| | | |
| Հոդված 7 | ՀԴՄ-ով նախորդ ամսվա ընթացքում ոչ մի գումար չի մուտքագրվել, արդյոք պիտի հանրագումարի վերաբերյալ տեղեկատվություն ներկայացվի: |
Անհրաժեշտ է ղեկավարվել ՀՀ ԿԱ ՊԵԿ 16.08.2011թ. N 35 պաշտոնական պարզաբանման 4-րդ կետով, համաձայն որի` կազմակերպությունները և անհատ ձեռնարկատերերը, որոնք հարկային մարմնում ունեն գրանցած մեկից ավելի հսկիչ-դրամարկղային մեքենա, պարտավոր են հարկային մարմին ներկայացնել յուրաքանչյուր հսկիչ-դրամարկղային մեքենայով իրականացված դրամական հաշվարկների վերաբերյալ տեղեկություն` անկախ այն հանգամանքից, թե տվյալ ամսում տվյալ հսկիչ-դրամարկղային մեքենայի միջոցով դրամական հաշվարկներ կատարվել են, թե ոչ:
|
| Հոդված 7 | Երբ պետք է ներկայացնել հսկիչ դրամարկղային մեքենայով իրականացված դրամական հաշվարկների հանրագումարի վերաբերյալ հաշվետվություն: |
Անհրաժեշտ է ղեկավարվել «Հսկիչ-դրամարկղային մեքենաների կիրառման մասին» ՀՀ օրենքի 7-րդ հոդվածի համաձայն` մինչև սույն հոդվածի «դ» կետով նախատեսված ժամկետները կազմակերպությունները և անհատ ձեռնարկատերերը յուրաքանչյուր ամսվա առաջին հինգ աշխատանքային օրվա ընթացքում իրենց հաշվառման հարկային մարմին են ներկայացնում նախորդ ամսվա ընթացքում յուրաքանչյուր հսկիչ-դրամարկղայինմեքենայով իրականացված դրամական հաշվարկների հանրագումարի վերաբերյալ տեղեկություն` ՀՀ կառավարության սահմանած ձևով:
|
| Հոդված 4 | Կազմակերպությունը ծառայություններ է մատուցում Ֆիզիկական անձանց, ՀԴՄ-ի կիրառումը պարտադիր է: |
Անհրաժեշտ է առաջնորդվել «Հսկիչ-դրակարկղային մեքենաների կիրառման մասին» ՀՀ օրենքի 4-րդ հոդվածով, որի համաձայն` ՀՀ տարածքում անհատ ձեռնարկատերերի, նոտարների, փաստաբանական գործունեություն իրականացնողների և կազմակերպությունների կողմից առևտրի օբյեկտների, առևտրի իրականացման վայրերում վաճառատեղերի միջոցով մանրածախ վաճառք իրականացնելիս կամ բնակչությանը ծառայություններ մատուցելիս կանխիկ դրամով կամ պլաստիկ քարտերի միջոցով իրականացվող դրամական հաշվարկների բոլոր դեպքերում (ներառյալ` կանխավճարները) հսկիչ-դրամարկղային մեքենաների կիրառումը պարտադիր է, բացառությամբ նույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված դեպքերի:
|
| Հոդված 4 | ՀԴՄ սխալ մուտքագրված գումարների գրանցման վերաբերյալ: |
ՀԴՄ սխալ մուտքագրված գումարները ձևակերման կարգը սահմանված է ՀՀ Կառավարության 2004թ.-ի թիվ 1325 որոշման 20-րդ կետով:
|
| Հոդված 7 | Նոր տեխնիկական պահանջներին համապատասխան հսկիչ-դրամարկղային մեքենաների կիրառումը պարտադիր է նոր գրանցվող կազմակերպության համար: |
«Հսկիչ-դրամարկղային մեքենաների կիրառման մասին» ՀՀ օրենքի 7-րդ հոդվածի վերջին պարբերության համաձայն` 2011թ. մարտի 1-ից հետո օրենքով սահմանված կարգով պետական գրանցում ստացած կազմակերպությունները և անհատ ձեռնարկատերերը պարտավոր են կիրառել պարտադիր տեխնիկական պահանջները բավարարող և օրվա ընթացքում իրականացված դրամական հաշվարկների հանրագումարի վերաբերյալ ցանցային կապի միջոցներով տեղեկություն ուղարկող հսկիչ-դրամարկղային մեքենաներ:
|
| Հոդված 7 | Արդյոք ՀԴՄ-ով իրականացված դրամական հաշվարկների հանրագումարի վերաբերյալ տեղեկության ճշտում կա: |
ՀՀ ԿԱ ՊԵԿ 16.08.2011 թ. N 35 «Հսկիչ-դրակարկղային մեքենաների կիրառման մասին» ՀՀ օրենքի 7-րդ հոդվածի «ե» կետի կիրառման վերաբերյալ պաշտոնական պարզաբանման 3-րդ կետի համաձայն` կազմակերպությունները և անհատ ձեռնարկատերերը կարող են ներկայացնել հսկիչ-դրամարկղային մեքենայով իրականացված դրամական հաշվարկների հանրագումարի վերաբերյալ ճշտված տեղեկություններ, բացառությամբ այն դեպքերի, երբ ճշտված տեղեկությունները վերաբերում են հարկային մարմինների կողմից ստուգվող կամ արդեն իսկ ստուգված ժամանակաշրջաններին:
|
| Հոդված 4 | Հաստատագրված վճարով աշխատելու դեպքում ՀԴՄ-ի կիրառումը պարտադիր է արդյոք: |
Անհրաժեշտ է առաջնորդվել «Հսկիչ-դրակարկղային մեքենաների կիրառման մասին» ՀՀ օրենքի 4-րդ հոդվածով, որի համաձայն` ՀՀ տարածքում անհատ ձեռնարկատերերի, նոտարների, փաստաբանական գործունեություն իրականացնողների և կազմակերպությունների կողմից առևտրի օբյեկտների, առևտրի իրականացման վայրերում վաճառատեղերի միջոցով մանրածախ վաճառք իրականացնելիս կամ բնակչությանը ծառայություններ մատուցելիս կանխիկ դրամով կամ պլաստիկ քարտերի միջոցով իրականացվող դրամական հաշվարկների բոլոր դեպքերում (ներառյալ` կանխավճարները) հսկիչ-դրամարկղային մեքենաների կիրառումը պարտադիր է, բացառությամբ նույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված դեպքերի:
|
| Հոդված 4 | Շրջիկ առևտուր իրականացնելիս պարտադիր է արդյոք ՀԴՄ-ի կիրառումը: |
Անհրաժեշտ է առաջնորդվել «Հսկիչ-դրակարկղային մեքենաների կիրառման մասին» ՀՀ օրենքի 4-րդ հոդվածի համաձայն` ՀՀ տարածքում անհատ ձեռնարկատերերի, նոտարների, փաստաբանական գործունեություն իրականացնողների և կազմակերպությունների կողմից առևտրի օբյեկտների, առևտրի իրականացման վայրերում վաճառատեղերի միջոցով մանրածախ վաճառք իրականացնելիս կամ բնակչությանը ծառայություններ մատուցելիս կանխիկ դրամով կամ պլաստիկ քարտերի միջոցով իրականացվող դրամական հաշվարկների բոլոր դեպքերում (ներառյալ` կանխավճարները) հսկիչ-դրամարկղային մեքենաների կիրառումը պարտադիր է, բացառությամբ սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված դեպքերի:
|
| Հոդված 6 | Իրականացնում է արտարժույթի առք ու վաճառքի գործունեություն:Պարտադիր է արդյոք ՀԴՄ կիրառումը: |
«Հսկիչ-դրակարկղային մեքենաների կիրառման մասին» օրենքի 6-րդ հոդվածի համաձայն` արտարժույթի առք ու վաճառքի և արտարժույթի դիլերային-բրոքերային առքուվաճառքի գործունեություն իրականացնողները դրամական հաշվարկները պետք է իրականացնեն սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված պահանջները բավարարող հսկիչ-դրամարկղային մեքենայով կամ դրան համարժեք (նույն պահանջները բավարարող) համակարգչային սարքավորումներով:
|
| Հոդված 7 | Գործունեության իրականացման վայրում ունի գրանցված 2 ՀԴՄ, սակայն փաստացի գործունեություն իրականացնում է մեկ ՀԴՄ-ի միջոցով: Արդյոք իրականացված դրամական հաշվարկների վերաբերյալ տեղեկություն ներկայացնելու է 2 ՀԴՄ-ների համար: |
ՀՀ ԿԱ ՊԵԿ 16 օգոստոսի 2011թ.-ի թիվ 35 պարզաբանման 4-րդ կետի համաձայն` կազմակերպությունները և անհատ ձեռնարկատերերը, որոնք հարկային մարմնում ունեն գրանցած մեկից ավելի հսկիչ-դրամարկղային մեքենա, պարտավոր են հարկային մարմին ներկայացնել յուրաքանչյուր հսկիչ-դրամարկղային մեքենայով իրականացված դրամական հաշվարկների վերաբերյալ տեղեկություն` անկախ այն հանգամանքից, թե տվյալ ամսում տվյալ հսկիչ-դրամարկղային մեքենայի միջոցով դրամական հաշվարկներ կատարվել են, թե ոչ: Եթե կազմակերպությունները և անհատ ձեռնարկատերերը սույն կետում նշված որևէ հսկիչ-դրամարկղային մեքենայով իրականացված դրամական հաշվարկների հանրագումարի վերաբերյալ տեղեկություն չեն ներկայացրել կամ չեն ներառել ՀՀ կառավարության 14.04.2011թ. N 511-Ն որոշմամբ հաստատված տեղեկության ձևում, ապա տվյալ հսկիչ-դրամարկղային մեքենայով իրականացված դրամական հաշվարկների հանրագումարի վերաբերյալ տեղեկությունը համարվում է չներկայացված:
|