14 դեկտեմբերի 2009
Բացահայտվել են ապօրինի ձեռնարկատիրական գործունեության հերթական դեպքերը
ՀՀ ՊԵԿ օպերատիվ հետախուզության վարչության հատուկ միջոցառումների բաժնի աշխատակիցներն, իրացնելով օպերատիվ տվյալները, բացահայտել են ապօրինի ձեռնարկատիրական գործունեության դեպքեր:
ՀՀ ՊԵԿ օպերատիվ հետախուզության վարչության հատուկ միջոցառումների բաժնի աշխատակիցներն, իրացնելով օպերատիվ տվյալները, բացահայտել են ապօրինի ձեռնարկատիրական գործունեության դեպքեր:

Ձեռնարկված միջոցառումների արդյունքում խոշոր դեպքերից մեկը հայտնաբերվել է մայրաքաղաքի Նոր-Արեշ թաղամասում. այդտեղ դրամական շահումով խաղային ավտոմատներ է տեղադրել և ապօրինի գործունեություն ծավալել «Էտոս» ոչ առևտրային ընկերությունը` չունենալով համապատասխան արտոնագիր: Կատարված օպերատիվ նկարահանումների ժամանակ ևս դրամական շահումով խաղային ավտոմատներն ակտիվ գործել են:

Խաղային ավտոմատներն առգրավված են: Ընկերությունում կատարվում են ստուգումներ: Հետաքննությունը շարունակվում է:

Բացահայտված մյուս դեպքում մայրաքաղաքի բնակիչ Հարություն Կարակյանը զբաղվել է համակարգչային տպիչների արտադրությամբ, նաև դրանց ներկերի և փոշիների լիցքավորմամբ:

Հ.Կարակյանի ծավալած և շուրջ 5 ամիս տևած ապօրինի գործունեությունը կանխվել է:

Կատարվում է հետաքննություն:

Մաշտոցի տարածքային հարկային տեսչության աշխատակիցներն էլ հայտնաբերել են անկողնային պարագաների ապօրինի արտադրամաս: Պարզվել է, որ արտադրամասում գործունեություն էր ծավալել Երևանի բնակիչ Գնել Գասպարյանը:

Գ.Գասպարյանն առանց պահանջվող փաստաթղթերի  գործել է շուրջ կես տարի. այդ ժամանակահատվածում նրա կողմից ծավալված ապօրինի ձեռնարկատիրական գործունեության հետևանքով պետությանը պատճառված վնասի չափը ճշտվում է:

Կատարվում է հետաքննություն: