23 սեպտեմբերի 2021
ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանն ընդունել է ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության թմրամիջոցների դեմ պայքարի ԵՎ իրավապահ համագործակցության ծրագրի տնօրեն Ալեքսիս Հաֆթվանիին
Քննարկվել են մաքսային վարչարարության ոլորտում կառույցների միջԵՎ համագործակցությանն առնչվող արդիական հարցեր

Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանը հանդիպել է ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության թմրամիջոցների դեմ պայքարի և իրավապահ համագործակցության ծրագրի տնօրեն Ալեքսիս Հաֆթվանիի հետ:

ՊԵԿ նախագահը մաքսային ոլորտում նախանշվող համապարփակ բարեփոխումների համատեքստում ներկայացրել է հիմնական առանցքային դրույթները: Անդրադարձ է կատարվել նաև ԱՄՆ դեսպանության թմրամիջոցների դեմ պայքարի և իրավապահ համագործակցության ծրագրի շրջանակում մաքսային բարեփոխումներին աջակցմանը, մասնավորապես, ՊԵԿ ուսումնական կենտրոնի կողմից ապագա մաքսային ծառայողների վերապատրաստման դասընթացների կազմակերպմանն ու ընտրության մեխանիզմների ներդրմանը:

ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության թմրամիջոցների դեմ պայքարի և իրավապահ համագործակցության ծրագրի նորանշանակ տնօրեն Ալեքսիս Հաֆթվանին իր կողմից պատրաստակամություն է հայտնել ծրագրի գործունեության մանդատի շրջանակներում աջակցել ՊԵԿ-ում նախանշված բարեփոխումներին: 

Կողմերը քննարկել են նաև ԱՄՆ դեսպանության թմրամիջոցների դեմ պայքարի և իրավապահ համագործակցության ծրագրի կողմից ՊԵԿ-ին տրամադրված աջակցության արդյունավետությանը վերաբերող և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք այլ հարցեր։