24 մարտի 2009
Հերթական ապօրինի ձեռնարկատիրական գործունեության հայտնաբերում.
ՀՀ ԿԱ ՊԵԿ Հարկային ծառայության Օպերատիվ հետախուզության վարչության աշխատակիցները մարտի 23-ին բացահայտել են ապօրինի ձեռնարկատիրական գործունեության ԵՎս մեկ դեպք:
ՀՀ ԿԱ ՊԵԿ Հարկային ծառայության Օպերատիվ հետախուզության վարչության աշխատակիցները մարտի 23-ին բացահայտել են ապօրինի ձեռնարկատիրական գործունեության ևս մեկ դեպք:

Օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյուն- քում Շենգավիթի բաժնի կողմից հայտնաբերվել է առանց համապատասխան պետական գրանցման գործող փայտամշակման խոշոր արտադրամաս:

Ապօրինի գործունեությունը ծավալվել է Շիրակի 47/2 հասցեում: Պարզվել է, որ արտադրամասը պատկանում է Արմեն Սամվելի Արշակյանին: 1000 քմ  ընդհանուր տարածք ունեցող  արտադրամասում շուրջ 5 ամիս արտադրվել է ննջարանի, ճաշասենյակի և փափուկ կահույք: Օպերատիվ հետախուզության վարչության աշխատակիցների ստուգայցի պահին տարածքում առկա  է եղել պատրաստի արտադրանք, կիսաֆաբրիկատներ և 70 քմ հաճարենու եզրահան տախտակ:
 
Հաշվարկվում է Արմեն Արշակյանի ապօրինի ձեռնարկատիրական գործունեության հետևանքով պետությանը հասցված վնասը. այն հասնում է խոշոր չափերի:

Կատարվում է քննություն: