Հաճախ տրվող հարցերի և պարզաբանումների շտեմարան
v
# 
Հոդված 
Հարց 
Պատասխան 
 
Open filter row popup menu
Open filter row popup menu
Open filter row popup menu
 Հոդված 28 Հասույթի գիրք չվարելը արդյոք առաջացնում է պատասխանատվություն:
«Հարկերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի (07.12.2011թ. ՀՕ-308-Ն) 4-րդ հոդվածով խմբագրվել է նույն օրենքի 28-րդ հոդվածը: 2012թ. Հունվարի 1-ից հետո Հասույթի գիրք չվարելու համար հարկային օրենսդրությամբ պատասխանատվություն չի նախատեսված:
 Հավելված 4 Առաքվող փաստաթղթի վրա պետք է գրվի գործունեության հասցեն թե, իրավաբանական հասցեն: Նշանակման վայրի հասցեն որը պետք է գրվի:
«Հարկերի մասին»  ՀՀ օրենքի 4-րդ հավելվածով հաստատված կարգի կիրառման իմաստով ուղեկցող փաստաթղթին (բացառությամբ օրենքով սահմանված դեպքերում կանխիկ դրամով իրականացվող դրամական հաշվարկներով կատարված գործարքների մասով հսկիչ-դրամարկղային մեքենայի կտրոններին) ներկայացվող պահանջները համարվում են բավարարված, եթե ուղեկցող փաստաթղթում առկա են նույն կարգի 4-րդ կետով սահմանված վավերապայմանները: Նույն կետի 5-րդ  ենթակետի համաձայն ուղեկցող փաստաթղթում պարտադիր վավերապայման է առաքվող կամ տեղափոխվող ապրանքների նշանակման վայրի (այն վայրը, որտեղ փաստացի առաքվում կամ տեղափոխվում է ապրանքը) հասցեի նշումը, բացառությամբ այն դեպքերի, երբ ապրանքները գնորդին հանձնվում են առաքման վայրում:
 Հավելված 4 Եթե ընկերությունը բացարձակ էլեկտրոնային եղանակով է դուրս գրում հարկային հաշիվները, պետք է արդյոք նոր առաքման գրքում լրացնել տարբեր հասցեներ ապրանքների տեղափոխումը:
Անկախ էլեկտրոնային եղանակով հարկային հաշիվ դուրս գրելու հանգամանքից ապրանքներ տեղափոխող հարկ վճարողները պարտավոր են վարել առաքվող կամ տեղափոխվող ապրանքների գրանցման գիրք, բացառությամբ «Հարկերի մասին»  ՀՀ օրենքի 4-րդ հավելվածով հաստատված կարգի 13-րդ կետով նախատեսված դեպքերի:
 Հավելված 4 Եթե մեր պահեստում տեղ չկա պահեստավորելու ի պահ կարո՞ղ ենք արդյոք պահեստավորել այլ կազմակերպության և ինչ փաստաթուղթ է պահանջվում:
«Հարկերի մասին»  ՀՀ օրենքի 4-րդ հավելվածով հաստատված կարգի 2-րդ կետի համաձայն տեղափոխվող ապրանք է համարվում նաև` պահատվության պայմանագրերով հանձնվող կամ հետ վերադարձվող ապրանքը. Նույն կարգի 3-րդ կետի 3-րդ ենթակետի համաձայն Հարկ վճարողի կողմից ապրանքը  ուղեկցվում է ապրանքի տեղափոխումը հավաստող սահմանված կարգով դուրս գրված համապատասխան ապրանքագրերով, բեռնագրերով և բեռնառաքման փաստաթղթերով:
 Հավելված 4 Եթե արտերկրում ԱՁ-ն գնված ապրանքը հանձնում է ներմուծող կազմկերպությանը, ՀՀ -ում այդ կազմակերպությունը մաքսազերծում է:Երբ ԱՁ-ն պետք է ապրանքը տեղափոխի խանութ, ինչ փաստաթուղթ է պետք:Նշեմ որ ԱՁ-ն քաշի համար է վճարում, և ԱՁ-ն պետք է գրանցի այդ առաքման գրքում:
«Հարկերի մասին»  ՀՀ օրենքի 4-րդ հավելվածով հաստատված կարգի 3-րդ կետի 3-րդ ենթակետի համաձայն Հարկ վճարողի կողմից ապրանքը  ուղեկցվում է Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծված ապրանքների համար մաքսազերծման վայրերից դեպի առաջին նշանակման կետ մաքսային համապատասխան (փոխադրման ամփոփագիր և (կամ) մաքսային հայտարարագիր) փաստաթղթերով:
 Հավելված 4 Եթե ապրանքը բեռնագրով տեղափոխվել է գիշերային տոնավաճառ վաճառելու, ապա ետ վերադարձի ժամանակ ինչ կարգով է կազմվելու ուղեկցող փաստաթուղթը:
Հայաստանի Հանրապետության տարածքում ապրանքի առաքումը կամ տեղափոխումը պարտադիր կարգով իրականացվում է «Հարկերի մասին»  ՀՀ օրենքի 4-րդ հավելվածով հաստատված կարգի 3-րդ կետով նախատեսված ուղեկցող փաստաթղթերով: Նույն կարգի 6-րդ կետի համաձայն հարկ վճարողն իր առաքման վայրից կամ կետից ապրանքի առաքում կամ տեղափոխում իրականացնելու դեպքում (բացառությամբ Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծված ապրանքների մաքսազերծման վայրերից դեպի առաջին նշանակման կետ տեղափոխման) պարտավոր է նույն կարգին համապատասխան՝ վարել առաքվող կամ տեղափոխվող ապրանքների փաստաթղթավորում և ուղեկցող փաստաթղթերի հաշվառում` կատարելով գրանցումներ առաքվող կամ տեղափոխվող ապրանքների գրանցման (հաշվառման) գրքերում:
 Հոդված 2, Հոդված 38 Կրկնակի հարկումից խուսափելու համար ոչ ռեզիդենտի ներկայացված ռեզիդենտության տեղեկանքը երբ պետք է ներկայացնել ՀՏ:
Հարցը կարգավորվում է ՀՀ կառավարության 07.10.2004թ. «Եկամուտների և գույքի կրկնակի հարկումը բացառելու և հարկերի վճարումից խուսափելը կանխելու մասին ՀՀ գործող միջազգային համաձայնագրերի որոշ դրույթներ կիրառելու մասին»  N 1398-Ն որոշմամբ:
 Հավելված 4 1.Զբաղվում է գովազդային վահանակների դիզայնով և պատրաստմամբ, կնքված է պայմանագրեր և կատարվում է փոխանցումով: 2.Զբաղվում է առևտրով, ունի ՀԴՄ և կատարում է փոխանցումով գործունեություն: Երկու դեպքում էլ ԱԱՀ վճարողներ չեն, այս 2 դեպքերի համար առաքման գիրք պետք է, թե ոչ:
«Հարկերի մասին» ՀՀ օրենքի 4-րդ հավելվածով հաստատված կարգի 1-ին կետի համաձայն նույն կարգի դրույթները տարածվում են Հայաստանի Հանրապետության տարածքում արտադրանք, ապրանքներ առաքող, տեղափոխող, վաճառող կազմակերպությունների  ու անհատ ձեռնարկատերերի վրա: Նույն կարգով սահմանվում է Հայաստանի Հանրապետության տարածքում առաքվող կամ տեղափոխվող` շարժական, նյութական գույք հանդիսացող արտադրանքի, ապրանքների փաստաթղթավորման և ուղեկցող փաստաթղթերի գրանցման (հաշվառման) կարգը:Միաժամանակ, նույն կարգի 13-րդ կետի 7-րդ ենթակետի համաձայն հարկ վճարողը առաքվող կամ տեղափոխվող ապրանքների գրանցման գրքում չի գրանցում օրենքով սահմանված դեպքերում կանխիկ դրամական հաշվարկներով կատարված գործարքները, որոնց համար պարտադիր է հսկիչ-դրամարկղային մեքենաների կիրառումը:
 Հոդված 6 Նորաբաց կազմակերպությունը (3 ամիս) դեռևս գործունեություն չի ծավալում: Պետք է արդյոք ներկայացնել զրոյական հաշվետվություններ: Կամ պարտադիր է իր տնօրենը ձևակերպված լինի որպես աշխատող:
«Իրավաբանական անձանց պետական գրանցման մասին» ՀՀ օրենքի դրույթների համաձայն իրավաբանական անձի պետական գրանցման ժամանակ պարտադիր գրանցման ենթակա տեղեկություններից են իրավաբանական անձի գործադիր մարմնի ղեկավարի (տնօրեն, գլխավոր տնօրեն, նախագահ, գործերը վարող և այլն) տվյալները: Հետևաբար կազմակերպությունը գրանցման օրվանից հանդիսանում է գործատու («Պարտադիր սոցիալական ապահովության վճարների մասին» ՀՀ օրենքի 1-ին հոդված) և հարկային գործակալ («Հարկերի մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդված), ինչն էլ նշանակում է, որ կազմակերպությունը պարտավոր է հարկային մարմին ներկայացնել հաշվարկ, հաշվետվություն, տեղեկություններ («Պարտադիր սոցիալական ապահովության վճարների մասին» ՀՀ օրենքի օրենքի 6-րդ հոդվածի 4-րդ մաս, «Եկամտահարկի մասին» ՀՀ օրենքի 37-րդ հոդված): 
Միաժամանակ «Հարկերի մասին» ՀՀ օրենքի 27-րդ հոդվածի համաձայն` գործունեություն չիրականացնելու, ինչպես նաև հարկվող oբյեկտ հանդիսացող գույք չունենալու մասին հայտարարությունը հարկային մարմին ներկայացվող հաշվարկի (հայտարարագրի) ամփոփ ձևն է: Անհրաժեշտ է նաև առաջնորդվել 
ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեի 30.09.2008թ N9 պաշտոնական պարզաբանման դրույթներով:
 Հավելված 4 ԱՁ-ը ԱԱՀ վճարող չէ, զբաղվում է մանրածախ առևտրով: Խանութում ինքը պատրաստում է խաչապուրի, սալաթ և վաճառում: Այս գործունեությունը արդյոք պետք է հանրային սննդի ոլորտ, թե արտադրություն: Եթե արտադրություն է` պետք է վարի առաքման գիրք:
«Հարկերի մասին» ՀՀ օրենքի 4-րդ հավելվածով հաստատված կարգի 13-րդ կետի 7-րդ ենթակետի համաձայն հարկ վճարողը առաքվող կամ տեղափոխվող ապրանքների գրանցման գրքում չի գրանցում օրենքով սահմանված դեպքերում կանխիկ դրամական հաշվարկներով կատարված գործարքները, որոնց համար պարտադիր է հսկիչ-դրամարկղային մեքենաների կիրառումը: