Հաճախ տրվող հարցերի և պարզաբանումների շտեմարան
v
# 
Հոդված 
Հարց 
Պատասխան 
 
Open filter row popup menu
Open filter row popup menu
Open filter row popup menu
 Հոդված 3 Խնդրում եմ հստակեցնել ԱԱՀ վճարող համարվելու հայտարարությունը ովքեր պետք է ներկայացնեն:
Անհաժեշտ է առաջնորդվել «Ավելացված արժեքի հարկի մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի  4-րդ պարբերությամբ`  ՀՀ ԿԱ ՊԵԿ նախագահի  11.02.2011թ. N 51-Ն հրամանով հաստատված հավելվածով:
 Հոդված 6.1 6.1. վճարումը կատարվում է, դիմումը որ մարմնում ենք ներկայացնում` մաքսային թե հարկային:
Անհրաժեշտ է ղեկավարվել «Ավելացված արժեքի հարկի մասին» ՀՀ օրենքի 6.1 հոդվածի 2-րդ կետի 2-րդ ենթակետով:
 Հոդված 6.1 Եթե ներմուծման պահին ԱԱՀ հետաձգվել է, բայց վճարումը կատարվել է նույն պահին, ապա հետաձգման ժամկետում նույնպես պետք է վճարել:
Եթե ապրանքի ներմուծման պահին հարկ վճարողը ցանկանում է կատարել վճարում, ապա նա կարող է ուղղակի հրաժարվել ԱԱՀ-ի հետաձգումից:
 Հոդված 8 Ըստ ԱԱՀ օրենքի 8-րդ հոդ. 5 կետի ավիակասաների շրջանառությունը կազմում է միջնորդավճարներից: Բայց ինչպես վարվել այն դեպքում, եթե ավիակասան հանդես է գալիս որպես ներկայացուցիչ որևէ ավիակամպանիայի և ըստ պայմանագրի համագործակցում է սուբագենտների հետ իր անունից` տրամադրելով տոմսեր վաճառքի համար: Միջնորդավճարի չափը չի փոխվում:Մեզ հասանելիք 5%-ից 4% մենք տալիս ենք սուբագենտներին: Խնդրում են պարզաբանեք այս դեպքում շրջանառության չափը որոշելիս հաշվի ենք առնում 8հոդ 5կետը, թե 3 հոդվածի 2-րդ պարբերությունը(պայմանագրի արժեքի ողջ գումարը):
Ավիատոմսերի վաճառքը, որպես կանոն իրականացվում է գործակալական պայմանագրի հիման վրա: Այս դեպքում տոմսի ամբողջ արժեքը չի կարող համարվել որպես գործակալի կողմից մատուցված ծառայության դիմաց հասույթ:
 Հոդված 8 ԱԱՀ 8-րդ հոդված 5-րդ կետ.Հանձնարարողի անունից հանդես գալու դեպքում ինչ պայմաններ է պետք ապահովել:Մասնավորապես ՀԴՄ ապարատը պետք է գրանցվի հանձնարարողի, թե հանձնակատարի(գործակալի) անունով:
Հանձնարարության պայմանագրի ընդհանուր պայմանները սահմանված ՀՀ քաղաքացիական օրենսգրքով:ՀԴՄ-ն պետք է գրանցվի այն անձի կողմից ով օրենքով պարտավոր է կիրառել ՀԴՄ կանխիկ դրամով դրամական հաշվարկներ կատարելիս:
 Հոդված 23 Խնդրում են պարզաբանել ՀՀ կառավարության 2011թ հուլիսի 7-ի N937-ն կարգ հարկային հաշիվների վերաբերյալ տեղեկանքը հարկային մարմին ներկայացնելու որոշման 3-րդ կետի (մինչև տեղեկանքի ներկայացման վերջնաժամկետի ներկայացման օրը էլեկտրոնային ստորագրությամբ վավերացված հարկային հաշիվներում առանձնացված ԱԱՀ-ի գումարները ներառվում են տվյալ ժամանակաշրջանի համար ներկայացվող ԱԱՀ հաշվարկում և հաշվանցվում են օրենքով սահմանված դեպքերում, կարգով և չափերով) և նույն որոշման 6-րդ կետի դրույթը (գործարքի իրականացման ժամանակաշրջանում հարկային հաշվի դուրսգրումը հիմք չէ ԱԱՀ-ի պարտավորության առաջացման պահը առնելով ԱԱՀ-մասին օրենքի որոշ հոդվածներ սա չի նշանակում , որ էլ. էներգիայի, գազի,ջրի և այլն հարկային հաշիվներում առանձնացված ԱԱՀ-ի գումարները առաքողը ձևակերպում է մատակարարման ժամանակաշրջանում, իսկ ստացողը հարկային հաշիվը վավերացնելու հաշվետու ժամանակաշրջանում:)
Հարցը անորոշ շարադրանք ունի: Հաշվանցման համար հարկային հաշվի վավերացման պահանջ օրենսդրությամբ սահմանված չէ:
 Հոդված 18 Գույքի օտարումը ֆիզ. անձին հաշիվ դուրս գրումը պարտադիր է, թե ոչ: Ինչպես կատարել հասույթի մուտքագորմը ֆիզ. Անձից:
Ֆիզիկական անձին հարկային հաշիվ դուրս է գրվում այդ անձի պահանջով: Ֆիզիկական անձից ստացված հասույթը պետք է մուտքագրվի օրենսդրությամբ սահմանված ընդհանուր կարգով. եթե չի խախտվում օրենքով սահմանված սահմանափակումը,  ՀԴՄ կտրոնով (եթե ՀԴՄ կիրառումը պարտադիր է),  դրամարկղի մուտքի օրդերով (եթե ՀԴՄ կիրառումը պարտադիր չէ), իսկ կանխիկ դրամով վճարումների ընդունման սահմանափակումների խախտման դեպքում` բանկային փոխանցմամբ:
 Հոդված 19 ԱԱՀ վճարող կազմակերպությունը բենզինի և դիզ. վառելիքի մանրածախ առևտրի դեպքում ինչպես պետք է հաշվարկվի և վճարի դիզ. վառելիքի ԱԱՀ-ն քանի որ բազայից դուրս գրված հաշիվ ապրանքագրում ԱԱՀ-ի տող չկա:
Դիզելային վառելիքի իրացումը ազատված է ԱԱՀ-ից: ԱԱՀ-ից ազատված գործարքների մասով հարկային հաշիվ դուրս չի գրվում:
 Հոդված 6.1 Մինչև այժմ հետաձգված ԱԱՀ-ն ժամկետը լրանալուց հետո պետք է պարտադիր վճարի,թե ոչ:
Մինչև 2012թ. հունվարի 1-ը ներմուծված ապրանքների մասով «Ավելացված արժեքի հարկի մասին» ՀՀ օրենքի 6.1-րդ հոդվածի 2012թ. Հունվարի 1-ից գործող խմբագրությունը կիրառելի չէ:
 Հոդված 3, Հոդված 23 Եթե կազմակերպությունը աշխատել է ընդամենը 1ամիս(2009թ 5-րդ ամիս) և դադարեցրել է գործունեություն:Առաջացել է ԱԱՀ-ի դեբետային գումար 700 հազ դրամ: Ենթակա է հետ վերադարձման:
Եթե կազմակերպությունը «Ավելացված արժեքի հարկի մասին» ՀՀ օրենքի  օրենքի 3 հոդվածին համապատասխան 2010 կամ 2011 թվականին դադարել է համարվել  ԱԱՀ վճարող, ապա մինչ այդ առաջացած դեբետային մնացորդը, օրենքի 23-րդ հոդվածի համաձայն,   ենթակա չէ հարկ վճարողի այլ հարկային պարտավորությունների դիմաց հաշվանցման և (կամ) վերադարձման և պետք վերագրվի արտադրության և շրջանառության ծախսերին:
Prev12319202122242526Next