Հունվարի 20-ին ՊԵԿ նախագահի տեղակալ Արթուր Մանուկյանն առաջին ընթերցմամբ պատգամավորների քննարկմանն է ներկայացրել «ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» եւ «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» օրենսդրական փաթեթը:
Նախաձեռնության հիմնական նպատակն է բարձրացնել հարկային վարչարարության արդյունավետությունը՝ ապահովելով պատշաճ վերահսկողություն պետական տուրքի հաշվարկման եւ գանձման նկատմամբ: Նախագծով փոխվելու է հարկային մարմնի կողմից իրականացվող թեմատիկ ստուգման անվանումը, որը չի համապատասխանում այն գործունեության տեսակին կամ հարկատեսակին, որով այդ գործունեությունն իրականացվում է: Սա հնարավորություն կտա հարկային մարմնին` օգտագործելու իր գործիքակազմը:
Այս փոփոխություններով որեւէ մեկի վրա որեւէ հարկային բեռ կամ լրացուցիչ պարտավորություն չի ավելանում:
Մանրամասները՝ տեսանյութում: