Հաճախ տրվող հարցերի և պարզաբանումների շտեմարան
v
# 
Հոդված 
Հարց 
Պատասխան 
 
Open filter row popup menu
Open filter row popup menu
Open filter row popup menu
 Հոդված 20.1 Եթե հարկային հաշիվ է դուրս գրվել էլեկտրոնային եղանակով, որը ստորագրվել է երկու կողմից, սակայն 2 ամսվա ընթացքում պարզվել է որ սխալ է թույլ տրվել և անհրաժեշտ է տվյալ հաշիվը անվավեր ճանաչել, այս դեպքում որոնք են համապատասխան քայլերը:
Անհրաժեշտ է առաջնորդվել ՀՀ Կառավարության 11.11.2010թ.N 1504-Ն որոշման 4-րդ հավելվածի դրույթներով:
 Հոդված 8 Ինչպես կմեկնաբանվի հոդված 3-ի օրենքի 8-ի 12 կետի «բ» ենթակետի փոխկապակցվածների բաժինը, երբ փոխկապակցվածության օրենքը տարածվում է 80տոկոս և ավելի ձեռք բերված կամ ծառայություն մատուցող կազմակերպությունների համար: Օրինակ` ներմուծողը ամսվա ընթացքում ներմուծել է հունվար ամսին 400 մլն դրամ փաստաթղթով դուրս է գրել բոլորը երեք կազմակերպություն: 1.մանրածախ առևտրով իրացրել է 200մլն, 2.` 120 մլն, 3.` 80մլն շրջանառությունը ավելացվում է 20տոկոսով:
«Ավելացված արժեքի հարկի մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի 12-րդ կետի համաձայն` «Անմիջական ներմուծող կամ անմիջական արտադրող հանդիսացող` օրենքի համաձայն փոխկապակցված համարվող անձանց մասով սույն կետը կիրառվում է նաև այն դեպքերում, երբ փոխկապակցված անձանց խմբին պատկանող անձի իրականացրած հարկվող այն գործարքների հարկվող շրջանառությունը, որոնց մասով հարկային հաշիվներ և (կամ) սույն կետի համապատասխան` ուղեկցող փաստաթուղթ դուրս չեն գրվել, կազմում է հարկվող գործարքների ընդհանուր հարկվող շրջանառության 10 և ավելի տոկոսը և բոլոր գործարքների ընդհանուր հարկվող շրջանառությունը գերազանցել է սույն կետով սահմանված համապատասխան գումարի և փոխկապակցված համարելու առումով անձանց խմբին պատկանող անձանց թվաքանակի հարաբերության գումարը»:«Փախկապակցված անձ» «փոխկապակցված անձանց խումբ»  հասկացությունները սահմանված են «Հարկերի մասին» ՀՀ օրենքի 11.1-րդ հոդվածով:
 Հոդված 8 Եթե կազմակերպությունը զբաղվում է բացառապես ապրանքների ներմուծմամբ և իր սեփական մանրածախ ատևտրի կետի միջոցով իրացման գործունեությամբ, արդյոք իր վրա տարածվում է օրենքի 8-րդ հոդվածի 12-րդ կետով սահմանված հարկվող շրջանառության նկատմամբ 20% ավելացումը:
«Ավելացված արժեքի հարկի մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի 12-րդ կետով սահմանված շրջանառություն (կամ այն գերազանցող չափով շրջանառություն) ունեցող և անմիջականորեն ապրանքների ներմուծող հանդիսացող հարկ վճարողները հարկային հաշվով չհիմնավորված շրջանառությունը ավելացնում են 20%-ով, եթե այդ շրջանառությունը կազմում է հարկվող շրջանառության 10 և ավելի տոկոսը:
  ԱԱՀ-ի վճարողի հաշվառման համարը ավտոմատ տրամադրվել է էլեկտրոնային համակարգի միջոցով, սակայն յուրաքանչյուր անգամ ծրագիր մուտք գործելիս հաղորդագրություն է գալիս հայտարարություն ներկայացնելու մասին:
Հաղորդագրությունը կդադարի համապատասխան ծրագիրը գործարկվելուց և ԱԱՀ վճարողների հաշվառման ռեգիստրը ձևավորվելուց հետո:
 Հոդված 8 «Ավելացված արժեքի հարկի մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի 12-րդ կետի համաձայն, եթե հագուստի խանութը ներմուծում է շոր և վաճառում է միայն իր խանութում, ապա նրա մանրծախ շրջանառությունը (ենթադրենք ավել է ամսական 100մլն-ից) ապա ԱԱՀ-ով հարկվելու է ավելի բարձր շրջանառությունից (20% դրույքաչափով):
Եթե հարկային հաշիվներով չհիմնավորված շրջանառությունը կազմում է հարկվող գործարքների ընդհանուր հարկվող շրջանառության 10 և ավելի տոկոսը, իսկ ամսական շրջանառությունը գերազանցում է  օրենքով սահմանված չափը, ապա «Ավելացված արժեքի հարկի մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի 12-րդ կետի դրույթները կիրառելի են:
 Հոդված 8 Տեղափոխման ապրանքագրերը, որոնք դուրս են գրվել ներմուծված, ՀՀ տարածքում ձեռք բերված, արտադրված ապրանքները մանրածախ գործունեության հասցեներ տեղափոխելիս, եթե բավարարում են «Հարկերի մասին» ՀՀ օրենքի 4-րդ հավելվածի 4-րդ կետում նշված վավերապայամաններին, ապա ԱԱՀ-ի մասին ՀՀ օրենքի կիրառման առումով համարվում են ուղեկցող փաստաթուղթ:
«Ավելացված արժեքի հարկի մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի 12-րդ կետի կիրառման առումով որպես ուղեկցող փաստաթուղթ ընդունվում է նույն կետով սահմանված փաստաթուղթը: «Հարկերի մասին» ՀՀ օրենքի 4-րդ հավելվածի 4-րդ կետում նշված վավերապայմաններին բավարարող փաստաթղթերը «Ավելացված արժեքի հարկի մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի 12-րդ կետի կիրառման առումով կհամարվեն ուղեկցող փաստաթուղթ, եթե դրանք նաև բավարարեն «Ավելացված արժեքի հարկի մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի 12-րդ կետով սահմանված վավերապայմաններին:
 Հոդված 6.1 «Ավելացված արժեքի հարկի մասին» ՀՀ օրենքի 6.1-րդ հոդվածի փոփոխությունները ազդելու են 2011թ-ին ներմուծված ապրանքների վրա:
«Ավելացված արժեքի հարկի մասին» ՀՀ օրենքի 6.1-րդ հոդվածի փոփոխությունները կիրառվում են 2012թ հունվարի 1-ից հետո ներմուծված ապրանքների մասով:
 Հոդված 23 Կոմիսիոն առևտրով զբաղվող հարկ վճարողը կոմիսիայի պայմանագրերի հիման վրա մատակարարված ապրանքներին բաժին ընկնող ԱԱՀ-ն կարող է հաշվանցվել առանց վճարում կատարելու:
Կոմիսիոն պայմանագրերի մասով կիրառելի են  «Ավելացված արժեքի հարկի մասին» ՀՀ օրենքի 23-րդ հոդվածով սահմանված դրույթները (այդ թվում վճարումներին վերաբերվող):
 Հոդված 8 «ԱԱՀ-ի մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի 12-րդ կետի համաձայն` Սույն կետի կիրառման առումով ուղեկցող փաստաթուղթ է համարվում անմիջական արտադրողների կողմից սեփական արտադրության արտադրանքն իրենց մանրածախ վաճառքի կետեր տեղափոխելու համար դուրս գրված հաշվարկային փաստաթուղթը, որում, բացի օրենքով սահմանված այլ պայմաններից, արտացոլված են նաև տեղափոխվող ապրանքների անվանումը, ապրանքի քանակը, ապրանքի միավորի մանրածախ վաճառքի գինը (ներառյալ ԱԱՀ-ն) և ապրանքների ընդհանուր գինը: Այսինքն, կարելի է ենթադրել, որ «Հարկերի մասին» ՀՀ օրենքի 4-րդ հավելվածով սահմանված ոչ բոլոր ուղղեկցող փաստաթղթերն են «ԱԱՀ-ի մասին» ՀՀ օրենքի կիրառման առումով համարվում ուղեկցող փաստաթուղթ:
1.«Հարկերի մասին» ՀՀ օրենքի 4-րդ հավելվածով սահմանված ուղեկցող փաստաթուղթը հանդիսանում է որպես նույն օրենքով սահմանված ապրանքների առաքման և (կամ) տեղափոխման համար դուրս գրված ուղեկցող փաստաթուղթ:
2.«ԱԱՀ-ի մասին» ՀՀ օրենքի  8-րդ հոդվածի 12-րդ կետով սահմանված ուղեկցող փաստաթուղթը («ԱԱՀ»-ի մասին օրենքի իմաստով) հանդիսանում է  անմիջական արտադրողների կողմից սեփական արտադրության արտադրանքն իրենց մանրածախ վաճառքի կետեր տեղափոխելու համար դուրս գրված հաշվարկային փաստաթուղթ: 
 Հոդված 20 Հարկային հաշիվները դուրս է գրում և ստանում էլեկտրոնային եղանակով: Հարկային հաշիվների վերաբերյալ տեղեկանքը պետք է արդյոք հարկային մարմին ներկայացնի:
Անհրաժեշտ է ղեկավարվել «Ավելացված արժեքի հարկի մասին» ՀՀ օրենքի 20-րդ հոդվածով, համաձայն որի դուրս գրված (գնորդներին տրված) և (կամ) մատակարարներից ստացված հարկային հաշիվների վերաբերյալ տեղեկանքը (այսուհետ` տեղեկանք) հարկային մարմին չի ներկայացվում, եթե դրանում ներառվելիք բոլոր հարկային հաշիվների վերաբերյալ տեղեկությունները նույն հոդվածի համաձայն ենթակա չեն ներառման հարկային մարմին ներկայացվող տեղեկանքում:
Էլեկտրոնային եղանակով դուրu գրված հարկային հաշիվների վերաբերյալ տեղեկություններն այդ հաշիվները դուրu գրողի կողմից չեն ներառվում սույն հոդվածով սահմանված տեղեկանքում`
1)այն հաշիվների մաuով, որոնք դուրս են գրվել ինտերնետային կապի միջոցով.
2)այն հաշիվների մաuով, որոնք դուրu են գրվել առանց ինտերնետային կապի, և որոնց վերաբերյալ տեղեկատվությունը մինչև տեղեկանքի ներկայացման ժամկետի ավարտը էլեկտրոնային եղանակով ներկայացվել է հարկային մարմին:
էլեկտրոնային եղանակով դուրu գրված հարկային հաշիվների վերաբերյալ տեղեկությունները այդ հաշիվները ստացողի կողմից չեն ներառվում տեղեկանքում, եթե այդ հաշիվների ստացումը էլեկտրոնային եղանակով մինչև տեղեկանքի ներկայացման ժամկետի ավարտը հավաստել է uտացողը: