ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանն այսօր Ազգային ժողովում առաջին ընթերցմամբ քննարկման է ներկայացրել «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը։
Նախագծով առաջարկվում է հարկային մարմին-հարկ վճարող շփումն իրականացնել բացառապես էլեկտրոնային եղանակով։ Անձնական գրասենյակի միջոցով հարկ վճարողները կստանան ՊԵԿ-ի վարչարարության արդյունքում ձևավորված փաստաթղթերը և նույն հարթակի միջոցով կկարողանան բացատրություններ ներկայացնել ՊԵԿ ծանուցումների առնչությամբ:
Նախագծի ընդունման դեպքում էականորեն կկրճատվի հարկային ստուգումների և ուսումնասիրությունների վարչարարության ժամկետը։
Նախատեսվում է նաև ստեղծել ուսումնասիրության առանձին տեսակ: Հարկային մարմինը կլիազորվի բացառապես վերլուծության արդյունքների հիման վրա առաջացած կոնկրետ ռիսկերի գծով հարկ վճարողների մոտ իրականացնել ուսումնասիրություն և դրա արդյունքում առաջադրել համապատասխան հարկային պարտավորություններ: Օրենսդրական նախաձեռնության նպատակն է բարձրացնել հարկային վարչարարության արդյունավետությունը՝ ապահովելով հարկային կարգապահություն:
Մանրամասները՝ տեսանյութում: