16 մարտի 2021
Անվճար դասընթաց` Օրինապահ հարկ վճարողների համար
ՀՀ ՊԵԿ «Ուսումնական կենտրոն» ՊՈԱԿ-ը 2021 թ.-ի մարտի 29-ից 31-ը կազմակերպում է…

 ՀՀ ՊԵԿ «Ուսումնական կենտրոն» ՊՈԱԿ-ը 2021 թ.-ի մարտի 29-ից 31-ը Օրինապահ հարկ վճարողի հավաստագիր ունեցող կազմակերություննների (անհատ ձեռնարկատերերի) համար կազմակերպում է «ՀՀ Հարկային օրենսգիրք» թեմայով եռօրյա անվճար դասընթաց: Դասընթացը տեղի կունենա ք. Երևան, Ահարոնյան 12/3 հասցեում, որի ավարտին ցանկացողներին կտրվի մասնակցության հավաստագիր, ինչպես նաև մեկ օրինակ «Հարկային օրենսգիրք 2020»:
 Դասընթացին մասնակցելու համար անհրաժեշտ է մինչև 2021 թ.-ի մարտի 26-ը ներառյալ ՀՀ ՊԵԿ «Ուսումնական կենտրոն» ՊՈԱԿ-ի էլ. հասցեին՝ trainingcenter@taxservice.am, ներկայացնել դասընթացի մասնակցության հայտ՝ լրացնելով կից ֆայլով ներկայացված դիմումը:
 Լրացուցիչ տեղեկատվությանը կարող եք ծանոթանալ այստեղ կամ զանգահարելով  060 544 989, 060 544 951 հեռախոսահամարներով: