Հաճախ տրվող հարցերի և պարզաբանումների շտեմարան
v
# 
Հոդված 
Հարց 
Պատասխան 
 
Open filter row popup menu
Open filter row popup menu
Open filter row popup menu
 Հոդված 38 Եթե կազմակերպությունը աշխատանքի է ընդունում հաշմանդամի, ապա ինչ արտոնություններ կան: ՀՀ հարկային օրենսդրությամբ` հաշմանդամների մասով արտոնություն սահմանված է միայն <<Շահութահարկի մասին>> ՀՀ օրենքի 38-րդ հոդվածով, համաձայն որի, հարկատուի (իրավաբանական անձի) հարկվող շահույթը որոշելիս համախառն եկամուտը նվազեցվում է հարկատուի մոտ վարձու աշխատող յուրաքանչյուր հաշմանդամի համար հաշվարկված աշխատավարձի և դրան հավասարեցված այլ վճարումների 150 % չափով:
 Հոդված 8Ոչ առևտրային կազմակերպությունների կողմից ստացված անդամավճարները շահութահարկով հարկվում է, թե ոչ:  <<Շահութահարկի մասին" ՀՀ օրենքի 8-րդ  հոդվածին համապատասխան եկամուտ չհամարվող տարրերի թվին են դասվում նաև ոչ առևտրային կազմակերպությունների անհատույց ստացած ակտիվները (այդ թվում` անդամավճարները) և ծառայությունները: Նշվածի հետ մեկտեղ, առաջարկվում է ոչ առևտրային կազմակերպության հարկման առանձնահատկությունների կիրառման ժամանակ հաշվի առնել նաև նույն օրենքի 11-րդ հոդվածով սահմանված դրույթները (ծախս չհամարվող տարրերը):
 Հոդված 7,18 Փոխադարձ դեբիտորական և կրեդիտորական պարտքերը կարելի է արդյոք միմյանց հետ հաշվանցել: ՀՀ կառավարության 19.12.2002թ. «Կազմակերպությունների (բացառությամբ բանկերի և ապահովագրական ընկերությունների) դեբիտորական պարտքերի հնարավոր կորուստների պահուստի (պահուստաֆոնդի) ձևավորման, դեբիտորական ու կրեդիտորական պարտքերի անհուսալի ճանաչման և դուրսգրման կարգը հաստատելու մասին»  N 2052-Ն որոշմամբ հաստատված կարգի 4-րդ կետին համապատասխան նույն անձանց միջև տարբեր գործարքներից (գործառնություններից) միմյանց նկատմամբ հանդիպակաց դեբիտորական կամ կրեդիտորական պարտքերի հաշվանցումը կատարվում է միայն գրավոր համաձայնությամբ:
 Հոդված 47.1 Նոր հիմնադրված կազմակերպությունը արդյոք կատարում է նվազագույն շահութահարկի վճարում: «Շահութահարկի մասին» ՀՀ օրենքի 47.1 հոդվածին և «Ռեզիդենտների կողմից շահութահարկի հաշվարկման և վճարման կարգի»հրահանգի 9.4-րդ և 9.7-րդ կետերին համապատասխան օրենքով սահմանված նվազագույն շահութահարկի եռամսյակային գումարները չի հաշվարկում և չի վճարում այն ռեզիդենտը, որը ընթացիկ տարվա որևէ եռամսյակում նվազագույն շահութահարկի եռամսյակային գումարի հաշվարկման բազա չի ունեցել կամ ընթացիկ տարում ազատվել է շահութահարկի վճարումից (կամ օգտվել է 100% արտոնությունից) կամ ընթացիկ տարվա որևէ եռամսյակում իրականացրել է միայն շահութահարկին փոխարինող հաստատագրված վճարով հարկվող գործունեություն: Նշված վճարումը չեն կատարում նաև պետական (համայնքային) ոչ առևտրային կազմակերպությունները` մինչև շահութահարկով հարկվող եկամուտներ ստանալն ընկած ժամանակահատվածի համար:
  Շահութահարկի օրենքով սահմանված է արդյոք սահմանամերձ բնակավայրերի շահութահարկի արտոնություն:  «Շահութահարկի  մասին»  ՀՀ  օրենքում  նման  դրույթ  նախատեսված  չէ:

 Հոդված 10 Կնիքի առկայություն հաշվարկային փաստաթղթում պարտադիր է: ՀՀ Կառավարության 25.08.1998թ-ի N 525-Ն որոշմամբ հաստատված <<Նյութական և ոչ նյութական ակտիվների, ծառայությունների (աշխատանքների) ձեռքբերման ծախսերը հիմնավորող փաստաթղթերի նկատմամբ ներկայացվող պահանջների սահմանման և այդ փաստաթղթերի կազմման>> կարգի 4-րդ կետի <<ա>> և <<բ>> ենթակետերին համապատասխան հարկ վճարողի եկամուտները (ծախսերը) հիմնավորված համարվելու համար սահմանված այլ վավերապայամններից բացի, հարկ վճարողի կնիքը պարտադիր է , եթե վերջինս ունի կնիք: Միաժամանակ տեղեկացվում է, որ նույն կարգի 6-րդ կետին համապատասխան կարգով սահմանված որևէ պահանջի (պահանջների) չկատարումն ինքնին չի նշանակում, որ ծախսերը հիմնավորող փաստաթղթերը հարկման նպատակով չեն ընդունվում, քանի դեռ նշված այլ վավերապայմաններ, ըստ էության, հիմնավորում են կատարված ծախսերը:
 Հոդված 4 Եթե ԼՂՀ կազմակերպությունը ՀՀ կազմակերպությանը ծառայություն է մատուցում, ինչ հարկային պարտավորություններ է առաջանում ՀՀ կազմակերպության մոտ: Հաշվի առնելով <<Շահութահարկի մասին>> օրենքի 4-րդ հոդվածի 2-րդ մասի <<ա>> ենթակետով սահմանված ՀՀ ռեզիդենտների բնորոշումը (ռեզիդենտ են համարվում ՀՀ-ում ստեղծված /պետական գրանցում ստացած, հաշվառված, կանոնները գրանցած կազմակերպությունները/), տվյալ դեպքում տեղեկացվում է, որ ԼՂՀ-ում գրանցված կազմակերպությունը դասվում է ոչ ռեզիդենտների շարքին (օրենքի 4-րդ հոդվածի 2-րդ մասի <<բ>> ենթակետ) և վերջինիս նկատմամբ նույնպես կիրառելի են օրենքով`ոչ ռեզիդենտների նկատմամբ սահմանված դրույթները:
 Հոդված 10 Արդյոք բանկի վճարման անդորրագիրը համարվում է ծախս հիմնավորող փաստաթուղթ: Անհրաժեշտ է ղեկավարվել <<Շահութահարկի մասին>> ՀՀ օրենքի 10-րդ հոդվածով, ինչպես նաև ՀՀ կառավարության 25.08.1998թ-ի <<Ծախսերը հիմնավորող փաստաթղթերի նկատմամբ ներկայացվող պահանջները սահմանելու և այդ փաստաթղթերի կազմման կարգը հաստատելու մասին>> N 525 որոշմամբ սահմանված դրույթներով: Մասնավորապես, նշված որոշմամբ հաստատված կագի 1-ին կետի <<թ>> ենթակետին համապատասխան բանկի վճարման անդորագիրը կարող է ծախսը հիմնավորող փաստաթուխթ համարվել բանկային ծառայությունների մատուցման մասով:
 Հոդված 7, 10"Շահութահարկի մասին" ՀՀ օրենքի 51-րդ հոդվածը սահմանում է, որ նախորդ հաշվետու ժամանակաշրջանների համար ներկայացված շահութահարկի հաշվարկներում հարկատուի կողմից սխալներ հայտնաբերվելու դեպքում հարկատուն կարող է հարկային տեսչության մարմիններին ներկայացնել ճշտված հաշվարկ, եթե դրանք չեն բխում հաշվապահական հաշվառման մեջ տրվող գրանցումներից: Եթե սխալները բխում են հաշվապահական հաշվառման մեջ տրվող գրանցումներից, ապա ինչ կարգով է իրականացվում ճշտումը: Տվայլ դեպքում անհրաժեշտ է ղեկավարվել <<Շահութահարկի մասին>> ՀՀ օրենքի 7-րդ հոդվածի 2-րդ մասի <<ժէ>> և 10-րդ հոդվածի <<ժը>> կետերով (նախորդ տարիներին պակաս ցույց տրված եկամուտները կամ ծախսերը ներառվում են հաջորդող 3 տարիների շահութահարկի հաշվարկում), ինչպես նաև նույն օրենքի 69-րդ հոդվածով, համաձայն որի, հարկվող օբյեկտը թաքցնելու կամ պակաս ցույց տալու համար նախատեսված տուգանքներ չեն կիրառվում այն հարկատուների նկատմամբ, որոնք մինչև հարկային տեսչության մարմինների ստուգումների սկսվելն ինքնուրույն հայտնաբերել են իրենց կողմից նախորդ տարիների շահութահարկի պակաս հաշվարկում, հաշվապահական հաշվառման մեջ տվել են համապատասխան գրանցումներ և այդ մասին գրավոր տեղյակ են պահել իրենց հաշվառման վայրի հարկային տեսչության մարմնին:
 Հոդված 47.1 Թանկարժեք մետաղների իրացման գործունեություն իրականացնող ընկերությունների համար հասույթը որքան է նվազեցվում: «Շահութահարկի մասին» ՀՀ օրենքի 47.1-րդ հոդվածի 4-րդ մասին համապատասխան թանկարժեք քարերի մշակման և (կամ) իրացման, ոսկերչական իրերի արտադրության և իրացման, թանկարժեք մետաղների արտադրության և (կամ) իրացման ոլորտում գործունեություն իրականացնող կազմակերպությունների համար ՀՀ կառավարությունը կարող է սահմանել նվազագույն շահութահարկի հաշվարկման բազայի այլ նվազեցումներ: Տվայլ դեպքում անհրաժեշտ է ղեկավարվել ՀՀ կառավարության 14.04.2004թ. <<Նվազագուն շահութահարկի հաշվարկման բազայի այլ նվազեցումներ սահմանելու մասին>> N 549-Ն որոշման <<ե>> կետով: Նշվածը վերաբերվում է բացառապես նվազագուն շահութահարկի բազայի հաշվարկմանը և վճարմանը և չի վերաբերվում ընկերության հասույթի նվազեցման հարցերին: