Հաճախ տրվող հարցերի և պարզաբանումների շտեմարան
v
# 
Հոդված 
Հարց 
Պատասխան 
 
Open filter row popup menu
Open filter row popup menu
Open filter row popup menu
  Հոդված 20Մինչև 2012թվականի մայիսի 1-ը ստացած հարկային հաշիվները կարող է դուրս գրել հուլիսի 1-ից հետո: Անհրաժեշտ է ղեկավարվել   ՀՀ  Կառավարության 2010թ. դեկտեմբերի 9-ի N1630  որոշման  2.3  կետի  դրույթներով,  համաձայն  որի`  մինչև 2012 թվականի մայիսի 1-ը ձեռք բերված հարկային հաշիվների ձևերով հարկային հաշիվներ կարող են դուրս գրվել մինչև 2012 թվականի հունիսի 30-ը ներառյալ:
 Հոդված 15Պարարտանյութերի իրացման հետ կապված ինչ արտոնություն է գործում ԱԱՀ-ի մասով:  Անհրաժեշտ է ղեկավարվել «Ավելացված արժեքի հարկի մասին» ՀՀ օրենքի 15-րդ հոդվածի 6-րդ կետով, ըստ որի ԱԱՀ-ից ազատվում են  ԱՏԳ ԱԱ դասակարգչի 8432, 8433, 8434, 8436, 8701 ծածկագրերին դասվող տեխնիկայի և մասերի, 31 ապրանքախմբի ծածկագրերին դասվող պարարտանյութերի, 3808 91, 3808 92, 3808 93, 3808 94, 3808 99 ապրանքախմբի ծածկագրերին դասվող թունաքիմիկատների, գյուղատնտեսական մշակաբույսերի և բազմամյա տնկարկների սերմացուների և տնկանյութի իրացումը:

 Հոդված 20Որ հարկային հաշինվերի ձևերը և երբվանից չեն կարող օգտագործվել:  Անհրաժեշտ է ղեկավարվել   ՀՀ  Կառավարության 2010թ. դեկտեմբերի 9-ի N1630  որոշման  2.3  կետի  դրույթներով,  համաձայն  որի`  մինչև 2012 թվականի մայիսի 1-ը ձեռք բերված հարկային հաշիվների ձևերով հարկային հաշիվներ կարող են դուրս գրվել մինչև 2012 թվականի հունիսի 30-ը ներառյալ:

 Հոդված 3Բենզինի մանրածախ վաճառքը 2012թ-ի հունվարի 1-ից անցել է հարկման ընդհանուր դաշտ: 2011թ-ից մնացած բենզինի մնացորդը 2012թ-ի հունվար ամսին իրացնելու դեպքում ԱԱՀ-ով հարկվելու է, թե ոչ: Անհրաժեշտ է ղեկավարվել «Ավելացված արժեքի հարկի մասին» ՀՀ օրենքով:
 Հոդված 3ԱԱՀ շեմի հաշվարկման համար հաստատագրված վճարներով հարկվող գործունեության շրջանառությունը հաշվարկվում է թե ոչ: Անհրաժեշտ է ղեկավարվել «ԱԱՀ-ի մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի դրույթներով, ըստ որի «Սույն հոդվածի առաջին պարբերությունում նշված չափի որոշման նպատակով հաշվի է առնվում նաև ԱԱՀ-ին փոխարինող հաստատագրված վճարներով հարկվող օբյեկտ համարվող գործունեության տեսակների իրականացումից ստացման ենթակա հասույթը»:
 Հոդված 15Դիզելային վառելիքի իրացումը ԱԱՀ-ով հարկման ենթակա է թե ոչ: «Ավելացված արժեքի հարկի մասին» ՀՀ օրենքի 15-րդ հոդվածի 32-րդ կետի համաձայն` ԱԱՀ-ից ազատված է դիզելային վառելիքի ներմուծումը և (կամ) օտարումը:
 Հոդված 26ԱԱՀ վճարող չեմ հանդիսանում սակայն ներմուծման ժամանակ սահմանին վճարել եմ ԱԱՀ, արդյոք կարող եմ դա հաշվանցել: Առաջարկվել է ղեկավարվել «ԱԱՀ-ի մասին» ՀՀ օրենքի 26-րդ հոդվածի 1-ին կետով, ըստ որի օրենքի 23 հոդվածում նշված դեպքերում մատակարարների հարկային հաշիվներում (ներմուծման դեպքում` մաքսային հայտարարագրերում, հսկիչ-դրամարկղային մեքենաների կտրոններում, կրճատ հաշիվ ապրանքագրերում) առանձնացված ԱԱՀ-ի գումարները (այդ թվում նաև` սույն օրենքի 6.1-րդ հոդվածով սահմանված` ներմուծման պահին վճարման ժամկետը հետաձգված ԱԱՀ-ի գումարները) հաշվանցման (պակասեցման) ենթակա չեն` ԱԱՀ վճարող չհամարվող անձանց կողմից:
 Հոդված 23Գազի ձեռքբերման մասով, որի դիմաց կատարվել է վճարում, կա կորուստ, արդյոք կարելի է հաշվանցել: Գազի մասով կորուստներ սահմանված չեն:
 Հոդված 33Հնարավոր է արդյոք ներկայացնել ԱԱՀ-ի ճշգրտված հաշվարկներ: Անհրաժեշտ է ղեկավարվել «ԱԱՀ-ի մասին» ՀՀ օրենքի 33-րդ հոդվածի դրույթներով, որի համաձայն, մասնավորապես` ԱԱՀ վճարողների կողմից ԱԱՀ-ի գծով սխալների ինքնուրույն հայտնաբերման դեպքում սահմանված կարգով դրանց ճշգրտման արդյունքներով կարող են ներկայացվել ճշգրտված հաշվարկներ, բացառությամբ սույն օրենքի 29 հոդվածով սահմանված դեպքերի, ինչպես նաև այն դեպքերի, երբ ճշգրտված հաշվարկները վերաբերում են հարկային մարմինների կողմից ստուգվող կամ արդեն իսկ ստուգված հաշվետու ժամանակաշրջաններին:
 Հոդված 6Ֆիզիկական անձը մեկ օրացուցային տարվա ընթացքում վաճառում է սեփականության իրավունքով իրեն պատկանող երկրորդ ավտեմեքենան, որի ձեռքբերումից մեկ տարին չի անցել: Այս դեպքում ԱԱՀ-ն ինչպես է հաշվարկվում: Անհրաժեշտ է առաջնորդվել ՀՀ ԿԱ ՊԵԿ 08.12.2010թ.-ի թիվ 25 պաշտոնական պարզաբանման 1-ին կետի դրույթներով, համաձայն որի`«ԱԱՀ-ի մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ պարբերության համաձայն ապրանքի մատակարարում համարվող գործարքների մասով ավելացված արժեքի հարկի գումարը հաշվարկվում է լրիվ արժեքով հատուցման գումարի նկատմամբ կիրառելով 16.67 տոկոս հարկի հաշվարկային դրույքաչափը, բացառությամբ այն դեպքերի, երբ այդ գործարքների մասով հաշվարկվող ԱԱՀ-ի գումարը պետք է որոշվի օրենքի 8-րդ հոդվածի 6-րդ, 7-րդ և 9-րդ կետերին համապատասխան որոշվող հարկվող շրջանառության նկատմամբ 20% դրույքաչափ կիրառելու միջոցով:
Prev12378910242526Next