29 ապրիլի 2022
ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչության, Հարավային մաքսատուն-վարչության, ինչպես նաԵՎ ՀՀ-ում ՌԴ անվտանգության դաշնային ծառայության սահմանապահ վարչության աշխատակիցները համատեղ իրականացրել են մի շարք գործողություններ
Դեպքերի առթիվ իրականացվում է նախաքննություն

Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի մաքսանենգության դեմ պայքարի վարչությունը շարունակում է անզիջում պայքարը թմրամիջոցների և հոգեմետ նյութերի, ինչպես նաև չհայտարարագրված  ապրանքների Հայաստանի Հանրապետության սահմանով անօրինական տեղափոխման ուղղությամբ: 

Այսպես, ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչության, Հարավային մաքսատուն-վարչության, ինչպես նաև ՀՀ-ում ՌԴ անվտանգության դաշնային ծառայության սահմանապահ վարչության աշխատակիցները համատեղ իրականացրել են մի շարք գործողություններ:

Վերջերս ակտիվացել է համագործակցությունը ՌԴ անվտանգության դաշնային ծառայության սահմանապահ վարչության աշխատակիցների հետ: Մարտ-ապրիլ ամիսների ընթացքում համատեղ գործողությունների արդյունքում, հայ-իրանական սահմանին մաքսային զննության ենթարկված տրասնպորտային միջոցներում հայտնաբերված մաքսանենգ և չհայտարարագրված ապրանքների դեպքերով նախապատրաստվել են նյութեր, իրականացվում է նախաքննություն:

Ստորև բերված աղյուսակում  ներկայացվում են այդ դեպքերի վիճակագրությունը և այլ մանրամասներ: