Մայիսի 30-ին ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանը ԱԺ տնտեսական հարցերի և ֆինանսավարկային ու բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում՝ «Հայաստանի Հանրապետության 2022 թվականի պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվության քննարկումների ժամանակ ներկայացրել է 2022 թվականի կատարողականը:
2022 թվականի ճշտված պլանը և փաստացի կատարողականը կազմել է 1 տրիլիոն 926 միլիարդ դրամ, ինչը 2021-ի ցուցանիշը գերազանցում է 339.1 միլիարդ դրամով: Հաշվի առնելով ԵԱՏՄ ընդհանուր կաթսայից պլանավորվածից ավելի քիչ ստացված մաքսատուրքը և եկամտային հարկի վերադարձի աճը` հարկեր-ՀՆԱ ցուցանիշը բարելավվել է 0,7 տոկոսային կետով: 2022-ին վարչարարության արդյունավետության գործակիցը կազմել է 1,32 տոկոս:
ԱԱՀ-ի վերադարձված գումարները 2022-ին կազմել են շուրջ 212 մլրդ դրամ, ինչը 45.1 տոկոսով ավելի է, քան նախորդ տարվա ցուցանիշը: Այսինքն, 2022 թ. 66.1 մլրդ դրամով ավելի գումար է վերադարձվել, քան 2021 թվականին: Եկամտային հարկի գծով վերադարձված գումարները 2022 թ. կազմել են շուրջ 47.3 մլրդ դրամ, իսկ 2021-ին՝ 32.6 մլրդ դրամ: Միայն հիփոթեքային վարկի հետ կապված եկամտային հարկի վերադարձը 2022-ին կազմել է 36.5 մլրդ դրամ, իսկ 2021-ին՝ 22.7 մլրդ դրամ:
Ռուստամ Բադասյանի խոսքով՝ գրանցվել է աշխատատեղերի թվաքանակի ռեկորդ, ինչն արդեն այս տարի գերազանցվել է: 2022-ին եկամուտ ապահոված աշխատատեղերի ամսական միջին թվաքանակը կազմել է շուրջ 675 հազար, 2021-ի նույն ցուցանիշի համեմատ՝ ավելի է 39 հազարով: Հաշվարկային փաստաթղթերի վիճակագրությունը՝ ներառյալ ՀԴՄ կտրոնները, 2022 թ. կազմել է շուրջ 10 տրլն 179 մլրդ դրամ, 2021-ին նույն ցուցանիշը՝ 8 տրլն 176 մլրդ դրամ:
ՊԵԿ նախագահը ներկայացրել է նաև ցուցանիշների ապահովումը կատարող գործողությունները, անդրադարձել վարչարարության հիմնական ուղղութուններին, հարկային կարգապահության բարելավման ծրագրերին, ինչպես նաև պատասխանել է ԱԺ պատգամավորների հարցերին:
Մանրամանսերը՝ տեսանյությում: