Հաճախ տրվող հարցերի և պարզաբանումների շտեմարան
v
# 
Հոդված 
Հարց 
Պատասխան 
 
Open filter row popup menu
Open filter row popup menu
Open filter row popup menu
 Հոդված 3 Անհատ ձեռնարկատերը 02.10.2010թ.-ին ԱԱՀ վճարող համարվելու վերաբերյալ դիմում է ներկայացրել հարկային մարմին, որպեսզի 2010թ-ին համարվի ԱԱՀ վճարող: Ո՞ր պահից է նա համարվում ԱԱՀ վճարող:
Համաձայն «ԱԱՀ-ի մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի, անձինք, որոնք չեն համարվում ԱԱՀ վճարողներ, սակայն իրենց հաշվառման վայրի հարկային մարմին գրավոր հայտարարություն են ներկայացրել ԱԱՀ վճարող համարվելու վերաբերյալ, հայտարարությունում նշված օրվանից, բայց ոչ շուտ, քան հայտարարությունը ներկայացնելու հաշվետու ժամանակաշրջանի առաջին օրացուցային օրվանից, համարվում են ԱԱՀ վճարողներ:
 Հոդված 23Հաշվանցվու՞մ է արդյոք կրճատ հաշիվ-ապրանքագրերում առանձնացված ԱԱՀ-ի գումարները:
Արտադրական և այլ առևտրային նպատակներով հանրապետության տարածքում ձեռք բերված ապրանքների և ստացված ծառայությունների դիմաց կանխիկ դրամով վճարված գումարները օրենսդրությամբ սահմանված կարգով կարող են հաշվանցվել նաև հարկային հաշիվներում/միայն կանխիկ վճարումների դեպքում/, հսկիչ-դրամարկղային մեքենաների կտրոններում և (կամ) կրճատ հաշիվ ապրանքագրերում առանձնացված ԱԱՀ-ի գումարների չափով, եթե այդ գործարքների գումարը (ներառյալ` ԱԱՀ-ն) յուրաքանչյուր միանվագ գործարքի համար չի գերազանցում 300 հազար դրամը, իսկ յուրաքանչյուր ամսվա ընթացքում բոլոր այդպիսի գործարքների համար` 3 միլիոն դրամը/«ԱԱՀ-ի մասին» ՀՀ օրենք, 23 հոդված 1-ին կետ 2-րդ պարբերության/:
 Հոդված 6 Ա/Ձ չհանդիսացող Ֆիզիկական անձը մեկ տարվա ընթացքում 2 և ավելի անգամ նույն տեսակի գույքի օտարման դեպքում հարկվու՞մ է արդյոք ԱԱՀ-ով:
Համաձայն «ԱԱՀ-ի մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդ. 1-ին կետի 4-րդ պարբերության ԱԱՀ-ով հարկվող գործարք է համարվում մեկ օրացուցային տարվա ընթացքում երկու և ավելի թվով անգամ անձի սեփականությունը կամ ընդհանուր սեփականություն հանդիսացող նույն տեսակի հետևյալ գույքի` բնակարանի, առանձնատան (այդ թվում` անավարտ (կիսակառույց)), անձնական օգտագործման ավտոմեքենայի, գյուղատնտեսական նշանակության և բնակավայրերի հողերի, ավտոտնակի, որևէ ձևով կատարվող հատուցման դիմաց այդ ժամանակահատվածում երկրորդ և ավելի թվով նույն տեսակի գույքի օտարումը, եթե օտարումը կատարվում է տվյալ գույքի ձեռքբերմանը հաջորդող մեկ տարին չգերազանցող ժամանակահատվածում:
 Հոդված 3 Կամակերպությունը միաժամանակ զբաղվում է ԱԱՀ–ով չհարկվող և հաստատագրված վճարով հարկվող գործունեություններով: ԱԱՀ-ով չհարկվող գործունեությունից հասույթը կազմել է 42000.0 հազ. դրամ, իսկ հաստատագրված վճարով հարկվող գործունեությունից հասույթը` 25500.0 հազ. դրամ:Կազմակերպությունը համարվելու՞ է արդյոք ԱԱՀ վճարող, թե՞ ոչ:
Համաձայն «ԱԱՀ-ի մասին» ՀՀ օրենքի 3 հոդվածի տնտեսվարող սուբյեկտը համարվում է ԱԱՀ-ով հարկվող ԱԱՀ-ով հարկվող գործարքների շրջանառությունը 58.35 միլիոն դրամը (ԱԱՀ-ի շեմը) գերազանցելու պահից գերազանցող մասի համար: Ընդ որում նշված չափի որոշման նպատակով հաշվի է առնվում նաև ԱԱՀ-ին փոխարինող հաստատագրված վճարներով հարկվող օբյեկտ համարվող գործունեության տեսակների իրականացումից ստացման ենթակա հասույթը:
 Հոդված 20 Ի՞նչ ժամկետներում են ներկայացվում ԱԱՀ-ի հաշվարկները:
Մինչև հաշվետու ժամանակաշրջանին հաջորդող ամսվա 20-ը ներառյալ:
 Հոդված 3 Կարո՞ղ է կազմակերպությունը կամ անհատ ձեռնարկատերը համարվել ԱԱՀ վճարող, եթե համաձայն "ԱԱՀ-ի մասին" ՀՀ օրենքի հաշվետու տարում չի համարվում ԱԱՀ վճարող:
Եթե ներկայացնում է համապասխան ՀՏ գրավոր հայտարարություն համաձայն ""ԱԱՀ-ի մասին"" ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի ԱԱՀ վճարող համարվելու վերաբերյալ հայտարարությունում նշված օրվանից, բայց ոչ շուտ քան հայտարարությունը ներկայացնելու հաշվետու ժամանակաշրջանի առաջին օրացուցային օրվանից համարվում է ԱԱՀ վճարող:
 Հոդված 2 Ո՞ր գործունեությունն է ֆիզիկական անձի համար համարվում ձեռնարկատիրական գործունեություն:
«Ավելացված արժեքի հարկի մասին» ՀՀ Օրենքի 2-րդ հոդվածի համաձայն, ձեռնարկատիրական գործունեություն է համարվում շահույթ (եկամուտ) ստանալու նպատակով պարբերաբար իրականացվող տնտեսական գործունեությունը: Տնտեսական գործունեություն է համարվում ցանկացած գործունեություն, որն իրականացվում է որևէ ձևով կատարվող հատուցման դիմաց: «Ավելացված արժեքի հարկի մասին» ՀՀ Օրենքով տրված ձեռնարկատիրական գործունեության սահմանումը կիրառվում է միայն ավելացված արժեքի հարկով հարկման հետ կապված հարցերի կանոնակարգման նպատակով: