| | | |
| Հոդված 3 | Հարկ վճարողները հաշվապահական հաշվառման համակարգչային ծրագրի տեղեկություն ներկայացնելու են թե ոչ: |
«Շահութահարկի մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն`շահութահարկ վճարողներ շահութահարկի հաշվարկի ներկայացման ժամկետում հարկային տեսչության մարմնին գրավոր տեղեկացնում են օգտագործվող հաշվապահական հաշվառման համակարգչային ծրագրի մասին:
|
| Հավելված 69 | Շահութահարկի հաշվարկում վնասն ավել ցույց տալու դեպքում օրենքով ինչ պատասխանատվություն է սահմանված: |
Համաձայն <<Շահութահարկի մասին>> ՀՀ օրենքի 69-րդ հոդվածի հարկային մարմին ներկայացված շահութահարկի հաշվարկում օրենքով սահմանված կարգով հաշվարկված վնասն ավել ցույց տալու դեպքում հարկ վճարողից գանձվում է տուգանք` ավել ցույց տված վնասի 20 տոկոսի չափով:
|
| Հոդված 21 | Եթե կազմակերպության մոտ առկա է ժամկետանց սնունդ, ինչ կարգով պետք է նվազեցնել համախառն եկամտից: |
Անհրաժեշտ է ղեկավարվել 20.12.2012թ. «Հարկման նպատակով համախառն եկամտից նվազեցվող գույքի փաստացի այլ կորուստների չափերը սահմանելու կարգի մասին» ՀՀ կառավարության N 1594-Ն որոշմամբ:
|
| Հոդված 32 | Եթե կազմակերպությունը համախառն եկամուտ չի ունեցել, կարող է բանկային վարկի տոկոսները ծախս ճանաչել: |
Անհրաժեշտ է ղեկավարվել <<Շահութահարկի մասին>> ՀՀ օրենքի 32-րդ հոդվածի 5-րդ և 6-րդ կետերով, որոնց համաձայն հարկատուի ֆինանսական գործունեության հետ կապված ծախսերի (վարկերի և այլ փոխառությունների տոկոսներ, գույքի երկարատև վարձակալության դիմաց տոկոսներ և այլն) չափով համախառն եկամտից նվազեցումները կատարվում են այն տարվա ընթացքում, որին դրանք վերաբերում են, և այդ ծախսերի գծով նվազեցումները կատարվում են նաև համախառն եկամտի բացակայության դեպքում:
|
| Հոդված 47.1 | Պետական ոչ առևտրային կազմակերպությունները վճարում են նվազագույն շահութահարկի եռամսյակային գումարներ: |
Համաձայն «Ռեզիդենտների կողմից շահութահարկի հաշվարկման և վճարման կարգի մասին» հրահանգի 9.7-րդ կետի` պետական (համայնքային) ոչ առևտրային կազմակերպությունները նվազագույն շահութահարկի եռամսյակային գումարները չեն հաշվարկում և չեն վճարում` մինչև շահութահարկով հարկվող եկամուտներ ստանալն ընկած ժամանակահատվածի համար:
|
| Հոդված 36.3 | Արտադրված ձեռագործ գորգերից ստացված եկամուտները նվազեցվում են համախառն եկամտից թե ոչ: |
Անհրաժեշտ է ղեկավարվել<<Շահութահարկի մասին>> ՀՀ օրենքի 36.3-րդ հոդվածով, համաձայան որի, շահութահարկի վճարումից ազատվում են ձեռագործ գորգերի արտադրությամբ զբաղվող հարկատուները` իրենց կողմից ձեռագործ գորգերի իրացումից ստացված եկամտի մասով:
|
| Հոդված 4 | Օտարերկրյա կազմակերպության ստորաբաժանումը, որը հաշվառված է ՀՀ-ում համարվում է ռեզիդենտ, թե ոչ: |
Հաշվի առնելով <<Շահութահարկի մասին>> ՀՀ օրենքի 4-րդ հոդվածի 2-րդ կետով և 54-րդ հոդվածի 1-ին մասով տրված սահմանումները, տեղեկացվում է, որ ոչ ռեզիդենտի ստորաբաժանումը (մասնաճյուղ, ներկայացուցչություն) օրենքի իմաստով համարվում է ՀՀ-ում ոչ ռեզիդենտի առանձնացված ստորաբաժանում:
|
| Հոդված 11 | Կազմակերպության կողմից հիմնադիրին տրամադրած շահաբաժինները ծախս համարվում են, թե ոչ: |
Անհրաժեշտ է ղեկավարվել <<Շահութահարկի մասին>> ՀՀ օրենքի 11-րդ հոդվածի <<ա>> կետով, համաձայն որի ծախս չեն համարվում հարկատուի սեփական կապիտալի բաշխումը մասնակիցներին` շահաբաժինների կամ նման այլ ձևով:
|
| Հոդված 13 | Հիմնական միջոցների վրա կատարված կապիտալ բնույթի ծախսերը ինչպես ծախսագրել: |
Անհրաժեշտ է ղեկավարվել «Շահութահարկի մասին» ՀՀ օրենքի 13-րդ հոդվածի դրույթներով, մասնավորապես 2-րդ կետով, ըստ որի . Հիմնական միջոցի վրա կատարված կապիտալ բնույթի ծախսերն օրենքով սահմանված կարգով ԱԱՀ վճարող համարվող հարկատուների համար ավելացվում են այն հիմնական միջոցի հաշվեկշռային արժեքին, որի վրա այդ ծախսերը կատարվել են, և` 1) եթե այդ ծախսերը չեն գերազանցում հիմնական միջոցի` ընթացիկ տարվա հունվարի 1-ի դրությամբ հաշվեկշռային արժեքը, ապա ամորտիզացվում են սույն օրենքի 12 հոդվածով սահմանված կարգով, 2) եթե այդ ծախսերը գերազանցում են հիմնական միջոցի` ընթացիկ տարվա հունվարի 1-ի դրությամբ հաշվեկշռային արժեքը, ապա ամորտիզացվում են սույն օրենքի 12 հոդվածով սահմանված կարգով, բայց ոչ պակաս, քան հինգ տարվա ընթացքում: Եթե հիմնական միջոցի ամորտիզացիոն նվազագույն ժամկետը սահմանված է հինգ տարուց պակաս, ապա այդ հիմնական միջոցի վրա կատարված կապիտալ բնույթի ծախսերն ամորտիզացվում են այդ հիմնական միջոցի համար սահմանված ամորտիզացիոն նվազագույն ժամկետում:
|
| Հոդված 7 | Վաճառում ենք հիմնական միջոց, որի հաշվեկշռային արժեքը 60 մլն դրամ է, սակայն վաճառքի գինը 20 մլն, որ արժեքից է հաշվեգրվում եկամուտները: |
«Շահութահարկի մասին» ՀՀ օրենքի 32-րդ հոդվածի 3-րդ մասին և «զիդենտների կողմից շահութահարկի հաշվարկման և վճարման կարգի մասին» հրահանգի 5-րդ կետի «գ» ենթակետին համապատասխան հիմնական միջոցներ մնացորդային արժեքի չափով համախառն եկամտից նվազեցումները կատարվում են այդ ակտիվների իրացմանը համապատասխան: Միաժամանակ, եթե տվյալ դեպքում եթե օտարվում է շենք, շինություն, ապա անհրաժեշտ է հաշվի առնել նաև օրենքի 43-րդ հոդվածով սահմանված դրույթները, համաձայն որի` բացառությամբ բռնագրավման, նվիրատվության կամ այլ ձևով պետությանը օտարման դեպքերի, հարկվող շահույթը որոշելիս շենքերի, շինությունների (այդ թվում` անավարտ, կիսակառույց), բնակելի կամ այլ տարածքների օտարումից եկամուտը հաշվարկվում է գույքահարկով հարկման նպատակով` դրանց համար օրենքով սահմանված կարգով որոշվող արժեքից ոչ պակաս չափով: Այդ չափից պակաս հատուցման դեպքում տարբերությունը գործարքի կատարման օրը դիտվում է որպես նոր սեփականատիրոջը ներված պարտավորություն:
|