Պետական եկամուտների կոմիտեի մաքսային ծառայողները կարող են ոլորտային գիտելիքներն ամրապնդել Համաշխարհային մաքսային կազմակերպության՝ մասնագիտացված «CLiKC!» ուսուցման հարթակում: Առցանց դասընթացներն անվճար են, ապահովում են թեման իրացնելու առավելագույն արդյունավետություն, այդ թվում՝ ուսուցման ինտերակտիվ մեթոդներ, հարցուպատասխան, մասնագիտական տեսակետների ներկայացում, վիկտորինաներ. դասերի չընդհատվող տևողությունը 2-6 ժամ է։ ՊԵԿ «Ուսումնական կենտրոնում» ուսուցման հարթակի շնորհանդեսն էր։ Հարթակում գրանցվելու համար պարտադիր պայման է՝ մուտքագրել պաշտոնական էլեկտրոնային հասցեն: «CLiKC!» հարթակն ունի հազարավոր ուսանողներ. հասանելի է Համաշխարհային մաքսային կազմակերպության անդամ երկրներին, ունի 183 ազգային կորդինատոր: Մաքսային համակարգի զարգացման գործում կարևորելով Տվյալների վերլուծությունը CLiKC!-ն առաջադրում է 3 մոդուլ՝ սկսնակ, միջին ու բարձր մակարդակի։ Բոլոր մաքսային ծառայողներին առաջարկվում է առնվազն ծանոթանալ սկսնակ կուրսին։ «CLiKC!»-ի աշխատանքները կհամակարգի ՊԵԿ Ուսումնական կենտրոնը, որը նախատեսում է ստեղծել ազգային e-learning հարթակ, աշխատանքներ կտարվեն նաև «CLiKC!»-ն ինտեգրելու մասով. հնարավորության դեպքում կապահովվի որոշ դասընթացների թարգմանություն։ Ինտերակտիվ, բազմալեզու ու մասնագիտացված դասընթացներով վերապատրաստված մասնակիցները գիտելիքները կկիրառեն գործնականում՝ նպաստելով մաքսային վարչարարության որակի բարձրացմանը: Մանրամասները՝ տեսանյությում: