14 հունվարի 2011
Պարզաբանում «Առավոտ» օրաթերթի հրապարակման վերաբերյալ
«Առավոտ» օրաթերթի 14.01.2011թ. «ԱՊՊԱ-ն նախարարների սրտով չի՞» հրապարակման մեջ նշված է եղել, իբրԵՎ թե նախարարական մի շարք ծառայողական մեքենաներ, այդ թվում ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Գագիկ Խաչատրյանի 009 LL 55 ծառայողական ավտոմեքենան ապահովագրված չէ:
«Առավոտ» օրաթերթի 14.01.2011թ. «ԱՊՊԱ-ն նախարարների սրտով չի՞»  հրապարակման մեջ նշված է եղել, իբրև թե նախարարական մի շարք ծառայողական մեքենաներ, այդ թվում ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Գագիկ Խաչատրյանի 009 LL 55 ծառայողական ավտոմեքենան ապահովագրված չէ: Այս հրապարակման առնչությամբ հարկ ենք համարում տեղեկացնել, որ ինչպես ՊԵԿ նախագահի, այնպես էլ  համակարգի բոլոր ծառայողական ավտոմեքենաներն ապահովագրված են, իսկ ապահովագրության կտրոնները փակցված են ավտոմեքենաների դիմապակիներին: Ավտոմեքենաների ապահովագրումն իրականացրել է «Նաիրի Ինշուրանս» ապահովագրական ընկերությունը: 

Նշենք, որ ՊԵԿ նախագահի ավտոմեքենայի վրա առկա է նաև տեխզննման  կտրոնը: