Հաճախ տրվող հարցերի և պարզաբանումների շտեմարան
v
# 
Հոդված 
Հարց 
Պատասխան 
 
Open filter row popup menu
Open filter row popup menu
Open filter row popup menu
 Հոդված 8ՀՀ-ում որպես ձեռնարկատիրական գործունեություն իրականացնող չգրանցված օտարերկրյա անձի փոխարեն ԱԱՀ պարտավորությունը երբ կարելի է համարել կատարած: ՀՀ ԿԱ ՊԵԿ 29.10.2010թ. թիվ 17 պաշտոնական պարզաբանման դրույթներով, համաձայն որի` «ԱԱՀ-ի մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի 4-րդ կետով սահմանված` Հայաստանի Հանրապետությունում որպես ձեռնարկատիրական գործունեություն իրականացնող չգրանցված օտարերկրյա անձի փոխարեն ավելացված արժեքի հարկի պարտավորությունը կրած համարելու համար անհրաժեշտ և բավարար պայման է համարվում. ա) անձի կողմից հարկային մարմին ներկայացված ԱԱՀ-ի հաշվարկի 13-րդ` «ԱԱՀ-ի գծով այլ հարկային պարտավորություն» տողում (կետում) պարտավորության մեծության արտացոլումը. բ) ԱԱՀ վճարող չհամարվող անձի կողմից ԱԱՀ-ի պարտավորության գումարի վճարումը պետական բյուջե, եթե այդ անձի կողմից հարկային մարմին ԱԱՀ-ի հաշվարկ չի ներկայացվել:
 Հոդված 34 Զբոսաշրջային ծառայություններ մատուցելու ժամանակ որն է համարվում հարկվող շրջանառություն: Անհրաժեշտ է ղեկավարվել   «ԱԱՀ  մասին»     ՀՀ     օրենքի 34-րդ հոդվածի   դրույթներով  համաձայն  որի   զբոսաշրջության գործունեության մասով ԱԱՀ-ով հարկվող շրջանառություն է համարվում զբոսաշրջիկներին (այդ թվում` այլ զբոսաշրջիկային գործակալությունների հետ կնքված պայմանագրերի հիման վրա) մատուցվող ծառայությունների ընդհանուր արժեքը` առանց միջազգային ուղևորափոխադրման համար զբոսաշրջային ծառայություններ մատուցող անձանց կողմից վճարվող գումարների:
 Հոդված 32 ԱԱՀ-ի վճարման ժամկետը երբ է սահմանված: «Ավելացված արժեքի հարկի մասին»  ՀՀ  օրենքի 32-րդ հոդվածի  համաձայն` հաշվարկված ԱԱՀ-ի գումարների վճարումները պետական բյուջե կատարվում են մինչև հաշվետու ժամանակաշրջանին հաջորդող ամսվա 20-ը ներառյալ:
 Հոդված 3 Եթե ֆիզիկական անձը ունի հասարակական և արտադրական նշանակության տարածքներ, որոնք վարձակալությամբ է տվել, արդյոք ԱԱՀ-ի շեմը գերազանցելու դեպքում պետք է ԱԱՀ վճարի: Ավելացված արժեքի հարկի շեմը գերազանցվելու դեպքում պետք է հաշվարկվի և վճարվի ԱԱՀ, եթե օրենքով այլ բան նախատեսված չէ:
 Հոդված 20 Հատուկ հարկային հաշիվները քանի օրինակով է տպվում: ՀՀ կառավարության 11 նոյեմբերի 2010 թվականի N 1504-Ն որոշման հավելված 2-ի 7-րդ կետի համաձայն «հատուկ» հարկային հաշիվների ձևերը տպագրվում են 5 օրինակով:
 Հոդված 3 Նախորդ տարի իրականացրել է ներմուծում միայն մեկ արտասահմանյան ըներությունից, արդյոք համարվելու է ԱԱՀ վճարող: Անհրաժեշտ է ղեկավարվել «Ավելացված արժեքի հարկի մասին»  ՀՀ  օրենքի 3-րդ հոդվածի «զ» կետով և ՀՀ ԿԱ ՊԵԿ 2009թ.մարտի 2-ի «2009 թվականից ավելացած արժեքի հարկ կիրառման որոշ հարցերի վերաբերյալ» N 2 պաշտանական պարզաբանման 1.6 կետով 
 Հոդված 23 Եթե կազմակերպությունը ապրանք է ներմուծել, որի ԱԱՀ-ն հետաձգվել է և հետագա ժամանակաշրջանում առաջացած ԱԱՀ-ի պարտավորության ընթացքում չի հանդիսացել ԱԱՀ-ը վճարող ԱԱՀ-ի հաշվարկ ներկայացնում է թե ոչ: «Ավելացված արժեքի հարկի մասին»  ՀՀ  օրենքի  6.1-րդ  հոդվածի 4-րդ  համաձայն` ԱԱՀ-ի հաշվարկ ներկայացվում է անկախ սույն հոդվածի երրորդ մասի համաձայն պետական բյուջե վճարման պարտավորություն առաջանալու պահին հետաձգման արտոնությունից օգտված անձի ԱԱՀ վճարող համարվելու կամ չհամարվելու հանգամանքից:
 Հոդված 43.1 Ամսեկան ԱԱՀ-ը վճարողին ապրանքներ է մատակարարվել դեկտեմբերին, իսկ հարկային հաշիվը դուրս է գրվել հունվարին: Դա որ հաշվետու ժամանակաշրջանի ԱԱՀ-ի հաշվարկում պետք է ներկայացվի և հաշվանցվի: Անհրաժեշտ է ղեկավարվել «Ավելացված արժեքի հարկի մասին» ՀՀ օրենքով, մասնավորապես` օրենքի 23-րդ և 43.1-րդ հոդվածներով և ՀՀ կառավարության 07.07.2011թ. N 937 որոշմամբ:
 Հոդված 20.1Հարկային հաշիվը սխալմամբ անվավեր ճանաչելու դեպքում, դա որևէ կերպ կարելի է շտկել: Անվավեր ճանաչված հարկային հաշիվը վավեր համարելու կարգ օրենսդրությամբ նախատեսված չէ:
 Հոդված 20 Եթե էլեկտրոնային եղանակով դուրս գրված հարկային հաշիվը դիմացի կողմը էլեկտրոնային եղանակով չի ստանում, ապա ինչ կարգով պետք է հարկային հաշիվը տրամադրվի դիմացի կողմին: ՀՀ ՊԵԿ նախագահի 29.07.2011թ-ի N 18 պաշտոնական պարզաբանման 2-րդ կետի համաձայն` ինտերնետային կապի միջոցով իրական ժամանակում հարկային հաշիվների դուրսգրման եղանակով դուրս գրված հարկային հաշիվները կարող են էլեկտրոնային ստորագրությամբ վավերացվելուց հետո տպվել և տրամադրվել ապրանքներ ձեռքբերողին կամ ծառայություններ ստացողին: