22 փետրվարի 2021
ՊԵԿ-ը հայտնաբերել է մաքսային հսկողությունից թաքցված 2030 ադամանդե քար
Մաքսանենգության դեմ պայքարի վարչությունը...

Պետական եկամուտների կոմիտեի մաքսանենգության դեմ պայքարի վարչությունը շարունակում է հետևողական պայքարը Հայաստանի Հանրապետության տարածքով ապրանքների անօրինական ներմուծման դեպքերի բացահայտման և կանխման ուղղությամբ:

Օրերս Մաքսանենգության դեմ պայքարի վարչության և «Ագարակ»  սահմանային անցակետի հսկողությունն իրականացնող աշխատակիցները մաքսային զննման  են ենթարկել  Իրանի քաղաքացի Հ.Գ.-ի կողմից շահագործվող տրանսպորտային միջոցը:

Արդյունքում  ավտոմեքենայի առջևի նստատեղերի միջև գտնվող խցիկում առկա դրամապանակի միջից հայտնաբերվել է մաքսային հսկողությունից թաքցված  2030  ադամանդե քար:

Փաստի առթիվ ՀՀ մաքսային օրենսգրքի 201-րդ հոդվածի իրավախախտման հատկանիշներով ՊԵԿ Մաքսանենգության դեմ պայքարի վարչությունում նախապատրաստվել են  նյութեր, կատարվում է քննություն՝ դեպքի հանգամանքները պարզելու նպատակով: 

Տեսանյութ