Հաճախ տրվող հարցերի և պարզաբանումների շտեմարան
v
# 
Հոդված 
Հարց 
Պատասխան 
 
Open filter row popup menu
Open filter row popup menu
Open filter row popup menu
 Հոդված 20Հարկային հաշիվը կարող է դուրս գրվել պատճենահան թղթի կիրառմամբ: Անհրաժեշտ  է  ղեկավարվել  ՀՀ  Կառավարության 20.05.2011թ. N685   որոշման  10-րդ  կետի  դրույթներով համաձայն որի հարկային մարմնից ձեռք բերված հարկային հաշիվների ձևերը ձեռքով լրացնելիս՝ հարկային հաշիվների երկրորդ և մյուս օրինակները կարող են լրացվել պատճենահան թղթի կիրառմամբ:
 Հոդված 15Ֆիզիկական անձի կողմից գույքի ներդրումը իրավաբանական անձի կանոնադրական կապիտալում համարվում է արդյոք ԱԱՀ-ով հարկվող գործարք: Անհրաժեշտ է ղեկավարվել «ԱԱՀ-ի  մասին» ՀՀ օրենքի  15-րդ  հոդվածի  34-րդ  կետի  դրույթներով  համաձայն  որի անհատ ձեռնարկատեր չհանդիսացող Ֆիզիկական անձանց կողմից իրավաբանական անձանց կանոնադրական կամ բաժնեհավաք կապիտալում գույքի ներդրումը ազատվում է ԱԱՀ-ից:
 Հոդված 33 Եթե կազմակերպությունը միաժամանակ իրականացնում է ԱԱՀ-ով հարկվող և արտոնագրային վճարով հարկվող գործունեություն, ինչ կարգով է լրացվում ԱԱՀ-ի հաշվարկը: Անհրաժեշտ է ղեկավարվել  ՀՀ  ԿԱ  ՊԵԿ  նախագահի  2011 թվականի  N2034-Ն  հրամանի  N1  հավելվածի` ԱԱՀ-ի հաշվարկի լրացման կարգի  12-րդ  կետի  դրույթներով  համաձայն  որի  հաշվարկի 10-րդ կետում լրացվում է հաստատագրված և (կամ) արտոնագրային վճարներով հարկվող գործունեությունից հասույթը (շրջանառությունը):
 Հոդված 8 Կոմիսիոների կամ գործակալի անունից հանդես գալու պայման նախատեսող գործակալության պայմանագրերի դեպքերում որն է համարվում հարկվող շրջանառություն գործակալի համար: Անհրաժեշտ է ղեկավարվել «ԱԱՀ-ի մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի 5-րդ կետի դրույթներով  և ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեի 2012թ մարտի 1-ի N12 պաշտոնական պարզաբանմամբ:
 Հոդված 26 Կազմակերպությունը հիմնական միջոց է ձեռք բերել 2012թ. հունիս ամսին: Շահագործման պետք է հանձնի 2012թ հուլիս ամսին: Կարող է հաշվանցել հիմնական միջոցի ձեռքբերման գնի մեջ հաշվարկված ԱԱՀ-ի գումարը: Եթե գույքը ձեռքբերված է եղել օրենքի համաձայն հարկային հաշիվ համարվող փաստաթղթով (որում մասնավորապես առանձնացված է ԱԱՀ-ի գումարը` առանձին տողով) և կատարվել են հաշվանցումների կատարման համար օրենքով սահմանված պահանջները (հարկային հաշվի վերաբերյալ տեղեկության ներկայացում, բանկային փոխանցմամբ վճարում), «Ավելացված արժեքի հարկի մասին» ՀՀ օրենքի 26-րդ հոդվածի 2-րդ կետի այն դրույթներով, որոնք սահմանում են շահագործման ժամկետ ունեցող գույքի մասով հաշվանցումների և վերահաշվարկների կատարման կարգերը :
 Հոդված 31 Ձեռք բերված ապրանքների ու ստացված ծառայությունների գծով հարկային հաշիվներում առանձնացված ԱԱՀ-ի գումարները հաշվանցվում են այն հաշվետու ժամանակաշրջանում, երբ կատարվել է վճարումը: Ներառվում են արդյոք ձեռքբերումները ԱԱՀ-ի հաշվարկում, եթե դրանց դիմաց դեռ վճարում չի կատարվել: Առաջնորդվել ԱԱՀ-ի հաշվարկի լրացման կարգի 18-րդ կետով (ՊԵԿ նախագահի 16.08.2011թ 2034 հրաման), համաձայն որի` հաշվարկի 16-րդ կետի [Ա] վանդակում լրացվում է Հայաստանի Հանրապետության տարածքում ձեռք բերված ապրանքների և ստացված ծառայությունների (այդ թվում` ԱԱՀ-ով չհարկված) ընդհանուր արժեքը, անկախ այն հանգամանքից դրանց դիմաց մատակարարներին վճարում կատարվել է, թե ոչ, իսկ [Բ] վանդակում՝ ձեռք բերված ապրանքների և ստացված ծառայությունների համար մատակարարների կողմից դուրս գրված հարկային հաշիվներում առանձնացված հարկի ընդհանուր գումարը:
 Հոդված 31 Եթե հարկային հաշիվը դուրս է գրվել ապրանքի մատակարարման հաջորդող ժամանակաշրջանում, ապրանքի արժեքը որ ժամանակաշրջանի ԱԱՀ-ի հաշվարկում է ներառվում: Իսկ հարկային հաշիվը որ ժամանակաշրջանի տեղեկանքում է ներառվում: Անհրաժեշտ է ղեկավարվել ՀՀ կառավարության 07.07.2011թ. N937-Ն որոշմամբ հաստատված կարգով:
 Հոդված 33 Եթե կազմակերպությունը ներմուծել է ապրանք, սահմանի վրա հաշվարկվել է ԱԱՀ-ի գումարն ու հետաձգվել է դրա վճարումը ըստ սահմանված կարգի: Ներմուծման ամբողջ արժեքը ներառվում է ԱԱՀ-ի հաշվարկի 15-րդ տողում ըստ ՀՀ ԿԱ ՊԵԿ նախագահի 16.08.2011թ N 2034 հրամանի: Հաշվարկի որ տողում է արտացոլվում հետաձգված ԱԱՀ-ի գումարի վճարումը: Եթե ապրանքը ներմուծվել է 2012թ. հունվարի 1-ից հետո, ապա հետաձգման ժամկետի ավարտի կամ հետաձգման ժամկետի դադարման հաշվետու ժամանակաշրջանի համար ներկայացվող ԱԱՀ-ի հաշվարկի 18-րդ տողում արտացոլվում է առաջացող պարտավորությանը վերաբերվող շրջանառությունը և ԱԱՀ-ի գումարը, իսկ հետաձգված ԱԱՀ-ի գումարը վճարվելու դեպքում  16.2-րդ տողում արտավոլվում է օրենքի համաձայն հաշվանցման ենթակա ԱԱՀ-ի գումարը:
 Հոդված 31Որ դեպքում է առաջանում ԱԱՀ-ի պարտավորությունը ծառայությունների մատուցման, թե հարկային հաշվի դուրսգրման ժամանակ:  Անհրաժեշտ է ղեկավարվել «ԱԱՀ-ի մասին» ՀՀ օրենքի 31-րդ հոդվածի 1-ին կետի դրույթներով, համաձայն որի` ԱԱՀ վճարողների կողմից հարկվող գործարքների (գործառնությունների) իրականացման դեպքում ապրանքների մատակարարման և ծառայությունների մատուցման անհատույց (մասնակի հատուցմամբ) սպառման, ինչպես նաև դրա հետ կապված հարկային պարտավորության (ԱԱՀ-ի հաշվարկման) ծագման պահ է համարվում այն պահը, երբ ապրանքները առաքվել կամ հանձնվել են գնորդներին կամ ծառայությունները մատուցվել են պատվիրատուներին:

 Հոդված 6.1Ներմուծված ապրանքների համար հաշվարկված ԱԱՀ-ի գումարները, որոնք հետաձգվել են կարող է իր դիմումի համաձայն վճարել: Անհրաժեշտ է ղեկավարվել     «ԱԱՀ-ի  մասին»   ՀՀ օրենքի  6.1-րդ    հոդվածի     դրույթներով`  համաձայն  որի    սահմանված ծածկագրերին դասվող ապրանքների մասով ներմուծման ժամանակ հաշվարկված ավելացված արժեքի հարկի գումարների վճարման ժամկետը կարող է չհետաձգվել` մաքսային մարմիններին ներկայացված հարկ վճարողի գրավոր հայտարարությամբ:
Prev1236789242526Next