23 մարտի 2009
«ZILLI», «ROCCOBAROCCO» ԵՎ այլ «բրենդային» հագուստների պատվերների ընդունում` կարի արտադրամասում Հարկային մարմիններից փորձ է արվել թաքցնել իրական շրջանառության ծավալները
ՀՀ ԿԱ Պետական եկամուտների կոմիտեի Օպերատիվ հետախուզության վարչության աշխատակիցներն օրերս այցելել են ԵրԵՎանի Մոսկովյան 28 շենքի 45 բնակարանում գործող կարի արտադրամաս, որտեղ հայտնաբերել են արտասահմանյան մի շարք բրենդների պիտակներով ԵՎ աքսեսուարներով կարված կաշվե ԵՎ կտորե բաճկոններ, կոստյումներ, վերարկուներ, տաբատներ:
ՀՀ ԿԱ Պետական եկամուտների կոմիտեի Օպերատիվ հետախուզության վարչության աշխատակիցներն օրերս այցելել են Երևանի Մոսկովյան 28 շենքի 45 բնակարանում գործող կարի արտադրամաս, որտեղ հայտնաբերել են  արտասահմանյան մի շարք բրենդների պիտակներով և աքսեսուարներով կարված կաշվե և կտորե բաճկոններ, կոստյումներ, վերարկուներ, տաբատներ: Արտադրամասում գործունեություն ծավալող անհատ ձեռներեց Հարություն Ավագյանը եղբոր հետ պատրաստի հագուստը վաճառել է բավականին թանկ գներով, ինչը, սակայն, չի արտացոլվել հարկային հաշվետվությունների մեջ. Ինչպես տեղեկացրել է ՊԵԿ  Օպերատիվ հետախուզության վարչության  4-րդ բաժնի ավագ օպեր-լիազոր Արման Հովհաննիսյանը, «անհատ ձեռնարկատերերը հարկային մարմիններում ներկայացված հաշվետվություններում արտացոլել են միայն հագուստի վերանորոգման համար գանձված գումարները, իրականում սակայն իրականացրել են արտասահմանյան տարբեր բրենդների պիտակներով և աքսեսուարներով  հագուստների վաճառք` թաքցնելով իրական շրջանառության ծավալները»:

Ի դեպ, կարի արտադրամասում ընդունվել են հագուստի անհատական պատվերներ, որոնք կարելիս օգտագործվել են  ZILLI, ROCCOBAROCCO, PIONER COLLECTION  և այլ բրենդների պիտակներ ու աքսեսուարներ: