Հաճախ տրվող հարցերի և պարզաբանումների շտեմարան
v
# 
Հոդված 
Հարց 
Պատասխան 
 
Open filter row popup menu
Open filter row popup menu
Open filter row popup menu
 Հոդված 47 Նախորդ տարվա նկատմամբ ընթացիկ տարվա հարկվող շահույթը պակաս նախատեսելու դեպքում հարկատուն ի՞նչ չափով է կատարում ամսական կանխավճարներ: Համաձայն «Շահութահարկի մասին» ՀՀ օրենքի 47-րդ հոդվածի, նախորդ տարվա նկատմամբ ընթացիկ տարվա հարկվող շահույթը պակաս նախատեսելու դեպքում հարկատուն կանխավճարի եռամսյակային մեծությունը որոշում է ինքնուրույն` հարկային տեսչության մարմիններ ներկայացնելով վերադաս հարկային մարմնի կողմից հաստատված ձևի հայտարարություն: Հաշվարկված կանխավճարների տարեկան հանրագումարը տվյալ տարվա փաստացի շահութահարկի 75 տոկոսից պակաս լինելու դեպքում հարկատուն վճարում է տույժ` փաստացի ստացված շահութահարկի 18.75 տոկոսի և տվյալ եռամսյակում փաստացի վճարված կանխավճարի տարբերության գումարի նկատմամբ` կանխավճարի վճարման համար սույն հոդվածի 2-րդ կետով սահմանված օրվանից մինչև հարկային տեսչության մարմնին փաստացի շահութահարկի գումարը հայտնի դառնալու (շահութահարկի հաշվարկը ներկայացնելու) օրը:
 Հոդված 47 Մինչև փաստացի շահութահարկի գումարի հաշվարկումը հարկատուն ի՞նչ սկզբունքով է վճարում շահութահարկի կանխավճարները: Համաձայն «Շահութահարկի մասին» ՀՀ օրենքի 47 հոդվածի 5-րդ կետի, մինչև նախորդ տարվա փաստացի շահութահարկի գումարի հաշվարկումը, հարկատուն շահութահարկի կանխավճարները յուրաքանչյուր անգամ կատարում է նախորդ տարվա վերջին կանխավճարի գումարից ոչ պակաս:
 Հոդված 4 Հասարակական կազմակերպությունները շահութահարկի հաշվարկներ ներկայացնու՞մ են, թե ոչ: «Շահութահարկի մասին» ՀՀ օրենքի 4-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն, շահութահարկ վճարող են հանդիսանում նաև հասարակական կազմակերպությունները:
 Հոդված 46 Կազմակերպությունը մինչև 2009թ. սեպտեմբեր ամիսը եղել է ՓՄՁ, իսկ սեպտեմբերին համախառն եկամուտը գերազանցել 58,35 միլիոն դրամը: Կազմակերպությունը տարեկան ինչպիսի՞ հաշվետվություններ պետք է ներկայացնի: Հաշվետու տարվա ընթացքում ԱԱՀ վճարող չհամարվող կազմակերպությունը տարվա ընթացքում որևէ պահից ԱԱՀ վճարող համարվելու դեպքում «Շահութահարկի մասին» ՀՀ օրենքի 46 հոդվածի 1-ին կետի դրույթների համաձայն, ներկայացնում է շահութահարկի հաշվարկ:
 Հոդված 13 Ի՞նչ իրավական ակտով է կարգավորվում ԱԱՀ վճարող կազմակերպության համար հիմնական միջոցների վրա կատարված ծախսերի տարբերակումն ըստ կապիտալ և ընթացիկ բնույթի: ԱԱՀ վճարող կազմակերպության համար հիմնական միջոցների վրա կատարված ծախսերի տարբերակումն ըստ կապիտալ և ընթացիկ բնույթի կարգավորվում է «Շահութահարկի մասին» ՀՀ օրենքի 13 հոդվածով և ՀՀ կառավարության 11.04.2000թ. «Հիմնական միջոցների (այդ թվում` վարձակալված) վրա կատարված ծախսերն ըստ ընթացիկ և կապիտալ բնույթի տարբերակելու հայտանիշները և չափերը սահմանելու մասին» թիվ 161 որոշմամբ:
 Հոդված 47.1 ԱԱՀ վճարող չհամարվող կազմակերպությնը ԱԱՀ վճարող չհամարվելու ժամանակաշրջանում վճարու՞մ է արդյոք նվազագույն շահութահարկ: «Շահութահարկի մասին» ՀՀ օրենքի 47.1 հոդվածի համաձայն, ԱԱՀ վճարող չհամարվող կազմակերպությունները ԱԱՀ վճարող չհամարվելու ժամանակաշրջանում վճարում են նվազագույն շահութահարկ:
 Հոդված 51 Հայաստանի Հանրեպետության ռեզիդենտ կազմակերպությունը կարո՞ղ է ներկայացնել շահութահարկի ճշտված հաշվարկ: «Շահութահարկի մասին» ՀՀ օրենքի 51-րդ հոդվածի համաձայն, նախորդ հաշվետու ժամանակաշրջանների համար ներկայացված շահութահարկի հաշվարկներում հարկատուի կողմից սխալներ հայտնաբերվելու դեպքում (որոնք չեն բխում հաշվապահական հաշվառման մեջ տրվող գրանցումներից) հարկատուն կարող է հարկային տեսչության մարմիններին ներկայացնել ճշտված հաշվարկ, որի հիման վրա օրենքով սահմանված կարգով կատարվում է այդ ժամանակաշրջանների համար հարկային պարտավորությունների վերահաշվարկ:
 Հոդված 19 Կազմակերպությունը ՀՀ տարածքում փաստաթղթերով չհիմնավորված ձեռքբերումների մասով «Եկամտահարկի մասին» ՀՀ օրենքի համաձայն 11% դրույքաչափով հաշվարկվել և պետ. բյուջե է վճարել եկամտահարկ: Այդ գումարները նվազեցվու՞մ են համախառն եկամտից շահութահարկ հաշվարկելիս: Համաձայն «Շահութահարկի մասին» ՀՀ օրենքի 19-րդ հոդվածի գ) ենթակետի, հարկվող շահույթը որոշելիս, համախառն եկամուտը նվազեցվում է ՀՀ տարածքում փաստաթղթերով չհիմնավորված ծախսերի և դրանց մասով «Եկամտահարկի մասին» ՀՀ օրենքի 21-րդ հոդվածի 1-ին մասի ա) ենթակետի համաձայն հաշվարկված և վճարված եկամտահարկի հանրագումարի այն չափով, որը ամսական կտրվածքով չի գերազանցում 3.0 մլն. դրամը, իսկ միանվագ գործարքի գծով 300.0 հազ. դրամը:
 Հոդված 32 Կազմակերպությունը 2009թ ընթացքում իրականացրել է առևտրային գործունեություն (մանրածախ առևտուր): Շահութահարկի հաշվարկում ո՞րն է արտացոլվում որպես ծախս` ձեռք բերված թե՞ իրացված ապրանքների արժեքը:
«Շահութահարկի մասին» ՀՀ օրենքի 32 հոդվածի 2-րդ կետի համաձայն, առևտրային գործունեություն իրականացնող հարկատուների մոտ ապրանքների ձեռքբերման արժեքի չափով համախառն եկամտից նվազեցումները կատարվում են այդ ապրանքների իրացմանը համապատասխան:
 Հոդված 46 ԱԱՀ վճարող չհամարվող կազմակերպությունները տարվա արդյունքներով ի՞նչ հաշվարկ են ներկայացնելու հարկային մարմին: ԱԱՀ վճարող չհամարվող կազմակերպությունները «Շահութահարկի մասին» ՀՀ օրենքի 46-րդ հոդվածի համաձայն, հարկային մարմին պետք է ներկայացնի հարկային մարմնի կողմից հաստատված շահութահարկի պարզեցված հաշվարկ: