19 հունվարի 2022
ՊԵԿ-ը գործարկել է հիփոթեքային վարկի տոկոսագումարների չափով եկամտային հարկի վերադարձման էլեկտրոնային հարթակ
ՊԵԿ ներկայացուցիչների ասուլիսն «Արմենպրես» լրատվական գործակալության մամուլի սրահում

Պետական եկամուտների կոմիտեի հարկ վճարողների սպասարկման վարչության պետ Արմինե Հովսեփյանը և ՊԵԿ վարչարարության մեթոդաբանության և ընթացակարգերի վարչության հարկերի և պարտադիր վճարների մեթոդաբանության թիվ 2 բաժնի պետ Մարիամ Մանուկյանը «Արմենպրես» լրատվական գործակալության մամուլի սրահում այսօր ներկայացրել են 2022 թվականի հունվարին գործարկված հիփոթեքային վարկի տոկոսագումարների չափով եկամտային հարկի վերադարձման էլեկտրոնային հարթակի առանձնահատկությունները և հարթակից  օգտվելու կարգը, քայլերի հաջորդականությունը: 

Հիշեցնենք, որ ՊԵԿ հարկ վճարողների սպասարկման համապատասխան բաժինների էլեկտրոնային հասցեները, դիմումի ձևը և գործընթացի այլ մանրամասները տեղադրված են ՊԵԿ կայքում:

Մանրամասները՝ տեսանյութում: