| | | |
| Հոդված 2 | Վարում է արդյոք համատիրությունը դրամարկղային գիրք: |
«Դրամարկղային գործառնությունների մասին» ՀՀ օրենքի 2-րդ հոդվածի համաձայն օրենքը տարածվում է ՀՀ տարածքում գործող իրավաբանական անձանց, ԱԱՀ վճարող համարվող անհատ ձեռնարկատերերի, պետական և այլ հիմնարկների, դրանց՝ ՀՀ տարածքում գործող առանձնացված ստորաբաժանումների (մասնաճյուղերի, ներկայացուցչությունների), օտարերկրյա կազմակերպությունների՝ ՀՀ տարածքում գործող առանձնացված ստորաբաժանումների (մասնաճյուղերի, ներկայացուցչությունների) վրա: Քանի որ օրենքի գործողությունը տարածվում է նաև համատիրությունների վրա, վերջիններս ևս պետք է վարեն դրամարկղային գիրք:
|
| Հոդված 6 | Դրամարկղային սահմանափակումները տարածվում են աշխատավարձի վրա: |
«Դրամարկղային գործառնությունների մասին» ՀՀ օրենքով սահմանափակումներ սահմանված են ապրանքների, ծառայությունների և աշխատանքների դիմաց կանխիկ դրամով վճարումների կատարման և վճարումների ընդունման դեպքերի մասով: Ընդ որում սահմանափակումներ սահմանված են միանվագ գործարքի և ամսվա ընթացում կատարվող վճարումների համար:
|
| Հոդված 6 | Դրամարկղային սահմանափակումները տարածվում են ֆիզիկական անձանցից վարձակալված տարածքի դիմաց վճարվող վարձավճարների վրա: |
«Դրամարկղային գործառնությունների մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի 3-րդ կետի համաձայն`սույն հոդվածում նշված սահմանափակումները չեն տարածվում ֆիզիկական անձանց կատարվող՝ նրանց ձեռնարկատիրական գործունեության իրականացման հետ կապ չունեցող վճարումների վրա:
|
| Հոդված 5 | Հնարավոր է արդյոք դրամարկղի գրքի մեկ թերթի վրա երկու ամսվա գրանցումներ կատարել: |
Անհրաժեշտ է ղեկավարվել 8 հոկտեմբերի 2003 թվականի N 1408-Ն ՀՀ կառավարության որոշման 18-րդ կետի դրույթներով, ըստ որի ` դրամարկղային գրքի յուրաքանչյուր թերթի (գրանցումների) եզրափակումը կատարվում է ոչ պակաս, քան յուրաքանչյուր ամիսը մեկ անգամ` ամսվա վերջին օրվա դրությամբ, ոչ ուշ, քան ամսվա վերջին հաջորդող աշխատանքային օրվա ընթացքում:
|
| Հոդված 10 | Կազմակերպությունում գանձապահի պարտականությունները կարող են արդյոք դրվել այլ աշխատակցի վրա: |
Անհրաժեշտ է ղեկավարվել «Դրամարկղային գործառնությունների մասին» ՀՀ օրենքի 10-րդ հոդվածի 3-րդ կետով, ըստ որի գանձապահի պարտականությունները չեն կարող դրվել կազմակերպության այն աշխատակիցների վրա, որոնք իրավունք ունեն ստորագրել դրամարկղային փաստաթղթերը, բացառությամբ այն կազմակերպությունների, որոնց աշխատակիցների թիվը չի գերազանցում երեքը:
|
| Հոդված 1 | Դրամարկղային գործառնությունների սահմանափակումը տարածվում է արդյոք ՀՀ ռեզիդենտ կազմակերպության վրա, երբ վերջինս գործարք է կատարում ՀՀ տարածքից դուրս: |
«Դրամարկղային գործառնությունների մասին» ՀՀ օրենքի 1-ին հոդվածի համաձայն` սույն օրենքը կարգավորում է Հայաստանի Հանրապետության տարածքում Հայաստանի Հանրապետության արժույթով և արտարժույթով դրամարկղային գործառնությունների իրականացման, ինչպես նաև կանխիկ դրամի պահպանման հետ կապված հարաբերությունները:
|
| Հոդված 6 | Եթե օրվա ընթացքում տարբեր ֆիզիկական անձանցից գանձված վարձակալական վճարը գերազանցում է 3մլն դրամը, ապա դա կդիտվի որպես դրամարկաղային սահմանափակումների խախտում: |
«Դրամարկղային գործառնությունների մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն`ապրանքների, ծառայությունների, աշխատանքների միանվագ գնման դեպքում դրանց դիմաց կանխիկ դրամով վճարման գումարի առավելագույն չափը սահմանված է 300 000, իսկ մեկ ամսվա ընթացքում` 3մլն (բացառությամբ մանրածախ առևտրի և ծառայությունների ոլորտում անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձանցից մինչև 3.0 մլն դրամի չափով միանվագ գործարքների դիմաց ընդունվող վճարումների):
|
| Հոդված 2 | Եթե կազմակերպությունը չի հանդիսանում ԱԱՀ վճարող, ապա դրամարկղային գիրքը վարելը պարտադիր է արդյոք: |
Անհրաժեշտ է ղեկավարվել «Դրամարկղային գործառնությունների մասին» ՀՀ օրենքի 2-րդ հոդվածով, համաձայն որի 1. սույն օրենքը տարածվում է Հայաստանի Հանրապետության տարածքում գործող իրավաբանական անձանց, ԱԱՀ վճարող համարվող անհատ ձեռնարկատերերի, պետական և այլ հիմնարկների, դրանց՝ Հայաստանի Հանրապետության տարածքում գործող առանձնացված ստորաբաժանումների (մասնաճյուղերի, ներկայացուցչությունների), օտարերկրյա կազմակերպությունների՝ ՀՀ տարածքում գործող առանձնացված ստորաբաժանումների (մասնաճյուղերի, ներկայացուցչությունների) (այսուհետ՝ կազմակերպություններ) վրա: 2. Սույն օրենքը չի տարածվում բանկերի և դրանց առանձնացված ստորաբաժանումների (մասնաճյուղերի, ներկայացուցչությունների), այդ թվում՝ օտարերկրյա բանկերի առանձնացված ստորաբաժանումների (մասնաճյուղերի, ներկայացուցչությունների), արտարժույթի առք ու վաճառքի գործառնություններ իրականացնող անձանց, վարկային կազմակերպությունների վրա:
|
| Հոդված 6 | Եթե դրամարկղի ելքը ծախսումների մասով կազմում է 4 մլն, սակայն տվյալ ամսվա ընթացքում 1 մլն ետ մուտք է կատարվել շեղում համարվում է , թե ոչ: |
Եթե հարցը վերաբերվում է կանխիկ դրամով կատարվող գործարքների համար «Դրամարկղային գործառնությունների մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասով սահմանափակումներին, ապա սյդ սահմանափակումները (կանխիկ դրամով կատարվող գործարքների մասով առավելագույն չափեր) սահմանված են ապրանքների, ծառայությունների, աշխատանքների ձեռքբերումների կամ դրանց դիմաց ընդունվող վճարումների մասով: Եթե ձեռքբերումների կամ ընդունվող վճարումների մասով չեն պահպանվել «Դրամարկղային գործառնությունների մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված չափերը, ապա այդ դեպքերում կիրառվում է օրենքի 12-րդ հոդվածով սահմանված պատասխանատվությունը:
|
| Հոդված 6 | Դրամարկղային գործառնությունների մասին ՀՀ օրենքով վաճառողը մեկ ամսվա ընթացքում պետք է կանխիկ իրացնի 3մլն դրամ, եթե կատարվում է մանրածախ առևտուր ՀԴՄ-ով և ամսեկան շրջանառությունը կազմում է ասենք 6 մլն դրամ, ապա տուգանքներ կիրառվելու՞ են, թե՞ ոչ: |
«Դրամարկղային գործառնությունների մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի «դ» ենթակետով բացառություն է սահմանված մանրածախ առևտրի և ծառայությունների ոլորտում անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձանցից ընդունվող վճարումների մասով: Հետևաբար օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի «դ» ենթակետով` մեկ ամսվա ընթացքում մանրածախ առևտրի և ծառայությունների ոլորտում անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձանցից ընդունվող վճարումների մասով սահմանափակում սահմանված չէ:
|