Հաճախ տրվող հարցերի և պարզաբանումների շտեմարան
v
# 
Հոդված 
Հարց 
Պատասխան 
 
Open filter row popup menu
Open filter row popup menu
Open filter row popup menu
 Հոդված 16 Ո՞ր իրավական ակտով է կարգավորվում ներկայացուցչական ծախսերը: «Շահութահարկի մասին»ՀՀ օրենքի 16-րդ հոդվածի 1-ին մասի «ե» կետի համաձայն, հարկվող շահույթը որոշելիս համախառն եկամտից չեն նվազեցվում ՀՀ կառավարության սահմանած չափը գերազանցող ներկայացուցչական ծախսերը: Նշված չափերը սահմանված են ՀՀ կառավարության 27.11.1998թ. «Հարկման նպատակով համախառն եկամտից իրականացվող նվազեցումների որոշ տեսակների առավելագույն թույլատրելի չափեր սահմանելու մասին» թիվ 753 որոշման 3-րդ կետի «ժ» ենթակետով, համաձայն որի հարկատուի համախառն եկամտից կարող են նվազեցվել ներկայացուցչական ծախսերը` հաշվետու տարվա համախառն եկամտի 0,5%-ը չգերազանցող գումարի, բայց ոչ ավելի, քան 5 մլն. դրամի չափով:
 Հոդված 23 Հարկվող շահույթը որոշելիս բարեգործական և այլ անհատույց հատկացումների գծով ի՞նչ չափով են կատարվում է նվազեցումներ համախառն եկամտից: Հարկվող շահույթը որոշելիս համախառն եկամուտը նվազեցվում է ոչ առևտրային կազմակերպություններին, գրադարաններին, թանգարաններին, հանրակրթական դպրոցներին, տուն-գիշերօթիկներին, ծերանոցներին և մանկատներին, ինչպես նաև հոգեբուժական և հակա-թոքախտային դիսպանսերներին և հիվանդանոցներին փոխանցված (տրամադրված) միջոցների (ապրանք և (կամ) դրամական միջոցներ), նրանց մատուցված ծառայությունների արժեքի չափով, բայց ոչ ավելի, քան համախառն եկամտի 0.25% չափով /«Շահութարկի մասին» ՀՀ օրենքի 23 հոդված/:
 Հոդված 47.1 Զրոյական շահույթ ունեցող հիմնադրամը պե՞տք է վճարի նվազագույն շահութահարկի եռամսյակային գումարներ:
«Շահութահարկի մասին» ՀՀ օրենքի 47.1-րդ հոդվածին և «Ռեզիդենտների կողմից շահութահարկի հաշվարկման և վճարման կարգի մասին» հրահանգի 9.4 կետին համապատասխան ռեզիդենտները, (այդ թվում` հիմնադրամները) պարտավոր են կատարել նվազագույն շահութահարկի եռամսյակային վճարումներ, ընդ որում` ընթացիկ տարում նվազագույն շահութահարկի եռամսյակային գումարները վճարում են նաև այն ռեզիդենտները, որոնք նախորդ տարում ունեցել են հարկային վնաս կամ նախորդ տարվա գործունեության արդյունքներով հաշվարկված շահութահարկի գումարը չի գերազանցել 500,0 հազար դրամը:
 Հոդված 11Իրավաբանական անձը հարցնում է` Այլ անձի կանոնադրական կապիտալում հարկատուի կատարած ներդրումները համարվու՞մ են արդյոք ծախս: Այլ անձի կանոնադրական կապիտալում հարկատուի կատարած ներդրումները «Շահութահարկի մասին» ՀՀ օրենքի 11 հոդվածի համաձայն չի համարվում ծախս:
 Հոդված 47.1 Ինչպե՞ս է հաշվարկվում նվազագույն շահութահարկի գումարը:
Համաձայն «Շահութահարկի մասին» ՀՀ օրենքի (ռեզիդենտներ)47, 47.1 հոդվածների շահութահարկի կանխավճարի գումարը յուրաքանչյուր եռամսյակի ընթացքում սահմանված մեծության 1 տոկոսից պակաս լինելու դեպքում հարկատուն պարտավոր է կատարել նվազագույն շահութահարկի եռամսյակային վճարումներ:
Նվազագույն շահութահարկը հաշվարկվում է նախորդ եռամսյակի ընթացքում ապրանքների (բացառությամբ հիմնական միջոցների, ինչպես նաև արժեթղթերի և ֆոնդային ապրանքների), արտադրանքի իրացումից և ծառայությունների մատուցումից հաշվեգրման եղանակով հաշվարկված եկամտի (որը չի ներառում նշված եկամուտների ստացման համար վճարած անուղղակի հարկերը) և նույն ժամանակահատվածում այդ եկամտի 50 տոկոսը չգերազանցող մասով` հիմնական միջոցների համար հաշվարկված ամորտիզացիոն մասհանումների տարբերության նկատմամբ 1 տոկոս դրույքաչափով: Ընթացիկ տարում օրենքով սահմանված կարգով ԱԱՀ վճարող չհամարվող կազմակերպությունները ԱԱՀ վճարող չհամարվելու ժամանակաշրջանում նվազագույն շահութահարկը հաշվարկում են սույն կետին համապատասխան հաշվարկված եկամտից` առանց հաշվի առնելու հիմնական միջոցների համար հաշվարկված ամորտիզացիոն մասհանումները:
 Հոդված 76 Կազմակերպությունից և անհատ ձեռնարկատերերից - Ո՞ր հարկ վճարողն է օգտվում ՀՀ շահութահարկի մասին օրենքի 76 հոդվածի դրույթներից: Առաջնորդվել ՀՀ կառավարության 23.12.2008թ.«Առանձին հարկ վճարողների 2008թ. շահութահարկի և եկամտահարկի տարեկան հաշվարկների լրացման վերաբերյալ» N 11-Ն  և ՀՀ կառավարության 07.05.2009թ. «Առանձին հարկ վճարողների 2008-2009թթ. շահութահարկի և եկամտահարկի նվազագույն և առավելագույն գումարների հաշվարկման վերաբերյալ»  N 4 պարզաբանումներով:
 Հոդված 4 Հայաստանի Հանրապետությունում ովքե՞ր են վճարում շահութահարկ: Հայաստանի Հանրապետությունում շահութահարկ են վճարում Հայաստանի Հանրապետության ռեզիդենտները ոչ ռեզիդենտները, բացառությամբ Հայաստանի Հանրապետության պետական կառավարչական հիմնարկների, Հայաստանի Հանրապետության տեղական ինքնակառավարման մարմինների, պետական ոչ առևտրային կազմակերպությունների` բյուջետային հատկացումների և ամբողջությամբ բյուջե փոխանցվող եկամուտների մասով և Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի:
 Հոդված 6 Ի՞նչ է հարկվող շահույթը: Հարկվող շահույթը համախառն եկամտի և օրենքով սահմանված նվազեցումների` ծախսերի, կորուստների և այլ նվազեցումների դրական տարբերությունն է:
 Հոդված 33 Ռեզեդենտը ցանկանում է իմանալ շահութահարկի դրույքաչափը: Շահութահարկի գումարը հարկվող շահույթի նկատմամբ հաշվարկվում է 20 տոկոս դրույքաչափով:
 Հոդված 3 Բանկերի կողմից ինքնուրույն կատարված հիմնական միջոցների վերագնահատումը «Շահութահարկի մասին» ՀՀ օրենքի իմաստով համարվում է օրենքով սահմանված կարգով վերագնահատման իրականացում, թե` ոչ: «Բանկերի և բանկային գործունեության մասին» ՀՀ օրենքի 11-րդ հոդվածի 4-րդ կետին համապատասխան բանկերի կողմից ինքնուրույն իրականացված հիմնական միջոցների վերագնահատումը «Շահութահարկի մասին» ՀՀ օրենքի իմաստով համարվում է օրենքով սահմանված կարգով իրականացված վերագնահատում: