օրենքով սահմանված կարգով որոշվող արժեքից ոչ պակաս չափով:
 Հոդված 33 Եթե ՀՀ կազմակերպությունը Ղազախստանի կազմակերպությանը ապրանքներ է վաճառել առանց պայմանագրի, ապա կարող է ՀՀ հարկային ռեզիդենտի կարգավիճակի հաստատման տեղեկանք ստանալ հարկային տեսչությունից Ղազախստանի կազմակերպությանը ներկայացնելու համար: Անհրաժեշտ է ղեկավարվել ՀՀ ՀՊԾ 13.02.2006թ. N 1-05/03-Ն հրամանով հաստատված «ՀՀ հարկային ռեզիդենտի կարգավիճակի հաստատման»կարգով: Տվյալ դեպքում, կարգի 5-րդ կետին համապատասխան ՀՀ հարկային ռեզիդենտի կարգավիճակի հաստատման տեղեկանքը ստանալու համար անհրաժեշտ է ներկայացնել օտարերկրյա պետությունում եկամուտների ստացումը հիմնավորող փաստաթղթերի պատճենները:Նման փաստաթղթերի շարքին են դասվում`
- պայմանագիրը,
- շահաբաժինների վճարման մասին բաժնետերերի ընդհանուր ժողովի որոշումը,
- հիմնադիր փաստաթղթերը (օտարերկրյա պետությունում առանձնացված ստորաբաժանման բացման համար ուղղված միջոցները հարկերից ազատելու նպատակով) և այլն: