20 հունվարի 2022
Փոփոխություններ ԵՎ լրացումներ Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում
Կհստակեցվի կասեցված կամ երկարաձգված վարչական վարույթներով վարչական տույժ նշանակելու ժամկետը

Հունվարի 20-ին,ՊԵԿ նախագահի տեղակալ Ծովինար Սողոմոնյանը Ազգային Ժողովում առաջին ընթերցմամբ պատգամավորների քննարկմանն է ներկայացրել «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը:

Առաջարկվող փոփոխություններով կսահմանվի ՀՀ պետական եկամուտների կոմիտեի կողմից վարչական վարույթը կասեցնելու կամ երկարաձգելու իրավունքը, ինչպես նաեւ կհստակեցվի կասեցված կամ երկարաձգված վարչական վարույթներով վարչական տույժ նշանակելու ժամկետը:

Ծովինար Սողոմոնյանը տեղեկացրել է, որ նախագիծը քննարկվել է  ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովում: Մասնավորապես, առաջարկվել է սահմանել տույժի նշանակման վերին շեմ, ինչպես նաև քննարկել այս փոփոխությունները միայն հարկային կամ մաքային գործերով վարչական վարույթ իրականացնելու դեպքերում սահմանափակելու հարցը: Առաջարկություններն ընդունելի են եղել Կառավարության կողմից  և պայմանավորվածություն է ձեռք բերվել առաջինից երկրորդ ընթերցում ընկած ժամանակահատվածում նախագիծը լրամշակել՝ ներկայացված առաջարկներով: Խորհրդարանն ընդունել է առաջին ընթերցմամբ քննարկված նախագիծը: 

Մանրամասները` տեսանյութում