Հաճախ տրվող հարցերի և պարզաբանումների շտեմարան
v
# 
Հոդված 
Հարց 
Պատասխան 
 
Open filter row popup menu
Open filter row popup menu
Open filter row popup menu
 Հավելված 4Եթե գնորդը վաճառքի կետից ապրանք է գնում հարկային հաշվով և տեղափոխում իր վաճառքի կետ, պետք է արդյոք հարկային հաշվից բացի այլ ուղեկցող փաստաթուղթ ունենա:  Անհրաժեշտ է ղեկավարվել «Հարկերի մասին» ՀՀ օրենքի 4-րդ հավելվածի 3-րդ կետի 1-ին ենթակետի դրույթներով, որի համաձայն` «Ավելացված արժեքի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով հարկային հաշիվ դուրս գրելու պարտավորության դեպքում առաքվող (ձեռք բերողի կողմից տեղափոխվելու դեպքում տեղափոխվող) ապրանքն ուղեկցվում է օրենքով սահմանված կարգով մատակարարի կողմից դուրս գրված հարկային հաշիվներով, իսկ օրենքով սահմանված դեպքերում կանխիկ դրամով իրականացվող դրամական հաշվարկներով կատարված ձեռքբերումների մասով` հսկիչ-դրամարկղային մեքենայի կտրոններով:
 Հավելված 4Եթե էլեկտրոնային եղանակով է հարկային հաշիվը դուրս գրում, պահեստը գտնվում է Վանաձորում և այդ տեղամասից պետք է առաքում կատարվի, պարտադիր է արդյոք վարորդի մոտ ուղեկցող փաստաթղթի առկայությունը:  Անհրաժեշտ է ղեկավարվել «Հարկերի մասին» ՀՀ օրենքի 4-րդ հավելվածի 3-րդ կետի դրույթներով, որի համաձայն` Հայաստանի Հանրապետության տարածքում ապրանքի առաքումը կամ տեղափոխումը պարտադիր կարգով իրականացվում է ուղեկցող փաստաթղթերով:
 Հոդված 30.2Եթե հարկային պարտավորությունը 500 հազար դրամը գերազանցում է և վճարումը ժամկետից ուշացվում է, երբ կարող է արգելանք դրվի հարկատուի գույքի վրա:  Անհրաժեշտ է ղեկավարվել «Հարկերի մասին» ՀՀ օրենքի 30.2 հոդվածի դրույթներով, որի համաձայն` հարկային մարմնի կողմից վերահսկվող եկամուտների գծով չկատարված պարտավորության չափը հինգ հարյուր հազար կամ ավելի դրամ կազմելու դեպքում հարկային մարմնի ղեկավարն օրենքով սահմանված կարգով իրավունք ունի հարկ վճարողի գույքի վրա արգելանք դնելու մասին հանձնարարագիր հրապարակել: 
 Հոդված 27Հասարակական կազմակերպությունը հայտարարություն է ներկայացնելու անորոշ ժամանակահատվածով գուրծունեություն չիրականացնելու վերաբերյալ, այդ ժամանակահատվածի համար ներկայացվելու է արդյոք հաշվետվություններ:  Առաջարկվել է առաջնորդվել ՀՀ ԿԱՊԵԿ 30 սեպտեմբերի 2008 թ 30 սեպտեմբերի 2008 թ պաշտոնական պարզաբանման 1-ին կետով, համաձայն որի եթե կազմակերպությունը գրավոր հայտարարություն է ներկայացնում իր հաշվառման վայրի հարկային տեսչություն` որևէ պահից անորոշ ժամկետով գործունեություն չիրականացնելու մասին, ապա`
այդ պահից սկսած մինչև գործունեության փաստացի վերսկսելը կամ գործունեություն վերսկսելու մասին գրավոր հայտարարության մեջ նշված` գործունեության վերսկսման պահը (բայց ոչ շուտ, քան այդ հայտարարության ներկայացման օրը) ընկած ժամանակահատվածում ներառվող` հարկատեսակների համար օրենքով սահմանված լրիվ հաշվետու ժամանակաշրջանների համար կազմակերպությունը իր հաշվառման վայրի հարկային տեսչություն հաշվետվություններ (այդ թվում` «զրոյական») չի ներկայացնում:
Սույնը չի տարածվում գույքահարկով կամ հողի հարկով հարկվող օբյեկտ հանդիսացող անշարժ գույք և փոխադրամիջոցներ ունենալու դեպքերի վրա, երբ կազմակերպության կողմից պետք է ներկայացվեն այդ հարկատեսակների համար նախատեսված հաշվետվությունները, ինչպես նաև շահութահարկի տարեկան հաշվետվությունը, հաշվապահական հաշվեկշիռը և ֆինանսական արդյունքների մասին հաշվետվությունը:
 Հոդված 16.1Ցանկանում է նախոդ տարվա աշխատավարձից և դրան հավասարեցված եկամուտներից վարձու աշխատողների կողմից կատարվող պարտադիր սոցիալական վճարների ճշտված հաշվարկ ներկայացնել:  Առաջարկվեց ղեկավարվել 14 ապրիլի 1997 թ Հարկերի մասին օրենքի 16.1 հոդվածի դրույթներով`հաշվետու ժամանակաշրջանի ավարտից հետո մինչև այդ հաշվետու ժամանակաշրջանի հաշվարկների (հայտարարագրերի, հաշվետվությունների, հաշվեկշիռների) ներկայացման համար օրենքով սահմանված ժամկետների վերջին օրը և դրանից հետո ներկայացված մեկից ավելի հաշվարկներից (հայտարարագրերից, հաշվետվություններից, հաշվեկշիռներից) առաջինը համարվում է հաշվետու ժամանակաշրջանի համար ներկայացված հաշվարկ (հայտարարագիր, հաշվետվություն, հաշվեկշիռ), իսկ մյուսները` ճշտված հաշվարկ (հայտարարագիր, հաշվետվություն, հաշվեկշիռ):
 Հավելված 4Հանդիսանում է ԱԱՀ վճարող չհամարվող: Իրականացնում է հացի արտադրություն և կատարում է նաև առաքում: Վարում է արդյոք առաքման գիրք:  Առաջարկվեց ղեկավարվել 14 ապրիլի 1997 թ «Հարկերի մասին» ՀՀ օրենքի 4-րդ հավելվածի 1-ին կետի դրույթներով` սույն կարգով սահմանվում է Հայաստանի Հանրապետության տարածքում առաքվող կամ տեղափոխվող` շարժական, նյութական գույք հանդիսացող արտադրանքի, ապրանքների (այսուհետ` ապրանքներ) փաստաթղթավորման և ուղեկցող փաստաթղթերի գրանցման (հաշվառման) կարգը: Սույն կարգի դրույթները տարածվում են Հայաստանի Հանրապետության տարածքում արտադրանք, ապրանքներ առաքող, տեղափոխող, վաճառող կազմակերպությունների (ոչ առևտրային կազմակերպությունների համար` ձեռնարկատիրական գործունեության մասով) ու անհատ ձեռնարկատերերի (այսուհետ` հարկ վճարող) վրա:
 Հոդված 28Առաքման գրքի գրանցման կանոնների խախտման դեպքում ինչ պատասխանատվություն է սահմանված:  Անհրաժեշտ է առաջնորդվել «Հարկերի մասին» ՀՀ օրենքի 28-րդ հոդվածի դրույթներով:
 Հոդված 30.12008թ. 3-րդ եռամսյակում կատարված խախտումներ հայտնաբերելու դեպքում արդյոք հնարավոր է 2012թ. առաջանան հարկային պարտավորություններ:  Առաջարկվեց ղեկավարվել 14 ապրիլի 1997 թ Հարկերի մասին օրենքի 30.1 հյոդվածի դրույթներով` հարկային օրենսդրության խախտումներ հայտնաբերելու դեպքում հարկային պարտավորություններ չեն կարող առաջանալ, եթե տվյալ խախտումը հայտնաբերվել է այն կատարելու տարվան անմիջապես հաջորդող երեք տարին լրացնելուց հետո:
 Հոդված 15.12012թ.-ի հունվարի 1-ից որ տնտեսվարող սուբյեկտների համար է պարտադիր հարկային հաշվետվությունների էլեկտրոնային եղանակով ներկայացումը: Անհրաժեշտ է ղեկավարվել «Հարկերի մասին» ՀՀ օրենքի 15.1. հոդվածի 3-րդ կետի դրույթներով, ըստ որի էլեկտրոնային եղանակով հարկային օրենսդրությամբ նախատեսված հաշվետվությունների, այլ փաստաթղթերի և տեղեկությունների ներկայացումը 2012թ. Հունվարի 1-ից  պարտադիր է նախորդ հաշվետու տարվա արդյունքներով 58.35 միլիոն դրամից ավելի ավելացված արժեքի հարկով հարկվող շրջանառություն ունեցող (ավելացված արժեքի հարկի շեմը գերազանցած) կազմակերպությունների և անհատ ձեռնարկատերերի համար:
 Հավելված 4 Առաքվող ապրանքի ուղեկցող փաստաթղթի նկատմամբ ինչ պարտադիր վավերապայմաններ են սահմանված:
Անհաժեշտ է ղեկավարվել «Հարկերի մասին» ՀՀ օրենքի 4-րդ հավելվածի 4-րդ կետով սահմանված դրույթներով, այն է` ուղեկցող փաստաթղթին ներկայացվող պահանջները համարվում են բավարարված, եթե ուղեկցող փաստաթղթում առկա են հետևյալ վավերապայմանները`
1) ուղեկցող փաստաթղթի հերթական համարը, դուրսգրման ամսաNը.
2) առաքող կամ տեղափոխող անձի (բացառությամբ ձեռք բերողի կողմից տեղափոխման դեպքի) անվանումը, ՀՎՀՀ-ն.
3) առաքման կամ տեղափոխման ամսաթիվը.
4) առաքման վայրի հասցեն կամ առաքման կետի տվյալները (ավտոտրանսպորտային միջոցի մակնիշը և պետական համարանիշը), որտեղից առաքվում կամ տեղափոխվում է ապրանքը.
5) առաքվող կամ տեղափոխվող ապրանքների նշանակման վայրի հասցեն, բացառությամբ այն դեպքերի, երբ ապրանքները գնորդին հանձնվում են առաքման վայրում.
6) առաքվող (ձեռք բերողի կողմից տեղափոխվելու դեպքում տեղափոխվող) ապրանքների գինը (արժեքը) հանրագումարով.
7) առաքվող կամ տեղափոխվող ապրանքի գնորդի (ստացողի)՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ պահանջվող տվյալները, ֆիզիկական անձանց համար` անունը, ազգանունը.
8) գրանցման գրքի, էջի և տողի համարների գրառումը (բացառությամբ հարկային հաշիվների):
Prev12378910161718Next