Հաճախ տրվող հարցերի և պարզաբանումների շտեմարան
v
# 
Հոդված 
Հարց 
Պատասխան 
 
Open filter row popup menu
Open filter row popup menu
Open filter row popup menu
 Հոդված 18Երբ է պետք դուրս գրել նոր հարկային հաշիվ անվավեր ճանաչված հարկային հաշիվների փոխարեն: Համաձայն «Ավելացված արժեքի հարկի  մասին»  ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 4-րդ պարբերության անվավեր ճանաչված հարկային հաշիվների փոխարեն նոր հարկային հաշիվները դուրս են գրում նախկինում դուրս գրված հարկային հաշիվներն անվավեր ճանաչելու օրը:
 Հոդված 39.1Նախապես բարեգործական կամ մարդասիրական որակված ծրագրի որակումը ՀՀ կառավարության լիազորած պետական կառավարման մարմնի կողմից փոփոխվելու կամ կասեցվելու դեպքում ԱԱՀ-ի նախկինում չվճարված գումարը, ինչպես նաև այն ուշ վճարելու համար սահմանված տույժի գումարը վճարելու պարտավորությունը ովքեր են կրում: Անհրաժեշտ է ղեկավարվել «Ավելացված արժեքի հարկի  մասին»  ՀՀ օրենքի 39.1 հոդվածով,համաձայն որի նախապես բարեգործական կամ մարդասիրական որակված ծրագրի որակումը ՀՀ կառավարության լիազորած պետական կառավարման մարմնի կողմից փոփոխվելու կամ կասեցվելու դեպքում ԱԱՀ-ի նախկինում չվճարված գումարը, ինչպես նաև այն ուշ վճարելու համար սահմանված տույժի գումարը վճարելու պարտավորությունը կրում են ա) որպես բարեգործական կամ մարդասիրական որակումը կորցրած (փոփոխված) ծրագիրն իրականացրած կազմակերպությունն այն մասով, որով իրականացվող ծրագրի շահառու կողմը եղել են ֆիզիկական անձինք կամ կազմակերպություններ, եթե նախատեսված էր, որ ծրագրի շրջանակներում նշված անձինք պետք է ստանային ապրանքներ կամ ծառայություններ, իսկ ծրագիրն իր որակումը կորցրել է այդ ապրանքները կամ ծառայությունները փաստացի ստացված չլինելու պատճառով,բ) որպես բարեգործական կամ մարդասիրական որակումը կորցրած (փոփոխված) ծրագրի շահառուներից յուրաքանչյուրը, եթե վերջիններս կազմակերպություններ են և նախատեսված էր, որ նշված անձինք պետք է ծրագրի շրջանակներում ստացած ապրանքների կամ ծառայությունների օգտագործման արդյունքում երրորդ անձանց մատուցեին ծառայություններ, իսկ ծրագիրն իր որակումը կորցրել է այդ ծառայությունները փաստացի մատուցած չլինելու պատճառով:
 Հոդված 18 ԱԱՀ-ը վճարող կազմակերպությունը իրականացնում է բացառապես ԱԱՀ-ի զրոյական դրույքաչափով հարկվող գործարքներ:ԱԱՀ-ով հարկվող գործարք իրականացնելիս հարկային հաշիվ դուրս գրելու են, թե ոչ:  «ԱԱՀ-ի  մասին»  ՀՀ   օրենքի  19-րդ  հոդվածի  3-րդ կետի  համաձայն`  հարկային հաշիվներ դուրս չեն գրվում մասնավորապես` օրենքի համաձայն հարկման օբյեկտ չհանդիսացող կամ զրոյական դրույքաչափով հարկվող գործարքների (գործառնությունների) համար.
Վերը նշված դեպքում հարկային հաշվի փոխարեն լրացվում (կազմվում) են ընդհանուր կարգով սահմանված այլ հաշվարկային (այդ թվում` բեռնաառաքման) և վճարային փաստաթղթեր:
 Հոդված 40 Անհատ ձեռնարկատերերի կողմից գործունեության դադարեցման դեպքում ԱԱՀ-ի պարտավորություն առաջանում է թե ոչ: Անհրաժեշտ  է  ղեկավարվել     «ԱԱՀ-ի  մասին»   ՀՀ  օրենքի  40-րդ  հոդվածի    դրույթներով  համաձայն  որի  անհատ ձեռնարկատերերի կողմից գործունեության դադարեցման դեպքում ձեռնարկատիրական գործունեության օբյեկտների մնացորդների մասով (այդ թվում` ապրանքների, արտադրանքի, մտավոր սեփականության օբյեկտների), այլ գույքային իրավունքների գծով ձեռքբերումների դիմաց վճարված (հարկային հաշիվներում կամ մաքսային փաստաթղթերում առանձնացված) և մինչև գործունեության դադարեցումը հաշվանցված ԱԱՀ-ի գումարների չափով առաջանում է լրացուցիչ հարկային պարտավորություն:
 Հոդված 15 Մշակութային արժեքների ներմուծումը ազատված է ԱԱՀ-ից թե ոչ: Անհրաժեշտ  է  ղեկավարվել     «ԱԱՀ-ի  մասին»   ՀՀ  օրենքի  15-րդ  հոդվածի    28.1-րդ  կետի  դրույթներով  համաձայն  որի  ԱԱՀ-ից  ազատվում  են  Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծվող մշակութային արժեքները:
 Հոդված 3 Ֆիզիկական անձը վաճառել է բազմաբնակարան շենքի մի քանի բնակարաններ: Դա համարվում է ապրանքի մատակարարում: Անհրաժեշտ է ղեկավարվել     «ԱԱՀ-ի  մասին»    ՀՀ  օրենքի 3-րդ  հոդվածի    դրույթներով  համաձայն  որի  օրենքով սահմանված կարգով որպես բազմաբնակարան (այդ թվում՝ բազմաֆունկցիոնալ) շենքի, ստորաբաժանված շենքի, բնակելի թաղամասերում կամ համալիրներում անհատական բնակելի տներ կառուցապատող և (կամ) սեփականատեր հանդիսացող (այսուհետ հոդվածում` կառուցապատող)` անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձի կողմից շենքի, դրա բնակարանների կամ այլ տարածքների, անհատական բնակելի տների օտարումը (առանց ընդհանուր բաժնային սեփականություն հանդիսացող ոչ բնակելի տարածքների) համարվում է ապրանքի մատակարարում, բացառությամբ՝     բազմաբնակարան (այդ թվում՝ բազմաֆունկցիոնալ) շենքի, ստորաբաժանված շենքի, դրա բնակարանների կամ այլ տարածքների ընդհանուր մակերեսի մինչև տասը տոկոսի, սակայն ոչ ավելի, քան 500 քառակուսի մետր մակերեսի օտարումը:
 Հոդված 15 Կառավարության որ որոշումով է կարգավորվում այն թանկարժեք մետաղների ցանկը որոնց իրացման ժամանակ ԱԱՀ-ը չի հաշվարկվում Անհրաժեշտ  է  ղեկավարվել  ՀՀ  Կառավարության 25.07.2001թ. N669  որոշման  դրույթներով:
 Հոդված 20 Հարկային հաշիվը կարող է դուրս գրվել պատճենահան թղթի կիրառմամբ: Անհրաժեշտ  է  ղեկավարվել  ՀՀ  Կառավարության 20.05.2011թ. N685   որոշման  10-րդ  կետի  դրույթներով    համաձայն  որի  հարկային մարմնից ձեռք բերված հարկային հաշիվների ձևերը ձեռքով լրացնելիս՝ հարկային հաշիվների երկրորդ և մյուս օրինակները կարող են լրացվել պատճենահան թղթի կիրառմամբ: 
 Հոդված 3 Ֆիզիկական անձը վաճառել է բազմաբնակարան շենքի մի քանի բնակարաններ: Դա համարվում է ապրանքի մատակարարում: Անհրաժեշտ է ղեկավարվել «ԱԱՀ-ի մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի դրույթներով  համաձայն  որի  օրենքով սահմանված կարգով որպես բազմաբնակարան (այդ թվում՝ բազմաֆունկցիոնալ) շենքի, ստորաբաժանված շենքի, բնակելի թաղամասերում կամ համալիրներում անհատական բնակելի տներ կառուցապատող և (կամ) սեփականատեր հանդիսացող (այսուհետ հոդվածում` կառուցապատող)` անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձի կողմից շենքի, դրա բնակարանների կամ այլ տարածքների, անհատական բնակելի տների օտարումը (առանց ընդհանուր բաժնային սեփականություն հանդիսացող ոչ բնակելի տարածքների) համարվում է ապրանքի մատակարարում, բացառությամբ՝ բազմաբնակարան (այդ թվում՝ բազմաֆունկցիոնալ) շենքի, ստորաբաժանված շենքի, դրա բնակարանների կամ այլ տարածքների ընդհանուր մակերեսի մինչև տասը տոկոսի, սակայն ոչ ավելի, քան 500 քառակուսի մետր մակերեսի օտարումը:
 Հոդված 15 Կառավարության որ որոշումով է կարգավորվում այն թանկարժեք մետաղների ցանկը որոնց իրացման ժամանակ ԱԱՀ-ը չի հաշվարկվում Անհրաժեշտ է ղեկավարվել ՀՀ Կառավարության 25.07.2001թ. N669  որոշման դրույթներով:
Prev1235678242526Next