27 փետրվարի 2023
ՊԵԿ-ը բացահայտել է մրգերի ԵՎ բանջարեղենի անվան տակ հագուստի ներմուծման մի շարք դեպքեր
2022թ․ հունիս-դեկտեմբեր ամիսների ընթացքում 21 դեպքով մրգի ԵՎ բանջարեղենի փոխարեն ներմուծվել է 210 տոննա քաշով հագուստ

ՀՀ պետական եկամուտների կոմիտեն հայտնում է, որ իրեն վերապահված լիազորությունների իրականացման շրջանակում, բացահայտվել են մաքսային կանոնների խախտումների նոր դեպքեր։ 

Մասնավորապես, ՀՀ ԱԱԾ կողմից դեկտեմբերի 17-ին մաքսային հսկողությունից թաքցնելու եղանակով մանդարինի անվան տակ հագուստի ներմուծման դեպքի բացահայտումից հետո, ՀՀ ՊԵԿ կողմից կատարված ուսումնասիրությունների և հարցումների միջոցով պարզվել է, որ նույն կազմակերպությունների կողմից 2022թ․ հունիս-դեկտեմբեր ամիսների ընթացքում նույն եղանակով տարբեր մրգերի և բանջարեղենի անվան տակ ՀՀ է ներմուծվել հագուստ՝ 21 տարբեր դեպքերով, ընդհանուր առմամբ 210 տոննա քաշով։ 

Նշվածի վերաբերյալ փաստաթղթերը կփոխանցվեն վարույթն իրականացնող մարմնին՝ քրեական վարույթի շրջանակում հետագա ընթացքն ապահովելու նպատակով։