| | | |
| Հոդված 16 | Թույլատրվո՞ւմ է ԱԱՀ-ի 0-ական դրույքաչափով ապրանք մատակարարելու նպատակով պայմանագիր կնքել միանվագ մատակարարման համար։ |
«Ավելացված արժեքի հարկի մասին» ՀՀ օրենքի համաձայն դիվանագիտական ներկայացուցչությունների և հյուպատոսական հիմնարկների, նրանց հավասարեցված միջազգային, միջկառավարական (միջպետական) կազմակերպությունների պաշտոնական օգտագործման նպատակով ներմուծվող կամ հանրապետության տարածքում ձեռք բերվող ապրանքների, նրանց մատուցվող ծառայությունների նկատմամբ 0-ական դրույքաչափ կիրառելու նպատակով կնքվող միանվագ մատակարարման պայմանագրերի մասով որևէ սահմանափակում սահմանված չէ:
|
| Հոդված 16 | Ինչո՞ւ դիզելային վառելիքի վաճառքի դեպքում համապատասխան տնտեսվարողները հրաժարվում են հարկային հաշիվ տրամադրել։ |
«Ավելացված արժեքի հարկի մասին» ՀՀ օրենքի 15-րդ հոդվածի 32-րդ կետի համաձայն` դիզելային վառելիքի ներմուծումը և (կամ) օտարումն ազատված են ԱԱՀ-ից: Նույն օրենքի 19-րդ հոդվածի համաձայն` հարկային հաշիվներ դուրս չեն գրվում այն ապրանքների և ծառայությունների համար, որոնք օրենքով ազատված են ԱԱՀ-ից: Հետևաբար, մատակարարները դիզելային վառելիքի մասով հարկային հաշիվներ դուրս չեն գրում և հատուցման ենթակա գումարը ԱԱՀ չի պարունակում:
|
| Հոդված 16 | Ո՞ր ապրանքները կամ ծառայությունները չեն հարկվում ԱԱՀ-ով։ |
«Ավելացված արժեքի հարկի մասին» ՀՀ օրենքի 7-րդ հոդվածով սահմանված են ԱԱՀ-ով հարկման օբյեկտ չհանդիսացող, իսկ 15-րդ հոդվածով` ԱԱՀ-ից ազատված գործարքները:
|
| Հոդված 16 | Ո՞ր տնտեսվարող սուբյեկտների հետ գործարքներով չի պահվում և համապատասխանաբար չի վերադարձվում ԱԱՀ-ն։ |
ՀՀ-ում բացի ԱԱՀ-ով հարկման ռեժիմից գործում են նաև հարկման այլ ռեժիմներ, մասնավորապես, շրջանառության հարկով, արտոնագրային վճարներով, հաստատագրված վճարներով: Վերոնշյալ հարկման ռեժիմներով աշխատող հարկ վճարողների կողմից մատակարարումներ իրականացնելիս հարկային հաշիվ դուրս չի գրվում և գործարքի գումարը ԱԱՀ չի պարունակում:
|
| Հոդված 16 | Կարո՞ղ Է դիվանագիտական հաստատությունը ներկայացնել հարկային հաշիվների և վճարային փաստաթղթերի կրկնօրինակները՝ բնօրինակների փոխարեն։ Եթե ոչ, ապա ինչպե՞ս կարող է դիվանագիտական հաստատությունը ետ ստանալ ներկայացված հարկային հաշիվների բնօրինակները, քանի որ դրանք անհրաժեշտ են հաստատություններին իրենց վերադասին ներկայացնելու համար։ |
Դիվանագիտական հաստատության կողմից համապատասխան գրավոր դիմում ներկայացված լինելու դեպքում, հարկային մարմինը՝ ԱԱՀ-ի վերադարձման հետ կապված իր համապատասխան գործընթացների ավարտից հետո կարող է վերադարձնել հարկային հաշվի և վճարային փաստաթղթերի բնօրինակները դիմողին՝ պահպանելով իր մոտ այդ փաստաթղթերի կրկնօրինակները։
|
| Հոդված 40 | Արդյոք կազմակերպության լուծարման դեպքում եթե գույքը սեփականության իրավունքով անցնի հիմնադրին, հարկային որևէ պարտավորություն է առաջանալու: |
«Ավելացված արժեքի հարկի մասին» ՀՀ օրենքի 40 հոդվածի համաձայն` առևտրային կազմակերպությունների, ինչպես նաև ոչ առևտրային կոոպերատիվների լուծարման ընթացքում դրանց կողմից սեփականության իրավունքի օբյեկտների և այլ գույքային իրավունքների օտարումը, այդ թվում` պետության և երրորդ անձանց հանդեպ պարտավորությունները կատարելուց (մարելուց) հետո բաժնետերերի, հիմնադիրների, փայամասնակիցների միջև բաշխումը (օտարումը) ենթակա է ԱԱՀ-ով հարկման` սահմանված ընդհանուր կարգով:
|
| Հոդված 25 | Հաշվետու ժամանակաշրջանում հաշվանցման ենթակա ԱԱՀ-ի գումարները հարկվող շրջանառության նկատմամբ հաշվարկված ԱԱՀ-ի գումարներին գերազանցելու դեպքում գերազանցող մասը երբ է հաշվանցվում: |
Համաձայն «Ավելացված արժեքի հարկի մասին» ՀՀ օրենքի 25-րդ հոդվածի` հաշվետու ժամանակաշրջանում հաշվանցման ենթակա ԱԱՀ-ի գումարները հարկվող շրջանառության նկատմամբ հաշվարկված ԱԱՀ-ի գումարներին գերազանցելու դեպքում գերազանցող մասը հաշվանցվում է հետագա ժամանակաշրջաններում ԱԱՀ-ի հաշվարկներով բյուջե վճարման ենթակա ԱԱՀ-ի գումարների հաշվին:
|
| Հոդված 27 | Եթե կազմակերպությունը միաժամանակ իրականացնում է ԱԱՀ-ով հարկվող և չհարկվող գործունեություն, ապա ԱԱՀ-ով հարկվող գործարքներին ուղղակիորեն վերագրվող ձեռքբերումների հարկային հաշիվներում առանձնացված ԱԱՀ-ի գումարները, որոնց հաշվանցումը տվյալ հաշվետու ժամանակաշրջանում հետաձգվել է, ինչպես են հաշվանցվում հետագայում: |
Համաձայն «Ավելացված արժեքի հարկի մասին» ՀՀ օրենքի 27-րդ հոդվածի հաշվետու ժամանակաշրջանում իրականացված` ԱԱՀ-ով հարկվող գործարքներին ուղղակիորեն վերագրվող ձեռքբերումների հարկային հաշիվներում առանձնացված ԱԱՀ-ի այն գումարները, որոնց հաշվանցումը տվյալ հաշվետու ժամանակաշրջանում հետաձգվել է, ենթակա են հաշվանցման իրավունքի առաջացման հաշվետու ժամանակաշրջանում` առանց հաշվանցման իրավունքի առաջացման հաշվետու ժամանակաշրջանում իրականացված` ԱԱՀ-ով հարկվող կամ ԱԱՀ-ով չհարկվող գործարքների տեսակարար կշիռը հաշվի առնելու:
|
| Հոդված 31 | Եթե ֆիզիկական անձի կողմից անձի կանոնադրական կապիտալում գույքի ներդրումը հարկվում է ԱԱՀ-ով, ապա որն է համարվում պարտավորության առաջացման պահ: |
Համաձայն «Ավելացված արժեքի հարկի մասին» ՀՀ օրենքի 31-րդ հոդվածի իրավաբանական անձի կանոնադրական կամ բաժնեհավաք կապիտալում ֆիզիկական անձի կողմից մինչև ներդրումը կատարելու պահին հաջորդող երեք տարին լրանալն այդ ներդրմանը համապատասխանող՝ ֆիզիկական անձին պատկանող բաժնեմասը օտարվելու դեպքում հարկային պարտավորության (ԱԱՀ-ի հաշվարկման) ծագման պահ է համարվում բաժնեմասի օտարման պահը:
|
| Հոդված 36 | Ապրանքների աճուրդային վաճառքի դեպքում աճուրդի կազմակերպչի համար ինչպես է հաշվարկվում ԱԱՀ-ով հարկվող շրջանառությունը: |
Համաձայն «Ավելացված արժեքի հարկի մասին» ՀՀ օրենքի 36-րդ հոդվածի ապրանքների աճուրդային վաճառքի դեպքում աճուրդի կազմակերպչի համար հարկվող շրջանառություն է համարվում վաճառվող ապրանքների սեփականատիրոջ (այլ անձի) կողմից միջնորդավճարի (պարգևավճարի, տոկոսի և այլն) գումարը:
|