04 մարտի 2023
Հարցված հարկ վճարողների շուրջ 80 տոկոսը դրական է գնահատել ՊԵԿ հեռախոսազանգերի կենտրոնի աշխատանքը
Կենտրոնն օրական ստանում է մինչԵՎ 1500 զանգ

Հեռախոսազանգերի կենտրոնի մասնագետների աշխատանքային օրը սկսվում և ավարտվում է զանգերով: Նրանք օպերատիվ ու հստակ պատասխանում են հարկ վճարողների հարցերին՝ մաքսային և հարկային համակարգի վերաբերյալ։ 2022 թվականին հեռախոսակապով ստացվել է 242 030   հարցադիմում։

Հարկ վճարողները, բացի հեռախոսազանգերից, կարող են ներկայացնել դիմում-բողոքներ և առաջարկություններ․ գործում է հետադարձ կապ։ 
Կենտրոնը համակարգում է նաև էլեկտրոնային փոստով ուղարկվող հարցադիմումները․ 2022-ին ստացվել է 610 էլեկտրոնային նամակ։ 

Հեռախոսազանգերի կենտրոնը պատրաստում և հրապարակում է հարկ վճարողներից առավել հաճախ ստացվող հարցերի ու դրանց պատասխանների վերաբերյալ իրազեկման թերթիկներ: 2022 թվականի դեկտեմբերի 30-ի դրությամբ հրապարակվել է 355 իրազեկման թերթիկ:
Petekamutner.am կայքի գլխավոր էջում` «Օգտակար տեղեկատվություն» հատվածում, զետեղված շտեմարանը պարունակում է գործնական իրավիճակներին վերաբերող իրազեկման թերթիկներ, որոնք կայքում տեղադրվում են նույնությամբ. խմբագրվում են միայն հարկ վճարողին վերաբերող տվյալները: Կայքի այս բաժնից արդեն օգտվել է շուրջ 285 378 անձ։

Կենտրոնի աշխատակիցներից յուրաքանչյուրն՝ օրական կտրվածքով պատասխանում է միջինում 100 հեռախոսազանգի: Մասնագետները վարժ խոսում են օտար լեզուներով, մասնագիտացած են հարկային և մաքսային ոլորտներում, քաջատեղյակ են օրենքներից և ուսումնասիրում են օրենսդրական փոփոխությունները: Աշխատակիցները պարբերաբար անցնում են վերապատրաստումներ:

Հարկ վճարողների սպասարկման ոլորտում նշաձող սահմանած հեռախոսազանգերի կենտրոնը մշտապես հետևում է ներկայացված առաջարկներին և բարելավում աշխատանքը: Էլեկտրոնային համակարգերի արդիականացումը և կառավարման համակարգերի կատարելագործումը նպաստում է աշխատանքի որակի բարձրացմանը։

Մանրամասները՝ տեսանյութում։