Պետական եկամուտների կոմիտեի աշխատակիցները, մասնակցելով համապետական շաբաթօրյակի շրջանակում Երևանի քաղաքապետարանի կողմից մայրաքաղաքում կազմակերպված համաքաղաքային շաբաթօրյակին, վաղ առավոտից ձեռնամուխ են եղել ՊԵԿ վարչական շենքի և տարածքային ստորաբաժանումների հարակից տարածքների մաքրման աշխատանքներին:
Կոմիտեի աշխատակիցներն ակտիվորեն մասնակցել են նաև այլ ընդհանուր օգտագործման տարածքներում մաքրման և կանաչապատ տարածքների բարեկարգման աշխատանքներին: Տարածքները մաքրվել են կուտակված աղբից, տերևներից, կոտրված ճյուղերից: Մաքրվել են հարկային և մաքսային ստորաբաժանումներին հարակից խոտային տարածքները և բետոնածածկույթները: