04 դեկտեմբերի 2009
Ի պատասխան «Կապիտալ» օրաթերթի 18.11.2009թ. հրապարակմանը
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ն` արձագանքելով «Կապիտալ» օրաթերթի 18.11.2009թ. համարում տպագրված «Հաշվիչները չեն հաշվել. ՀԷՑ-ը պատերազմ է հայտարարում հարկայինին» հոդվածին նշել է...
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ն` արձագանքելով «Կապիտալ» օրաթերթի 18.11.2009թ. համարում տպագրված «Հաշվիչները չեն հաշվել. ՀԷՑ-ը պատերազմ է հայտարարում հարկայինին» հոդվածին, որը վերաբերել է կազմակերպությունում հարկային ծառայության կատարած ստուգումներին, մասնավորապես նշել է.

«Հոդվածում տեղ գտած «պատերազմ», «հարկայինի հետ քաշքշուք» արտահայտություններն ուռճացված են և խեղաթյուրում են ընկերության և ՀՀ ՊԵԿ միջև տարաձայնությունների համաձայնեցմանն ուղղված գործընթացի էությունը 2009թ. հարկային ստուգումների արդյունքների վերաբերյալ: «ՀԷՑ»-ը, ինչպես ցանկացած առևտրային կազմակերպություն, շահագրգռված է հարկային վճարումները նվազագույնի հասցնել, իհարկե, օրենքի շրջանակներում: Ընկերության մասնագետների տեսակետն էլ հարկային օրենսդրության մի շարք դրույթների վերաբերյալ կարող է չհամընկնել պետեկամուտների կոմիտեի աշխատակիցների դիրքորոշման հետ, որոնց խնդիրն է ապահովել պետբյուջեի եկամտային մասի կատարումը: «ՀԷՑ» ընկերության և ՊԵԿ-ի միջև կառուցողական երկխոսություն է ընթանում հարկային ստուգումների ակտի բովանդակության շուրջ, և երկու կողմերի կարծիքով էլ ստեղծված իրավիճակը լրացուցիչ ուսումնասիրության կարիք ունի: Համոզված ենք, որ խնդիրները հնարավորինս սեղմ ժամկետներում լուծում կստանան»: