| | | |
| Հոդված 6 | Հոնարարը արդյոք ընդգրկվում է համախառն եկամտի մեջ որպես ռոյալթի: |
«Եկամտահարկի մասին» ՀՀ օրենքի (6-րդ հոդվածի «բ» կետ) իմաստով ռոյալտի է համարվում գրականության, արվեստի կամ գիտական աշխատանքի օգտագործման, կամ օգտվելու իրավունքի համար ցանկացած հեղինակային իրավունքից, ցանկացած արտոնագրից, ապրանքային նշանից, նախագծից կամ մոդելից, պլանից, գաղտնի բանաձևից կամ գործընթացից, էլեկտրոնային հաշվողական մեքենաների և տվյալների բազայի համար ծրագրերի կամ արդյունաբերական, առևտրային, գիտական սարքավորումներն օգտագործելու կամ օգտվելու համար իրավունքի կամ արդյունաբերական, տեխնիկական, կազմակերպական, առևտրային, գիտական փորձի վերաբերյալ տեղեկություն տրամադրելու համար ստացվող հատուցումը: Տվյալ դեպքում, առաջարկվում է հարկ վճարողին հստակեցնել իր կողմից օգտագործված «հոնորար» հասկացությունը, ինչը հնարավորություն կտա անդրադառնալ նշված եկամտի հարկման ընթացակարգերին:
|
| Հոդված 37 | Կազմակերպությունում ապրիլ ամսվա ընթացքում վարձու աշխատողը անհարգելի պատճառներով չի ներկայացել աշխատանքի և նրա համար աշխատավարձ չեն հաշվարկել: Արդյոք նրան պետք է ընդգրկել եկամտահարկի եռամսյակային հաշվետվության «աշխատողների թվաքանակ» տողում: |
«Եկամտահարկի մասին» ՀՀ օրենքի 37-րդ հոդվածի 3-րդ մասին համապատասխան հարկային մարմին ներկայացվող` «Եկամտահարկի հաշվարկման և բյուջե վճարման կարգի մասին» հրահանգով հաստատված «Կազմակերպության (անհատ ձեռնարկատիրոջ,նոտարի) կողմից ֆիզիկական անձանց վճարված (հաշվարկված) եկամուտների, պահված եկամտահարկի» հաշվարկում նշվում են (ներառվում են) տվյալ ամսում վարձու աշխատողներին հաշվարկված աշխատավարձի և դրան հավասարեցված վճարումները, ինչպես նաև` տվյալ ամսում այդ եկամուտներին համապատասխանող վարձու աշխատողների փաստացի թվաքանակը:
|
| Հոդված 31.1 | Անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձը ինչպես է կատարում իր ստացած եկամտից եկամտահարկի հաշվարկ: |
Անհրաժեշտ է ղեկավարվել «Եկամտահարկի մասին» ՀՀ օրենքի 31-րդ և 31.1 հոդվածներով սահմանված դրույթներով, հաշվի առնելով, որ հարկ վճարող հանդիսացող ֆիզիկական անձանց (այդ թվում` անհատ ձեռնարկատեր չհանդիսացող) ստացված եկամուտներից եկամտահարկը հաշվարկվում է օրենքով սահմանված ընդհանուր կարգով` վերջիններիս բնակության (հաշվառման) վայրի հարկային մարմին ներկայացվող տարեկան եկամուտների հաշվարկի հիման վրա:
|
| Հոդված 20, 21 | Ֆիզիկական անձը հագուստի արտադրության և նորոգման գործունեություն է իրականացնում` վճարելով արտոնագրային վճար: Կազմակերպությունը պատվեր է տալիս է փոխարենը փոխհատուցում գումար: Փոխհատուցված գումարների համար եկամատահարկ հաշվարկվում է և որքան: |
Տեղեկացվեց, որ տվյալ դեպքում կազմակերպությունը հանդիսանում է հարկային գործակալ և ֆիզիկական անձին եկամուտներ վճարելիս կատարում է եկամտահարկի պահում համաձայն «Եկամտահարկի մասին» ՀՀ օրենքի 20 և 21-րդ հոդվածների, ինչպես նաև պարտավոր է հաշվարկել պարտադիր սոցիալական ապահովության վճարներ` որպես քաղաքացիաիրավական պայմանագրի շրջանակներում եկամուտ վճարող գործատու:
|
| Հոդված 20, 21 | Երեխան նկարահանվել է գովազվում և դրա դիմաց ստացել գումար: Այդ գումարից եկամտահարկ և սոցիալական վճարումներ պետք է կատարի երեխայի ծնողը: |
Տեղեկացվեց, որ տվյալ դեպքում գովազդատու կազմակերպությունը հանդիսանում է հարկային գործակալ և ֆիզիկական անձին եկամուտներ վճարելիս կատարում է եկամտահարկի պահում համաձայն «Եկամտահարկի մասին» ՀՀ օրենքի 20 և 21-րդ հոդվածների, ինչպես նաև պարտավոր է հաշվարկել պարտադիր սոցիալական ապահովության վճարներ` որպես քաղաքացիաիրավական պայմանագրի շրջանակներում եկամուտ վճարող գործատու
|
| Հոդված 9 | Աշխատանքային վեճերին վերաբերող օրինական ուժի մեջ մտած դատարանի վճռով գործատուն վարձու աշխատողին վճարել է ԱՎՈՒՄ: Վարձու աշխատողին վճարվող ԱՎՈՒՄ-ից եկամտահարկի և սոցիալական վճարների գումարները ինչ ձևով են հաշվարկվում և վճարվում : |
Անհրաժեշտ է ղեկավարվել ՀՀ ԿԱ ՊԵԿ-ի նախագահի 17.05.2011թ N21 պաշտոնական պարզաբանման դրույթներով:
|
| Հոդված 29 | Ինչպես հաշվարկել Ա/Ձ համար եկամտահարկի եռամսյակային կանխավճարները: |
Առաջարկվեց ղեկավարվել 27 դեկտեմբերի 1997 թ. Եկամտահարկի մասին օրենքի 29-րդ հոդվածի 2-րդ կետի դրույթներով` կանխավճարների մուծումները կատարվում են յուրաքանչյուր եռամսյակ, նախորդ տարվա եկամտահարկի փաստացի գումարի և (կամ) եկամտահարկի հաշվարկային մեծության 18.75 տոկոսի չափով «յուրաքանչյուր եռամսյակի վերջին ամսվա 15-ից ոչ ուշ: Սահմանված ժամկետներում կանխավճարային մուծումներ չկատարելու և օրենքով սահմանված այլ դեպքում հարկային տեսչության մարմիններն այդ կանխավճարային գումարների և դրանց գծով հաշվարկված տույժերի վերաբերյալ պահանջներ են ներկայացնում օրենսդրությամբ սահմանված կարգով:
|
| Հոդված 18 | Կազմակերպությունը ֆիզ անձանց եկամուտ է վճարում ծառայության մատուցման պայմանագրի շրջանակներում: Ինչ դրույքաչափով է իրականացնում հարկի պահումը և պահվում են արդյոք պարտադիր սոցիալական վճարներ: |
Անհրաժեշտ է ղեկավարվել 16 ապրիլի 2001 թ. N 02/456 «Եկամտահարկի հաշվարկման և բյուջե վճարման կարգի մասին» հրահանգի 19.3-րդ կետով սահմանված սանդղակի դրույքաչափերով, ինչպես նաև 2005թ.-ի 1-05/05 Պարտադիր սոցիալական վճարների հաշվարկման և վճարման հրահանգի 9-րդ կետով` ՀՀ գործատուները անհատ ձեռնարկատեր կամ նոտար չհանդիսացող ֆիզիկական անձանց համար Oրենքով սահմանված կարգով պարտավոր են կատարել սոցիալական վճարներ, իսկ Հայաստանի Հանրապետությունում անհատ ձեռնարկատերերի և նոտարների հետ օրենսդրությամբ սահմանված կարգով կնքված քաղաքացիաիրավական պայմանագրերի շրջանակներում կատարվող աշխատանքների համար գործատուները սոցիալական վճարներ չեն կատարում:
|
| Հոդված 6 | Գործատուն վարձու աշխատողին աշխատավարձի վճարման կետանցված յուրաքանչյուր օրվա համար աշխատողին վճարում է տուժանք համաձայն ՀՀ «Աշխատանքային օրենսգրքի», արդյոք այդ տուգանքից հաշվարկվում է եկամտահարկ: |
Անհրաժեշտ է ղեկավարվել «Եկամտահարկի մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի «ա» ենթակետով, ըստ որի եկամուտ են համարվում, մասնավորապես. աշխատանքի վարձատրությունը և դրան հավասարեցված այլ վճարումներ: Ինչպես նաև 16 ապրիլի 2001 թ. N 02/456 հրամանի 6.1. կետով:
|
| Հոդված 18 | Վարձու աշխատողը նույն գործատուի մոտ միաժամանակ կատարում է և աշխատանքային պայմանագրով սահմանված աշխատանք և քաղաքացիաիրավական պայմանագրով հաստատված աշխատանք: ինչպես պետք է հաշվարկել սոցիալական ապահովության վճարը և եկամտահարկը |
Անհրաժեշտ է ղեկավարվել 16 ապրիլի 2001 թ. N 02/456 «Եկամտահարկի հաշվարկման և բյուջե վճարման կարգի մասին» հրահանգի 23.2-րդ կետի դրույթներով,ըստ որի տվյալ ամսում աշխատանքի վարձատրության ու դրան հավասարեցված վճարումների յուրաքանչյուր հաշվարկի և այլ եկամուտների (այդ թվում` քաղաքացիաիրավական պայմանագրերի շրջանակներում աշխատանքների կատարման (ծառայությունների մատուցման) դիմաց վճարվող եկամուտների) յուրաքանչյուր վճարման դեպքում կատարվում է աճողական կարգով հարկվող եկամտի և եկամտահարկի հաշվարկ` ելնելով այդ ամսում նշված եկամուտների ընդհանուր գումարից և անձնական նվազեցման չափից, ինչպես նաև 2005թ.-ի 1-05/05 Պարտադիր սոցիալական վճարների հաշվարկման և վճարման հրահանգի 9-րդ կետով` ՀՀ գործատուները անհատ ձեռնարկատեր կամ նոտար չհանդիսացող ֆիզիկական անձանց համար Oրենքով սահմանված կարգով պարտավոր են կատարել սոցիալական վճարներ, իսկ Հայաստանի Հանրապետությունում անհատ ձեռնարկատերերի և նոտարների հետ օրենսդրությամբ սահմանված կարգով կնքված քաղաքացիաիրավական պայմանագրերի շրջանակներում կատարվող աշխատանքների համար գործատուները սոցիալական վճարներ չեն կատարում:
|