03 դեկտեմբերի 2009
Ներքին Չարբախի ապօրինի կոնյակներն, օղին ԵՎ ավտոպահեստամասեր
ՀՀ պետական եկամուտների կոմիտեի ներքին դիտարկումների ԵՎ վերահսկողության վարչության աշխատակիցների օպերատիվ միջոցառումների արդյունքում բացահայտվել է ապօրինի ձեռնարկատիրական գործունեության հերթական դեպքը:
Օպերատիվ տեղեկատվության հետքերով

ՀՀ պետական եկամուտների կոմիտեի ներքին դիտարկումների և վերահսկողության վարչության աշխատակիցների օպերատիվ միջոցառումների արդյունքում բացահայտվել է ապօրինի ձեռնարկատիրական  գործունեության  հերթական  դեպքը:

Ստուգման արդյունքում մայրաքաղաքի Ներքին Չարբախի բնակիչ Գուրգեն Գասպարյանի մոտ հայտնաբերվել է առանց ակցիզային դրոշմանիշերի տարբեր պիտակներով շուրջ 400 շիշ ոգելից խմիչք, հիմնականում կոնյակներ` «Гордость Армении», «Սիս», «Ոսկեպար»: Ոգելից խմիչքի մի մասն էլ ակցիզային դրոշմանիշերով դրոշմավորված է եղել, այդ թվում և օղի` «Супер» և «Особая» պիտակներով:

Գ.Գասպարյանը նշել է, թե կես տարի առաջ 100 արկղ ոգելից խմիչքը (յուրաքանչյուր արկղում` 12 շիշ)  ինքը ստացել է ավտոմեքենայի փոխանակման արդյունքում` գործարքն իրականացնելով Արարատի մարզի Մարմարաշեն գյուղի բնակիչ Գնել Իսագուլյանի հետ: Խմիչքի  մի մասն էլ, Գ.Գասպարյանի խոսքերով, իրացրել է առանց ակցիզի:

Ապօրինի ձեռնարկատերը տուգանվել է` շուրջ մեկ միլիոն դրամով:

Հայտնաբերված  ապրանքն  առգրավվել է:

Դարձյալ Ներքին Չարբախում արձանագրվել է ապօրինի ձեռնարկատիրական գործունեության ևս մեկ դեպք.  բնակիչ Գագիկ Օրդյանը զբաղվել է արտասահմանյան ավտոմեքենաների ավտոպահեստամասերի վաճառքի և վերանորոգման աշխատանքներով: Գ.Օրդյանը հայտնել է, որ տվյալ գործով զբաղվում է շուրջ 3 ամիս:

Կատարվում է հետաքննություն: