Պետական եկամուտների կոմիտեի թիմի հրաձիգները կրկին լավագույնն են․ կոմիտեի թիմը նվաճել է հրաձգության հանրապետական մրցաշարի թիմային գավաթը, ինչպես նաև անհատական առաջին մրցանակը։ Թիմային գավաթի պայքարում Կոմիտեի աշխատակիցները գրանցել են՝ 176 միավոր:
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը լավագույններին հանձնեց մրցանակներ: Անհատական հաշվարկում նույնպես Կոմիտեն արժանացավ պատվավոր մրցանակին։ ՊԵԿ աշխատակից Անի Ղարիբջանյանն աղջիկների մրցույթում ամենադիպուկն էր, բացարձակ ցուցանիշով՝ 44 միավորով, արժանացել է ոսկե մեդալի: Պետական մարմինների աշխատակիցների մասնակցությամբ հրաձգության հանրապետական մրցաշարն անցկացվել է հունվարի 27-29։ Մրցաշարին մասնակցել է 32 պետական կառույցի 174 մասնակից։
ՊԵԿ-ի թիմն անցած մրցաշարում նույնպես նվաճել էր թիմային գավաթը։
Մանրամասները՝ տեսանյութում: