16 նոյեմբերի 2021
ԱԺ-ն քննարկել է «Հարկային օրենսգրքում փոփոխություններ ԵՎ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը
Ֆիզիկական անձինք որԵՎէ հավելյալ հարկային բեռ չեն կրելու

ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանն այսօր Ազգային ժողովում երկրորդ ընթերցմաանն է ներկայացրել  «Հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը։

«Նախագծով ներդնում ենք էլեկտրոնային ծառայությունների՝ ԱԱՀ-ով հարկման նոր համակարգը, որը վերաբերում է ոչ ռեզիդենտ կազմակերպությունների կողմից ՀՀ ֆիզիկական անձանց մատուցվող էլեկտրոնային ծառայություններին»,- ասել է Ռուստամ Բադասյանը:

Ըստ այդմ՝ էլեկտրոնային հարթակի միջոցով ոչ ռեզիդենտ ընկերությունները, ինչպիսիք են օրինակ՝ Google-ը, Facebook-ը, հնարավորություն են ստանում գրանցվել հարկային մարմնի կայքում և եռամսյակի կտրվածքով հաշվարկել ու վճարել ԱԱՀ բոլոր այն ծառայությունների մասով, որոնք մատուցվում են ֆիզիկական անձանց:

ՊԵԿ նախագահը շեշտել է, որ ֆիզիկական անձինք որևէ հավելյալ հարկային բեռ չեն կրելու: