Հաճախ տրվող հարցերի և պարզաբանումների շտեմարան
v
# 
Հոդված 
Հարց 
Պատասխան 
 
Open filter row popup menu
Open filter row popup menu
Open filter row popup menu
 Հոդված 3, Հոդված 6 Ֆիզիկական անձը իրենք պատկանող արտադրական նշանակության գույքը վաճառել է, պետք է արդյոք վճարի ԱԱՀ:
Անհրաժեշտ է ղեկավարվել «Ավելացված արժեքի հարկի մասին» ՀՀ օրենքի 3-րդ և 6-րդ հոդվածներով: Օրենքի 6-րդ հոդվածի համաձայն «ֆիզիկական անձանց պատկանող արտադրական նշանակության գույքի oտարումը համարվում է ապրանքի մատակարարում»: Եթե գործարքի իրականացման արդյունքում գերազանցվում է ԱԱՀ-ի շեմը (58,35 միլիոն դրամը), ապա օրենքի 3-րդ հոդվածի համաձայն ֆիզիկական անձը կհամարվի ԱԱՀ վճարող և շեմը գերազանցող մասի համար պետք է հաշվարկի և վճարի ԱԱՀ:
 Հոդված 16 Կազմակերպությունը արտահանում է իրականացնում ՀՀ տարածքից դուրս, ԱԱՀ պարտավորություն առաջանու՞մ է, թե՞ ոչ:
Անհրաժեշտ է ղեկավարվել «ԱԱՀ մասին» ՀՀ օրենքի 16-րդ հոդվածի դրույթներով, ըստ որի` ԱԱՀ-ի զրոյական դրույքաչափ կիրառվում է ՀՀ մաքսային սահմանից դուրս «արտահանում ազատ շրջանառության համար» մաքսային ռեժիմով արտահանվող ապրանքների հարկվող շրջանառության նկատմամբ:
 Հոդված 15 Ինչպիսի՞ արտոնություն է սահմանվել ԱԱՀ-ի դաշտում աշխատող ջրօգտագործող ընկերությունների համար:
Համաձայն «Ավելացված արժեքի հարկի մասին» ՀՀօրենքի 15-րդ հոդվածի 35-րդ կետի, ջրօգտագործողների ընկերությունների կողմից ոռոգման ջրի մատակարարման գործարքները ազատվում են ԱԱՀ-ից:
 Հոդված 15 Ֆիզիկական անձը կարո՞ղ է ներդրում կատարել կազմակեպության կանոնադրական կապիտալում և չհարկվել ԱԱՀ-ով:
Համաձայն «Ավելացված արժեքի հարկի մասին» ՀՀ օրենք 15-րդ հոդվածի, անհատ ձեռնարկատեր չհանդիսացող Ֆիզիկական անձանց կողմից իրավաբանական անձանց կանոնադրական կամ բաժնեհավաք կապիտալում գույքի ներդրումը ԱԱՀ-ից ազատված գործարք է:
 Հոդված 6 Մեկ օրացուցային տարվա ընթացքում ֆիզիկական անձը վաճառել է իրեն սեփականության իրավունքով պատկանող բնակարանը, նույն տարում ձեռք բերել նորը և նորից վաճառել: Հարկային պարտավորություն առաջանու՞մ է, թե՞ ոչ:
Համաձայն «Ավելացված արժեքի հարկի մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի, մեկ օրացուցային տարվա ընթացքում երկու և ավելի թվով անգամ անձի սեփականությունը կամ ընդհանուր սեփականություն հանդիսացող նույն տեսակի հետևյալ գույքի` բնակարանի, առանձնատան (այդ թվում` անավարտ (կիսակառույց)), անձնական օգտագործման ավտոմեքենայի, գյուղատնտեսական նշանակության և բնակավայրերի հողերի, ավտոտնակի, որևէ ձևով կատարվող հատուցման դիմաց օտարման դեպքերում ապրանքի մատակարարում է համարվում այդ ժամանակահատվածում երկրորդ և ավելի թվով նույն տեսակի գույքի օտարումը, եթե օտարումը կատարվում է տվյալ գույքի ձեռքբերմանը հաջորդող մեկ տարին չգերազանցող ժամանակահատվածում: Այս դեպքում բնակարանի օտարման երկրորդ գործարքը ենթակա է ԱԱՀ-ով հարկման (ԱԱՀ-ի շեմը տվյալ դեպքում չի կիրառվում)»:
 Հոդված 6 Ո՞ր իրավական ակտով է կանոնակարգվում ֆիզիկական անձի կողմից իրականացված ԱԱՀ-ով հարկվող գործարքի մասով ԱԱՀ-ի հաշվարկի ներկայացման և գումարների վճարման կարգը:
Անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձի կողմից իրականացրած գործարքները օրենքով ապրանքի մատակարարում համարվելու դեպքում ԱԱՀ-ի հաշվարկ ներկայացվում է և գումարները վճարվում են ՀՀ կառավարության 19.02.2009թ. «Ֆիզիկական անձի իրականացրած գործարքների մասով ավելացված արժեքի հարկի հաշվարկները ներկայացնելու, գումարների վճարման կարգը և ժամկետները սահմանելու մասին» N199-Ն որոշմամբ սահմանված կարգով:
 Հոդված 18 Ֆիզիկական անձին հարկային հաշիվ դուրս գրվու՞մ է, թե՞ ոչ:
Համաձայն «Ավելացված արժեքի հարկի մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի, ԱԱՀ վճարող համարվող անձինք անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձանց (բացառությամբ այն դեպքերի, երբ ֆիզիկական անձը հարկային հաշիվ ստանալու պահանջ է ներկայացրել) կամ պետական կառավարչական հիմնարկներին ապրանքներ մատակարարելիս կամ ծառայություններ մատուցելիս պարտավոր են դուրս գրել հարկային հաշիվ չհանդիսացող հաշվարկային փաստաթղթեր կամ օրենքով սահմանված դեպքերում տրամադրել հսկիչ-դրամարկղային մեքենաների կտրոններ:
 Հոդված 23 ԱԱՀ վճարող կազմակերպությունը կանխիկ դրամով ձեռք բերված ապրանքի դիմաց ստացված ՀԴՄ կտրոնի մեջ նշված ԱԱՀ-ն կարո՞ղ է հաշվանցել, թե՞ ոչ:
Համաձայն «Ավելցված արժեքի մասին» ՀՀ օրենքի 23-րդ հոդվածի արտադրական և այլ առևտրային նպատակներով հանրապետության տարածքում ձեռք բերված ապրանքների և ստացված ծառայությունների դիմաց կանխիկ դրամով վճարված գումարները օրենսդրությամբ սահմանված կարգով կարող են հաշվանցվել նաև հարկային հաշիվներում, հսկիչ-դրամարկղային մեքենաների կտրոններում և (կամ) կրճատ հաշիվ ապրանքագրերում առանձնացված ԱԱՀ-ի գումարների չափով, եթե այդ գործարքների գումարը (ներառյալ` ԱԱՀ-ն) յուրաքանչյուր միանվագ գործարքի համար չի գերազանցում 300 հազար դրամը, իսկ յուրաքանչյուր ամսվա ընթացքում բոլոր այդպիսի գործարքների համար` 3 միլիոն դրամը:
 Հոդված 20 Էլեկտրոնային եղանակով դուրս գրված հարկային հաշիվների վերաբերյալ տեղեկությունները ներառվու՞մ են «ԱԱՀ մասին» ՀՀ օրենքի 20 հոդվածով սահմանված տեղեկանքում:
Համաձայն «Ավելացված արժեքի մասին» ՀՀ օրենքի 20-րդ հոդվածի, Էլեկտրոնային եղանակով դուրս գրված հարկային հաշիվների վերաբերյալ տեղեկություններն այդ հաշիվները դուրս գրողի կողմից չեն ներառվում սույն հոդվածով սահմանված տեղեկանքում` 
1) այն հաշիվների մասով, որոնք դուրս են գրվել ինտերնետային կապի միջոցով. 
2) այն հաշիվների մասով, որոնք դուրս են գրվել առանց ինտերնետային կապի, և որոնց վերաբերյալ տեղեկատվությունը մինչև տեղեկանքի ներկայացման ժամկետի ավարտը էլեկտրոնային եղանակով ներկայացվել է հարկային մարմին: 
Էլեկտրոնային եղանակով դուրս գրված հարկային հաշիվների վերաբերյալ տեղեկությունները չեն ներառվում այդ հարկային հաշիվները ստացողի կողմից ներկայացման ենթակա` սույն հոդվածով սահմանված տեղեկանքում, եթե այդ հաշիվների ստացումը էլեկտրոնային կարգով մինչև տեղեկանքի ներկայացման ժամկետի ավարտը հավաստել է ստացողը: Սույն հոդվածով սահմանված տեղեկանքը հարկային մարմին չի ներկայացվում, եթե այլ պայմաններում դրանում ներառվելիք բոլոր հարկային հաշիվների վերաբերյալ տեղեկությունները սույն հոդվածի համաձայն ենթակա չեն ներառման հարկային մարմին ներկայացվող տեղեկանքում այն ապրանքների և ծառայությունների համար, որոնք օրենքով ազատված են ԱԱՀ-ից, հարկային հաշիվներ դուրս չեն գրվում:
 Հոդված 20 2011թ. հունվարի 1-ից ԱԱՀ վճարողների կողմից ի՞նչ եղանակներով պետք է դուրս գրվեն հարկային հաշիվները (վերաբերում է ԱԱՀ վճարող հանդիսացող հարկ վճարողին):
Համաձայն «Ավելացված արժեքի մասին» ՀՀ օրենքի 20-րդ հոդվածի` հարկային հաշիվներ կարող են դուրս գրվել` 
1) էլեկտրոնային եղանակով`Հայաստանի Հանրապետության Կառավարության սահմանած կարգով կամ
2) հարկային մարմնից ձեռք բերված հարկային հաշիվների ձևերի լրացման միջոցով: