Հաճախ տրվող հարցերի և պարզաբանումների շտեմարան
v
# 
Հոդված 
Հարց 
Պատասխան 
 
Open filter row popup menu
Open filter row popup menu
Open filter row popup menu
 Հոդված 43, Հոդված 12 Ըստ պայմանագրի` հովանավորությամբ ստեղծված հեռուստահաղորդումներից եկամուտների ստացման իրավունքը ե՞րբ է համարվում ձեռք բերված: «Շահութահարկի մասին» ՀՀ օրենքի 43-րդ հոդվածի «բ» կետին համապատասխան` տվյալ դեպքում ծառայությունների մատուցումից եկամտի ստացման իրավունքը համարվում է ձեռք բերված ըստ պայմանագրի հովանավորությամբ հեռուստահաղորդման ստեղծման պահին: Այն դեպքում, երբ ստեղծված հեռուստահաղորդումները բավարարում են ոչ նյութական ակտիվի սահմանմանը, ապա դրանց գծով համախառն եկամտից նվազեցումները կատարվում են «Շահութահարկի մասին» ՀՀ օրենքի 12-րդ հոդվածով սահմանված կարգով:
 Հոդված 47.1 Ռեզիդենտին հետաքրքրում է` կարելի՞ է արդյոք հաշվանցել 1% շահութահարկի կուտակված գումարը: Համաձայն “Շահութահարկի մասին” ՀՀ օրենքի 47.1 հոդվածի 6-րդ կետի` նվազագույն շահութահարկի տարեկան հանրագումարի և հաշվետու տարվա փաստացի շահութահարկի դրական տարբերությունը նվազեցվում է հետագա տարիների շահութահարկից:
 Հոդված 76 2009թ. ամբողջ տարվա ընթացքում ԱԱՀ վճարող չհամարված կազմակերպությունների համար 2009թ. վճարման ենթակա շահութահարկի տարեկան հաշվարկի մասին: 2009թ. ամբողջ տարվա ընթացքում օրենքով սահմանված կարգով ԱԱՀ վճարող չհամարված կազմակերպությունների համար հաշվարկված` 2009թ.վճարման ենթակա շահութահարկը չի կարող պակաս լինել տարվա համար հաշվարկ-ված համախառն եկամտի 2 %-ից և ավելի` համախառն եկամտի 10%-ից (ՙշահութահարկի մասին՚ՀՀ օրենքի 76 հոդված):