Հաճախ տրվող հարցերի և պարզաբանումների շտեմարան
v
# 
Հոդված 
Հարց 
Պատասխան 
 
Open filter row popup menu
Open filter row popup menu
Open filter row popup menu
 Հոդված 22ԱԱՀ վճարող կազմակերպությունը պարտավո՞ր է պահպանել ստացված հարկային հաշիվները և եթե այո, ապա ինչ ժամկետով:
Համաձայն «Ավելացված արժեքի հարկի  մասին» ՀՀ օրենքի 22-րդ հոդվածի` ԱԱՀ վճարող կազմակերպությունը պարտավոր է առնվազն մինչև ստացման տարվան անմիջապես հաջորդող հինգ տարին լրանալը պահպանել ստացած հարկային հաշիվները (այդ թվում` սահմանված ձևով հաստատված էլեկտրոնային հարկային հաշիվները) կամ ապրանքների ներմուծման մաքսային հայտարարագրերը:
Հարկային հաշիվների, դրանց դիմաց վճարումը հաստատող փաստաթղթերի, մաքսային հայտարարագրերի պահպանման ժամկետները չեն կարող պակաս լինել ձեռք բերված ապրանքների և ստացված ծառայությունների մասով հաշվանցումների դեպքում` ԱԱՀ-ի գծով պարտավորությունների, հաշվանցումների կամ վերադարձների հաշվին հարկային հաշվում կամ մաքսային հայտարարագրում առանձնացված ԱԱՀ-ի գումարի օրենքով սահմանված կարգով մարման ժամկետից:
 Հոդված 23Որ դեպքում արտադրական նպատակներով կատարված ձեռքբերումների կորուստներին վերաբերող ԱԱՀ-ի գումարներն ենթական չեն հավանցման: «Ավելացված արժեքի հարկի  մասին» ՀՀ օրենքի 23-րդ հոդվածի 3-րդ կետի համաձայն ԱԱՀ վճարող անձանց կողմից արտադրական և այլ առևտրային նպատակներով ձեռք բերված ապրանքների կորստի դեպքում մատակարարներին (օրենքով սահմանված դեպքում` մաքսային սահմանին) վճարված (հարկային հաշիվներում կամ մաքսային փաստաթղթերում առանձնացված) ԱԱՀ-ի գումարները ենթակա չեն հաշվանցման կամ վերադարձման, եթե այդ կորուստները շահութահարկով հարկման նպատակով չեն դիտվում որպես համախառն եկամտից նվազեցում:
 Հոդված 232016թ․-ի հունվարի 1-ից ովքեր կարող են ձեռք բերված ապրանքների գծով հարկային հաշիվներում առանձնացված ԱԱՀ-ի գումարները  հաշվանցել առանց մատակարարներին վճարում կատարելու։ «Ավելացված արժեքի հարկի  մասին» ՀՀ օրենքի 23-րդ հոդվածի համաձայն ԱԱՀ-ի գծով հաշվանցումներ կատարելու համար օրենքով սահմանված մնացած բոլոր պայմանները բավարարված համարվելու դեպքերում ձեռք բերված ապրանքների գծով հարկային հաշիվներում առանձնացված ԱԱՀ-ի գումարները կարող են հաշվանցել առանց մատակարարներին վճարում կատարելու այն ԱԱՀ վճարող համարվող անձինք, որոնց կողմից նախորդ օրացուցային տարվա ընթացքում իրականացված` ապրանքի մատակարարման,ծառայության մատուցման և անհատույց (մասնակի հատուցմամբ) սպառմամբ գործարքների հարկվող շրջանառությունը (առանց ԱԱՀ-ի) չի գերազանցել 500 միլիոն դրամը։
 Հոդված 16Ի՞նչ փաստաթղթեր պետք է վերցնի վաճառողից դիվանագիտական ներկայացուցչությունը ԱԱՀ-ի վերադարձն ապահովելու համար։
Դիվանագիտական ներկայացուցչությունների կողմից ձեռք բերված ապրանքների կամ ստացված ծառայությունների դիմաց վճարված ԱԱՀ գումարների վերադարձման համար անհրաժեշտ է ներկայացնել վճարումը հիմնավորող փաստաթուղթ և ապրանքներ մատակարարողների կամ ծառայություններ մատուցողների դուրս գրած՝ օրենքով սահմանված պահանջների պահպանմամբ լրացված հարկային հաշիվներ:
Վճարումը հիմնավորող փաստաթուղթ է համարվում ցանկացած վճարային փաստաթուղթ (օրինակ՝ վճարային հանձնարարագիր, դրամարկղի օրդեր, հսկիչ-դրամարկղային մեքենայի կտրոն), որտեղ առանձին տողով երևում է վճարված ԱԱՀ-ի գումարը:
 Հոդված 16Ինչպիսի՞ տեսք պետք է ունենա ապրանքների, ծառայությունների, աշխատանքների գնման պայմանագրերը և ո՞ր դեպքում է ԱԱՀ-ի 0-ական դրույքաչափ կիրառվում։
«Ավելացված արժեքի հարկի մասին» ՀՀ օրենքի 16-րդ հոդվածի 11-րդ մասի համաձայն՝ ԱԱՀ-ի զրոյական դրույքաչափ է կիրառվում դիվանագիտական ներկայացուցչությունների և հյուպատոսական հիմնարկների, նրանց հավասարեցված միջազգային, միջկառավարական (միջպետական) կազմակերպությունների պաշտոնական օգտագործման նպատակով ներմուծվող կամ հանրապետության տարածքում ձեռք բերվող ապրանքների, նրանց մատուցվող ծառայությունների նկատմամբ: Զրոյական դրույքաչափի կիրառումը հիմնավորող պայմանագրերի ձևի համար որևէ առանձնահատկություն սահմանված չէ:
 
«Ավելացված արժեքի հարկի մասին» ՀՀ օրենքի 16-րդ հոդվածի 11-րդ մասի կիրառման առումով դիվանագիտական ներկայացուցչությունների և հյուպատոսական հիմնարկների, նրանց հավասարեցված միջազգային, միջկառավարական (միջպետական) կազմակերպությունների կողմից հարկային հաշիվ չհանդիսացող այլ հաշվարկային փաստաթղթի վավերացումը (կնիքով և ստորագրությամբ) բավարար է գործարքի նկատմամբ ԱԱՀ-ի զրոյական դրույքաչափ կիրառելու համար:
 Հոդված 16Արդյո՞ք ԱԱՀ-ից ազատման արտոնությունը /ԱԱՀ-ի վերադարձի գործընթացը վերաբերում է դիվանագետների և նրանց ընտանիքի անդամների կողմից կատարվող գնումներին։ ԱԱՀ-ի վերադարձման գործող կարգը համապատասխանում է «Դիվանագիտական հարաբերությունների մասին» և «Հյուպատոսական հարաբերությունների մասին» Վիեննայի կոնվենցիաներին։ Վերջիններիս համաձայն՝ հարկումից ազատվում են ՀՀ-ում գործող դիվանագիտական կամ հյուպատոսական հաստատության այն ձեռքբերումները, որոնք կատարվում են իր պաշտոնական օգտագործման համար։ Ազատումը չի կիրառվում հաստատության կամ դրանում աշխատող անձանց՝ այլ նպատակով կատարվող ձեռքբերումների նկատմամբ։
 Հոդված 16Ի՞նչ պարբերականությամբ պետք է ներկայացվեն համապատասխան հարկային հաշիվներն ու վճարային փաստաթղթերը։ Հարկերի հաշվանցման և (կամ) վերադարձման կարգն ու ժամկետները սահմանվում են «Հարկերի մասին» ՀՀ օրենքի N1 հավելվածով, որով ԱԱՀ-ի գումարների վերադարձման նպատակով վճարային փաստաթղթերի և հարկային հաշիվների ներկայացման որևէ ժամկետ սահմանված չէ:
 Հոդված 16Ի՞նչ ժամկետում է վերադարձվում ԱԱՀ-ն՝ համապատասխան հարկային հաշիվը և վճարային փաստաթուղթը ներկայացնելուց հետո։ Հարկերի հաշվանցման և (կամ) վերադարձման կարգն ու ժամկետները սահմանվում են «Հարկերի մասին» ՀՀ օրենքի N1 հավելվածով, որի 11.3-րդ կետի համաձայն` օրենքով սահմանված կարգով վերադարձման ենթակա հարկի գումարները (բացառությամբ ավելացված արժեքի հարկի գումարների) վերադարձվում են հարկ վճարողին համապատասխան դիմում ներկայացնելու օրվան հաջորդող 30 օրվա ընթացքում: Ավելացված արժեքի հարկի զրոյական դրույքաչափով հարկվող գործարքների մասով վերադարձման ենթակա գումարները վերադարձվում են հարկ վճարողին համապատասխան դիմում ներկայացնելու օրվան հաջորդող 90 օրվա ընթացքում:
 Հոդված 16Որտե՞ղ պետք է ներկայացնի դիվանագիտական ներկայացուցչությունը համապատասխան հարկային հաշիվները և վճարային փաստաթղթերը՝ ԱԱՀ-ն հետ ստանալու համար։ Ներկայացուցչություններն ավելացված արժեքի հարկով հարկված ապրանքներ կամ ծառայություններ ձեռք բերելու դեպքում, Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության «Պետական արարողակարգի ծառայություն» գործակալության միջոցով հարկային մարմին են ներկայացնում այդ ապրանքների և ծառայությունների դիմաց վճարային փաստաթղթերը և սահմանված կարգով լրացված հարկային հաշիվները:
 Հոդված 16Երբվանի՞ց է գործում ԱԱՀ-ի վերադարձման ներկայիս կարգը։ «Հարկերի մասին» ՀՀ օրենքի N1 հավելվածը ուժի մեջ է մտել 17.11.2007թ. «Հարկերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՕ-212-Ն օրենքով, իսկ ինչ վերաբերում է «Ավելացված արժեքի հարկի մասին» ՀՀ օրենքի 16-րդ հոդվածի 11-րդ կետին, ապա տեղեկացնում եմ, որ օրենքն ուժի մեջ է մտել 01.07.1997թ., որով էլ և սահմանվել է 16-րդ հոդվածի 11-րդ կետը: