08 դեկտեմբերի 2009
Պարզաբանում «Հրապարակ» թերթի` «ԳՄ-ն ընդդեմ հարկայինի» վերաբերյալ
Հրապարակման առիթով հարկ ենք համարում պարզաբանել, որ ՊԵԿ-ը «Ծաղկաձորի ստեղծագործական տուն» ՓԲ ընկերությունում ընթացիկ հարկային վարչարարության շրջանակներում կատարել է բյուջեի հետ փոխհարաբերությունների ԵՎ հարկային մարմնի կողմից վերահսկվող օրենսդրության առանձին պահանջների կատարման ճշտության ստուգում:
Հրապարակման առիթով հարկ ենք համարում պարզաբանել, որ ՊԵԿ-ը «Ծաղկաձորի ստեղծագործական տուն» ՓԲ ընկերությունում ընթացիկ հարկային վարչարարության շրջանակներում կատարել է բյուջեի հետ փոխհարաբերությունների և հարկային մարմնի կողմից վերահսկվող օրենսդրության առանձին պահանջների կատարման ճշտության ստուգում: Ստուգման արդյունքում ընկերությանն առաջադրվել է լրացուցիչ հարկային պարտավորություն: Սակայն, քանի որ վերջինս հարկային մարմնի ստուգման ակտը մասնակի անվավեր ճանաչելու վերաբերյալ հայց է ներկայացրել ՀՀ վարչական դատարան, ուստի այս իրավիճակում ընկերությանը հարկային պարտավորություններ առաջադրելու վերաբերյալ ստուգման ակտի իրավաչափության կամ ոչ իրավաչափ լինելու հանգամանքը կարող է հաստատվել միայն դատարանի վճռով: Խնդրին առնչվող դատական քննության փուլը դեռևս շարունակվում է: