02 դեկտեմբերի 2009
ՊԵԿ-ի կադրային բարեփոխումները շարունակական են
Պետական եկամուտների կոմիտեի կադրային բարեփոխումների շրջանակներում իրականացվում են տարբեր միջոցառումներ. մի կողմից կազմակերպվում են ուսումնական դասընթացներ` բարձրագույն տնտեսագիտական կրթություն ստացած երիտասարդների վերապատրաստման նպատակով, մյուս կողմից` համակարգի աշխատակիցների ատեստացիաներ:
Պետական եկամուտների կոմիտեի կադրային բարեփոխումների շրջանակներում իրականացվում են տարբեր միջոցառումներ. մի կողմից կազմակերպվում են ուսումնական դասընթացներ` բարձրագույն տնտեսագիտական կրթություն ստացած երիտասարդների վերապատրաստման նպատակով, մյուս կողմից` համակարգի աշխատակիցների ատեստացիաներ: Ատեստավորման արդյունքում ազատված տեղերը համալրվում են մրցույթների շնորհիվ, ինչպես նաև ժամանակակից պահանջներին համապատասխան կադրեր են ներգրավվում ՊԵԿ-ի կողմից  կազմակերպվող «Հայաստանի հարկային համակարգ» ուսումնական դասընթացների մասնակիցներից: Միայն վերջին մրցույթի շնորհիվ հարկային համակարգը համալրվել է 36 երիտասարդ մասնագետներով:

ՊԵԿ նախագահի տեղակալ Արմեն Ալավերդյանը` ընդգծելով  աշխատակիցների նկատմամբ որդեգրած մասնագիտական խիստ պահանջները, նշել է, որ կոմիտեի հարկային և մաքսային ծառայողների ատեստավորման ընթացքում չեն ատեստավորվել մոտ 400 ծառայողներ:

Հարկային համակարգում աշխատելու համար, ըստ Ա. Ալավերդյանի  տնտեսագիտական բազային կրթությունը բավարար չէ և այս առումով ՊԵԿ-ի կողմից կազմակերպվող վերապատրաստման դասընթացներն ավելի քան անհարժեշտ են: Դրա միջոցով հնարավոր է լինում մրցույթների մասնակիցներին նախապատրաստել,  ուսուցանել համապատասխան հարկային օրենսդրու- թյունն  ու վարչարարության դրույթները: Այս ծրագրի շրջանակներում դեկտեմբերի 2-ին մեկնարակած ուսուցման դասընթացներում  ներգրավվել են  70 դիմորդներ: