30 նոյեմբերի 2009
ՏՏ լիդերների` առանց փողկապի հանդիպում-ֆորում. ՏՏ ոլորտի խնդիրները հարկային ԵՎ մաքսային բնագավառներում
Մաքսային ԵՎ հարկային բնագավառներում ՏՀՏ ոլորտի խնդիրներն ուսումնասիրելու ԵՎ լուծելու նպատակով ստեղծված աշխատանքային խումբը` ՀՀ ՊԵԿ-ի ԵՎ Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության մասնագետների ներգրավմամբ, ներկայացրել է շուրջ մեկամսյա համատեղ քննարկումների արդյուքները:
Մաքսային և հարկային բնագավառներում ՏՀՏ ոլորտի խնդիրներն ուսումնասիրելու և լուծելու նպատակով ստեղծված աշխատանքային խումբը` ՀՀ ՊԵԿ-ի և Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության մասնագետների ներգրավմամբ, ներկայացրել է շուրջ մեկամսյա համատեղ քննարկումների արդյուքները:

Մասնագետների ուշադրության կենտրոնում է հատկապես խնդրահարույց երեք հարց` մաքսային արժեքի որոշում, երաշխիքային սպասարկում և երկակի նշանակության ապրանքների որոշման ընթացակարգերի պարզեցում:

Հերթական քննարկմանը ներկա գտնվող ՀՀ ՊԵԿ նախագահ Գագիկ Խաչատրյանին աշխատանքային խմբի մասնագետները տեղեկացրել են, որ բոլոր հարցերում կողմերը եկել են համաձայնության: Համագործակցության արդյունքում լուծում են ստանում տարիներով կուտակված խնդիրները:
“Հիմնական ցավոտ հարցը ` մաքսային արժեքի որոշման խնդիրն է. դա ոչ միայն մեզ է անհանգստացնում, այլ նաև բիզնեսին է խանգարում: Աշխատանքային խմբի գործունեությունը շատ կարևոր է համակարգի համար, հատկապես, երբ խոսքը մեզ համար առաջնային այս ոլորտի մասին է: Պետք է ամեն ինչ անենք, որպեսզի լուծումը շատ արագ գտնենք”,- քննարկման մասնակիցներին հիշեցրել է կոմիտեի նախագահը:

Համակարգի ղեկավարը մասնավորապես ընդգծել է, որ առանց բիզնես միջավայրի մասնակցության հնարավոր չէ լուրջ ակնկալիքներ ունենալ նախանշված բարեփոխումներում:

“Մեր մոտեցումն այն է, որ կատարվող փոփոխությունները երկարատև կյանք ունենան, իսկ այդ դեպքում, երբ օրենքները հաճախ չեն փոփոխվում, բիզնես միջավայրը հանգիստ կաշխատի: Դա է պատճառը, որ որդեգրել ենք շահագրգիռ ոլորտների և գերատեսչությունների հետ համատեղ աշխատելու սկզբունքը. այսինքն` մինչ ներկայացնելը` ցանկացած փաստաթուղթ պետք է լայն քննարկումների փուլ անցնի, և միայն շահագրգիռ կողմերի կարծիքներից հետո դրվի գործողության մեջ”,- նշել է Գագիկ Խաչատրյանը:

Պետեկամուտների կոմիտեի նախագահը նաև հիշեցրել է առաջնային մյուս նպատակը` համակարգը կարճ ժամանակահատվածում պետք է անցնում կատարի էլեկտրոնային կառավարման: Դա, կոմիտեի նախագահի խոսքերով, կմեղմացնի հարկային-մաքսային հաշվետվությունների ներկայացման ընթացակարգերը, կպարզեցնի կառավարման ամբողջ գործընթացը: