10 հունվարի 2011
Մասնակցեք հարկ վճարողների սպասարկման որակի վերաբերյալ հարցմանը. Ձեր կարծիքը մեզ համար կարԵՎոր է
Պետական եկամուտների կոմիտեն բարեփոխումներ է սկսել հարկ վճարողների սպասարկման նոր մշակույթի ձԵՎավորման ուղղությամբ. մեր երկրում ԵՎս հարկ վճարողները պետք է սպասարկվեն միջազգային չափանիշներին համապատասխան:
Պետական եկամուտների կոմիտեն բարեփոխումներ է սկսել հարկ վճարողների սպասարկման նոր մշակույթի ձևավորման ուղղությամբ. մեր երկրում ևս հարկ վճարողները պետք է սպասարկվեն միջազգային չափանիշներին համապատասխան: ՊԵԿ նախագահ Գագիկ Խաչատրյանն այդ ուղղությամբ արդեն կոնկրետ հանձարարականներ է տվել տարածքային հարկային տեսչություններին: Միաժամանակ, կոմիտեն ակնկալում է նաև հարկ վճարողների ակտիվ մասնակցությունն այդ գործընթացում, որն անխուսափելիորեն կհանգեցնի բիզնեսի և Պետեկամուտների կոմիտեի միջև արդեն սկիզբ առած գործընկերային հարաբերությունների խորացմանը: Մեզ համար կարևոր է յուրաքանչյուր հարկատուի, քաղաքացու տեսակետը, գնահատականը սպասարկման որակի վերաբերյալ, ինչպես նաև  ցանկացած կառուցողական առաջարկ` այդ գործընթացն  արդյունավետ իրականացնելու ուղղությամբ: Այս նպատակով գործում է «Ինտերակտիվ հարցում» բաժինը և վստահեցնում ենք, որ ձեր առաջարկները  կարող են մեծապես նպաստել հարկային ծառայության  կողմից մատուցվող սպասարկման որակի բարձրացմանը: